Շաղան (Բաքու)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղաքատիպ ավան
Շաղան
ադրբ.՝ Şağan
ԵրկիրԱդրբեջան Ադրբեջան
Բաքու շրջանԲաքու
ՇրջանԲաքվի Խազարի շրջան
Բնակչություն3595 մարդ[1] մարդ (2020)
Ժամային գոտիUTCUTC+4, ամռանը UTC+5
Շաղան (Բաքու) (Ադրբեջան)##
Շաղան (Բաքու) (Ադրբեջան)
Շաղան (Բաքու) (Բաքու)##
Շաղան (Բաքու) (Բաքու)

Շաղան (ադրբ.՝ Şağan), քաղաքատիպ ավան Ադրբեջանի Հանրապետության մայրաքաղաք Բաքու քաղաքի Խազարի շրջանում։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխարհագրորեն գտնվում է Ապշերոնյան թերակղզու հյուսիս-արևելքում՝ Կասպից ծովի ափին։ Ունի շուրջ 1500 քառակուսի կիլոմետր տարածք։ Ծովի մակարդակից բարձր է 0-5 մետր։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1933 թվականին Շաղան գյուղն ընդգրկվել է Մարդականի գյուղական խորհրդի կազմում։ 1945 թվականին հանվել է Մարդականի գյուղական խորհրդի կազմից և կրկին վերամիացվել 1948 թվականին։ 1990 թվականին Շաղանը կրկին առանձնացել է և ստացել քաղաքատիպ ավանի կարգավիճակ։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականի տվյալներով բնակավայրն ուներ 3554 բնակիչ[2]։

Տեսարժան վայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Շաղանի տարածքում կան մի քանի պատմաճարտարապետական հուշարձաններ, որոնք պատկանում են տարբեր ժամանակաշրջաններին[3]։

  • Բերդի մնացորդներ (XIV դ.)
  • Հին բնակավայր Շաղան (բրոնզի դար)
  • Դամբարաններ (1658-1659 թթ.)
  • Փիրգուլուի դամբարաններ (1320 թ.)
  • Մզկիթ
  • Դամբարաններ (XIX դ.)
  • Մեդրեսե (XIX դ.):

Հայտնի մարդիկ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հաջիբէկ Սուլթանով - խորհրդային և ադրբեջանցի աստղագետ, Ադրբէջանի ԳԱԱ ակադեմիկոս։
  • Համլետ Խանըզադե - թատրոնի և կինոյի ադրբեջանցի դերասան, Ադրբեջանի ԽՍՀ վաստակավոր արտիստ։
  • Ռաշիդ Մամեդբէկով - Ադրբեջանցի և խորհրդային ազատ ոճի ըմբիշը, ով հանդես է եկել ԽՍՀՄ-ի համար, ադրբեջանցի մարզիկներից առաջինն էր, ով նվաճել էր օլիմպիական մրցանակը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]