Շահսուվարյան փողոց (Երևան)

40°12′27″ հս․. լ. 44°31′23″ ավ. ե.HGЯO{{#coordinates:}}: cannot have more than one primary tag per page
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալեքսանդր Շահսուվարյան
ՔաղաքԵրևան Երևան
Համայնք(ներ)Արաբկիր վարչական շրջան
Երկարություն290
ՍկիզբԿոմիտասի պողոտա
ԱվարտՄամիկոնյանց փողոց
Փոստային ինդեքս0014
Շահսուվարյան փողոց (Երևան)ը գտնվում է Հայաստանում
Շահսուվարյան փողոց (Երևան)
Շահսուվարյան փողոց (Երևան)ը գտնվում է Երևանում
Շահսուվարյան փողոց (Երևան)

Շահսուվարյան փողոց, փողոց Երևանի Արաբկիր վարչական շրջանում։ Անվանվել է ի պատիվ հայ բոլշևիկ հեղափոխական, կուսակցական ու պետական գործիչ Ալեքսանդր Շահսուվարյանի։ Քաղաքային նշանակության փողոց է[1]։

Տվյալներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գտնվում է Կոմիտասի պողոտայի, Նիկողայոս Տիգրանյան, Մամիկոնյանց փողոցների և Շիրվանզադեի փողոցի 2-րդ նրբանցքի միջև։ Սկսվում է Կոմիտասի պողոտայի թիվ 61 և 63 շենքերի անցուղուց, ձգվում հյուսիսարևմտյան ուղղությամբ, հասնում Մամիկոնյանց փողոցի թիվ 19 և 21 շենքերի անցուղի[2]։ Երկարությունը 290 մետր է։

Խորհրդային տարիներին սկզբնապես կոչվել է Կոմիտասի պողոտայի 4-րդ նրբանցք, այնուհետև վերանվանվել է՝ ստանալով այժմյան անվանումը[2]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Երևան քաղաքի քաղաքային նշանակության փողոցների ցանկ
  2. 2,0 2,1 Երևան քաղաքի հասցեների տեղեկատու, Երևան, 1983, էջեր 369-506, Երևան քաղաքի փողոցների անվանումները

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սերգեյ Ավագյան, Երևանի փողոցները, Երևան, «ՎՄՎ-ՊՐԻՆՏ», 2010 — 272 էջ։