Շամիստան Ալիզամանլի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Շամիստան Ալիզամանլի
Բնօրինակ անունադրբ.՝ Şəmistan Hüseyn oğlu Əlizamanlı
Ծնվել էփետրվարի 4, 1959(1959-02-04) (65 տարեկան)
Մառնեուլ, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ
Երկիր Ադրբեջան
Մասնագիտությունմոտիվացիոն խոսնակ, երգիչ, լրագրող, ռադիոհաղորդավար, հեռուստահաղորդավար և հեղինակ-կատարող
Գործիքներկիթառ և վոկալ
Պարգևներ
«Պրոգրես» շքանշան
Ստորագրություն
Ստորագրություն
 Shamistan Alizamanli Վիքիպահեստում

Շամիստան Ալիզամանլի (ադրբ.՝ Şəmistan Əlizamanlı, ծնվ.՝ 1959 փետրվարի 4, Մառնեուլ, Վրացական ԽՍՀ), ռազմահայրենասիրական երգերի հայտնի ադրբեջանցի կատարող, Ադրբեջանական Հանրապետության ռազմական հաղորդավար, ում անվանում են «Ադրբեջանի Լևիտան»։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1959 թվականի փետրվարի 4-ին Մառնեուլ քաղաքում, Վրացական ԽՍՀ։ Ավարտել է Մշակույթի և արվեստի համալսարանը։

1986 թվականի մայիսից աշխատում էր ադրբեջանական ռադիոյի հաղորդավար։ 1992 թվականի հուլիսից նույն տեղում աշխատում է որպես ռազմական հաղորդավար, կարդում էր Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամլոս ծառայության հաղորդագրությունների Արցախյան պատերազմի ընթացքում մղվող մարտերի վերաբերյալ։ Աշխատելով ադրբեջանական ռադիոյի հաղորդավար՝ Ալիզամանլիին Մոսկվա են ուղարկում ուսումը շարունակելու համար։ Ալիզամանլիին դասատուն էր Յուրի Լևիտանի մոտիկ ընկերը։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

1993 թվականից սկսել է երգչի կարիերան։ Կատարում է ռազմահայրենասիրական երգեր, որոնց թվում են՝ «Քաջ զինվոր» («İgid əsgər»), «Պարոն լեյտենանտ» («Сənab Leytenant»), «Առաջին գումարտակը» («Birinci batalyon”), «Բազեներ» (“Şahinlər”), «Հայրենյաց պաշտպան» (“Vətən əmanəti”) և այլ կոմպոզիցիաներ։

Հարցազրույցներից մեկում պատմել է, որ սկզբում նույնիսկ չէր էլ հավատում, որ կարող է ունենալ երգչի տաղանդ և նման կարիերայի մասին չէր մտածում։ Մի անգամ, ռազմական գործողություններից հետո, իր ընկեր՝ Յուսիֆ Միրզաևի հետ հիվանդանոցում բուժվելու ժամանակ, Շահին Մուսաօղլու անունով մի բժիշկ առաջարկում է Ալիզամանլիին կատարել իր երգի տեքստը։ Միրզաև նույնպես ողջունեց այդ գաղափարը։ Չվահատալով իր ասածին, Ալիզամանլին խոստանում է։ Որոշ ժամանակ անց Յուսիֆ Միրզաևը զոհվում է մարտական գործողությունների ժամանակ և ստանում Ադրբեջանի ազգային հերոսի կոչում։ Ընկերոջ մահից հետո Ալիզամանլին խոստումը կատարում է և երգում է Միրզաևին նվիրված «Քաջ զինվոր» («İgid əsgər») երգը։ Այդ երգը դրական արձագանք է ստանում ադրբեջանական հասարակության շրջանակներում և Ալիզամանլին շարունակում է այլ հայրենասիրական երգեր կատարել։

Ձայնաերիզներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Հայրենիքը կանչում է» (“Çağırır vətən”)
  • «Հայրենյաց պաշտպան» (“Vətən əmanəti”)
  • «Մայր Հայրենիք» (“Ana yurdum”)

Տեսագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Ճամփա տվեք, Կովկասի լեռներ» (“Qafqaz dağı yol ver bizə”)[1]
  • «Քաջ զինվոր» (“Igid Əsgər”)[2]
  • «Ալեկոծվում էր Սև ծովը» (“Çırpınırdı Qara dəniz”)[3]
  • «Գյուլիստան» (“Gülüstan”)[4]
  • «Կամ Ղարաբաղ, կամ մահ» (“Ya Qarabağ Ya Ölüm”)[5]

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալիզամանլին ձայնագրում էլ է հետևՅալ ֆիլմերը.

  1. “Վատ լուրեր բերող տարօրինակ մարդիկ” (Bəd xəbərlər gətirən qəribə adamlar), ֆիլմ, 1993
  2. “Գուդյալչայ” (Qudyalçay) - ֆիլմ, 2001
  3. “Քոռօղլու” (Koroğlu), ֆիլմ, 2003
  4. “Մեծ զորավարներ” (Dahi sərkərdələr), ֆիլմ, Մեծ Բրիտանիա, 2003

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «https://www.youtube.com/watch?v=Dv4iC2gjtcM». {{cite web}}: External link in |title= (օգնություն)
  2. «Şəmistan Əlizamanlı - İgid Əsgər Möhkəm Dayan».
  3. «Shamistan Alizamanli - Cirpinirdi Qara Deniz».
  4. «gulistan semistan alizamanli 1».
  5. «Ya Qarabağ Ya Ölüm Filmi».