Շամչի Մելոք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Ծնվել է1750(1750)
ԾննդավայրԹիֆլիս
Մահացել է1821(1821)
Մասնագիտությունմոմագործ

Շամչի Մելոք (Գուլքանյան Մելքիսեդեկ Բեժանի, 1750-ական թվականներին․, Թիֆլիս1821 թվականից հետո), հայ աշուղ, բանաստեղծ։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստեղծագործել է հայերեն, վրացերեն և թուրքերեն։ Եղել է մոմագործ։ Շամչի Մելոքը երգել է ժողովրդի կենցաղը, վարքն ու բարքը, արհեստավորների սովորույթները, ծաղրել է մարդկային թերությունները։ Նրա երգերում հանդես են գալիս աշխատավորական տարբեր խավերի ներկայացուցիչներ՝ այգեպան, մոմագործ, ջրաղացպան, խարազ։ Շամչի Մելոքը իբրև ականատես նկարագրել է Թիֆլիսի ավերումը (1795 թվական) Աղա-Մահմեդ խանի արշավանքի ժամանակ («Ի վերա ավերման Տփիփս քաղաքի գալստյամբ Աղա Մահմեդ-խանի»)։ Շամչի Մելոքից մեզ է հասել 15 հայերեն և 8 վրացերեն երգ։ Հայերեն երգերի զգալի մասը երգիծական բնույթի է («Անգաճ արա գովքըդ ասիմ», «Խարազ Զալի՝, իմ տաս շահին ի՝նչ արիր», «էստ- ղանց գնացի Մառնեուլ»)։ Շամչի Մելոքը ունի նաև ձոներ, ներբողներ («Ով սրբազան Հոսեփ, մինձ կաթուղիկոս», «Ավալի բաշտան քիզ գովիմ»)։ Սիրային երգերի («Դուն աննմանիս», «Քոլ էշխեմեն հիվանդացա, այ գոզալ» են) վրա զգալի է Սայաթ-Նովայի ազդեցությունը։ Ստեղծագործել է աշուղական արվեստի հանրահայտ ձևերով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 447 CC-BY-SA-icon-80x15.png