Շամքորեցոց Սուրբ Աստվածածին եկեղեցի
| Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
| Շամքորեցոց Սուրբ Աստվածածին եկեղեցի | |
|---|---|
Եկեղեցին 1900-ական թթ. | |
| Հիմնական տվյալներ | |
| Տեսակ | վանք և եկեղեցի |
| Երկիր | |
| Տեղագրություն | |
| Դավանանք | Հայ Առաքելական Եկեղեցի |
| Թեմ | Վիրահայոց |
| Հոգևոր կարգավիճակ | Չգործող |
| Հիմնական ամսաթվերը | 1775 |
| Ներկա վիճակ | Կիսավեր |
| Ճարտարապետական ոճ | Հայկական |
| Կառուցման ավարտ | 1775 թ. |
| Հիմնադրված | 1775 |
| Արտաքին գմբեթի բարձրություն | 40 մ |
![]() | |
![]() | |
Շամքորեցոց Սուրբ Աստվածածին եկեղեցի (նաև՝ Կարմիր Ավետարան եկեղեցի), հայկական առաքելական եկեղեցի ներկայիս Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի հայկական Հավլաբար թաղամասում՝ Մետեխի, Իսանի (նախկին Շամխորի) և Ֆիգների (նախկին Պրեոբրաժենսկայա) փողոցների խաչմերուկում, Սուրբ Էջմիածին հայկական եկեղեցուց 160 մ դեպի հարավ-արևելք։
Անվանում
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայտնի է, որ 18-ից 19-րդ դարերում Թիֆլիսում (ներկայիս Թբիլիսիում) բնակվող հայերը եղել են ինչպես բնիկ, այնպես էլ այլ բնակավայրերից տարբեր պատճառներով այստեղ տեղափոխվածներ։ 18-րդ դարի երկրորդ կեսին Գանձակից և հարակից բնակավայրերից, Արցախից, ինչպես նաև Արարատյան դաշտի բնակավայրերից Թիֆլիս տեղափոխվեցին բազմաթիվ հայեր։ Նրանցից շատերը բնակություն հաստատեցին իրար մոտ և հիմնեցին այսպես ասած ներհայկական համայնք, ինչպիսիք են Շամխորեցիք, Էջմիածնեցիք և այլն։ Նրանց կառուցած եկեղեցիները, բնակության վայրերը սկսեցին կոչվել իրենց ընդհանրական անուններով։ Այսպես է բացատրվում Թբիլիսիի Շամքորեցոց Սուրբ Աստվածածին եկեղեցու անվանումը, այսինքն՝ Շամքոր քաղաքից և հարակից բնակավայրերից Թբիլիսի տեղափոխված հայերի եկեղեցի։ Հայտնի է նաև, որ եկեղեցին Շամխորեցոց էր կոչվում նախքան 18-րդ դարի հիմնովին վերակառուցումը։
Եկեղեցին հայտնի է նաև որպես Կարմիր Ավետարան, որը ժողովրդական անվանում է։
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Եկեղեցու պատկերներ մինչև ավերումը և ավերումից հետո
- Եկեղեցին ավերումից հետո Արխիվացված 2011-07-07 Wayback Machine
| ||||||||||||||||||||
| Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Շամքորեցոց Սուրբ Աստվածածին եկեղեցի կատեգորիայում։ |

