Jump to content

Շահույթի բաշխում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Շահույթի բաշխում
Ենթակատեգորիաreinforcement
 • incentive Խմբագրել Wikidata

Շահույթի բաշխում (անգլ.՝ Profit sharing), ձեռնարկություններում աշխատակիցներին ուղղակի կամ անուղղակի վճարումների կատարում ներառող խրախուսական տարբեր ծրագրեր՝ հաճախ կախված ընկերության շահութաբերությունից, աշխատակիցների աշխատավարձից և բոնուսներից[1][2][3]։

Հանրային առևտրով զբաղվող ընկերություններում այս ծրագրերը սովորաբար համարվում են աշխատակիցներին բաժնետոմսերի բաշխում:

Շահույթի բաշխման պլանները հիմնված են կանխորոշված ​​տնտեսական բաշխման կանոնների վրա, որոնք սահմանում են շահույթի բաշխումը ընկերության՝ որպես հիմնականի և աշխատողի՝ որպես գործակալի միջև: Օրինակ, ենթադրենք որ եկամուտը է, որը կարող է լինել պատահական փոփոխական։ Նախքան շահույթն իմանալը, տնօրենը և գործակալը կարող են պայմանավորվել բաշխման կանոնի շուրջ ։ Այս դեպքում, գործակալը կստանա , իսկ տնօրենը՝ [4]։

Շահույթի բաշխումը հանգեցնում է ավելի քիչ կոնֆլիկտի և ավելի մեծ համագործակցության աշխատուժի և նրանց գործատուների միջև[5][6]։

Ամերիկացի քաղաքական գործիչ Ալբերտ Գալատինը 1790-ականներին իր ապակե իրերի պատրաստման ֆիրմայում ուներ շահույթի բաշխման մշակված քաղաքականություն: Շահույթի բաշխման մեկ այլ վաղ օրինակներից էր անգլիացի քաղաքական գործիչ Թեոդոր Թեյլորի քաղաքականությունը, որը 1800-ականների վերջին այդ պրակտիկան ներդրել է իր գործարաններում[7]։ Միացյալ Թագավորությունում շահույթի բաշխումը նշանավոր է դարձել 1860-ականներին[8][9]։ 1889 թվականին տնտեսագետ Նիկոլաս Փեյն Գիլմանը արձանագրել է շահույթի բաշխման 135 դեպք Միացյալ Նահանգներում և Եվրոպայում[10]:

Տնտեսագետները 1880-ական թվականներին խոշոր տնտեսական ամսագրերում քննարկում էին շահույթի բաշխումը[11][12]: Ուիլյամ Կուպեր Պրոկթերը 1887 թվականին հիմնել է շահույթի բաշխման պլան Պրոկտեր Էնդ Գեմբլիում[13]:

Շահույթի բաժանումը պատմականորեն տարածված պրակտիկա է եղել Հոլիվուդի կինոարտադրությունում[14]: Շահույթի բաշխման գործընկերությունը տարածված է նաև այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են իրավաբանությունը, հաշվապահությունը, բժշկությունը, ներդրումային բանկը, ճարտարապետությունը, գովազդը և խորհրդատվությունը[15]:

Հարվարդի տնտեսագետ Մարտին Լ. Վեյցմանը 1980-ականներին շահույթի բաշխման նշանավոր ջատագովն էր՝ այդ պրակտիկան խթանելու համար ազդելով կառավարությունների վրա: Վեյցմանը պնդում էր, որ շահույթի բաշխումը կարող է լինել գործազրկությունը նվազեցնելու միջոց՝ առանց գնաճի ավելացման[16]: Տնտեսագետները քննարկել են տարբեր արդյունքների վրա շահույթի բաշխման ազդեցությունը[17][18][19][20][21][22]։

Համաձայն ՀՀ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին օրենքի, ընկերությունն իրավունք ունի ոչ հաճախ, քան եռամսյակը մեկ անգամ իրականացնելու իր շահույթի բաշխում ընկերության մասնակիցների միջև: Շահույթի բաշխման մասին որոշումն ընդունվում է ընդհանուր ժողովի կողմից: Բաշխման ենթակա շահույթը բաշխվում է ընկերության մասնակիցների միջև` ըստ ընկերության կանոնադրական կապիտալում նրանց բաժնեմասերի չափերի: այաստանի Հանրապետության օրենքով: Շահույթը բաշխվում է շահույթի բաշխման մասին որոշումն ընդունվելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում[23]:

Իսկ օրինակ բանկերի մասնակիցների միջև շահույթի բաշխման կարգն ու առանձնահատկությունները սահմանվում են «Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքով, ըստ որի բանկն իրավունք ունի որոշում ընդունելու իր մասնակիցներին եռամսյակային, կիսամյակային կամ տարեկան շահութաբաժինների վճարման մասին, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով և կանոնադրությամբ: Ինչպես նաև միջանկյալ (եռամսյակային և կիսամյակային) շահութաբաժինների վճարման, շահութաբաժնի չափի և դրա վճարման ձևի մասին որոշումն ընդունում է խորհուրդը: Տարեկան շահութաբաժինների վճարման, շահութաբաժնի չափի և դրա վճարման ձևի մասին որոշումն ընդունում է բանկի մասնակիցների ընդհանուր ժողովը՝ խորհրդի առաջարկությամբ[24]:

Ղեկավարության մասնաբաժինը շահույթում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ղեկավարությանը կամ տնօրենների խորհրդին վճարվող շահույթի մասնաբաժինը երբեմն կոչվում է տանտիեմ (ֆր.՝ tantième): Այս ֆրանսերեն տերմինը սովորաբար կիրառվում է որոշ եվրոպական երկրների, այդ թվում՝ Գերմանիայի, Ֆրանսիայի, Բելգիայի և Շվեդիայի բիզնեսի պրակտիկան նկարագրելու համար: Այն սովորաբար վճարվում է ի լրումն մենեջերի (կամ տնօրենի) ֆիքսված աշխատավարձի և բոնուսների (բոնուսները սովորաբար կախված են նաև շահույթից, և հաճախ բոնուսները և տանտիեմը համարվում են վերաբերում են նույն իրավիճակին)։ Օրենքները տարբեր են երկրից երկիր[25]։

Եկամտի բաշխում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Եկամտի բաշխումը (անգլ.՝ gainsharing) մի ծրագիր է, որը աշխատակիցներին վերադարձնում է ծախսերում խնայողությունները, սովորաբար որպես միանվագ բոնուս: Դա արտադրողականության չափանիշ է, ի տարբերություն շահույթի բաշխման, որը շահութաբերության չափանիշ է: Գոյություն ունեն երեք հիմնական տեսակ.

  • Սկանլոն պլան - այս ծրագիրը օգտագործվում է 1930-ականներից և նախատեսված է աշխատուժի ծախսերը նվազեցնելու համար՝ առանց ընկերության գործունեության մակարդակի իջեցման: Խթանումները ստացվում են որպես աշխատանքի ծախսերի և արտադրության իրացման արժեքի (անգլ.՝ costs and sales value of production) հարաբերակցության ֆունկցիա:
  • Ռակեր պլան - այս պլանը կազմակերպության ներսում օգտագործում է ենթախմբեր, բայց թեև ենթախմբերի կառուցվածքն ավելի պարզ է, ծախսերի խնայողության հաշվարկներն ավելի բարդ են: Հաշվարկվում է հարաբերակցություն, որն արտահայտում է արտադրության արժեքը, որն անհրաժեշտ է ընդհանուր աշխատավարձի յուրաքանչյուր դոլարի համար[26]:
  • Իմպրոշեյր - այս հասկացությունը նշանակում է «բարելավված արտադրողականություն փոխանակման միջոցով» և ավելի նոր միտում է շահույթի բաշխման ոլորտում: Այս պլանով մշակվում է ստանդարտ, որը սահմանում է ինչ-որ բան արտադրելու համար նախատեսված ժամերի քանակը, և այս ստանդարտի և իրական արտադրության միջև եղած ցանկացած խնայողություն բաշխվում է ընկերության և աշխատողների միջև[27]:

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Weitzman, Martin L. (1985). "The Simple Macroeconomics of Profit Sharing". The American Economic Review. 75 (5): 937–953. ISSN 0002-8282.
  • Weitzman, Martin L. (1985). "Profit Sharing as Macroeconomic Policy". The American Economic Review. 75 (2): 41–45. ISSN 0002-8282.
  • Weitzman, Martin L. (1987). "Steady State Unemployment Under Profit Sharing". The Economic Journal. 97 (385): 86–105. doi:10.2307/2233324. ISSN 0013-0133.

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Monroe, Paul (1896). «Profit Sharing in the United States». American Journal of Sociology. 1 (6): 685–709. doi:10.1086/210565. ISSN 0002-9602. JSTOR 2761478.
  2. Monroe, Paul (1899). «Profit-Sharing and Cooperation. I». American Journal of Sociology. 4 (5): 593–602. doi:10.1086/210833. ISSN 0002-9602. JSTOR 2761583.
  3. Monroe, Paul (1899). «Profit-Sharing and Cooperation. II». American Journal of Sociology. 4 (6): 788–806. doi:10.1086/210857. ISSN 0002-9602. JSTOR 2761863.
  4. Moffatt, Mike. (2008) About.com Sharing Rule Արխիվացված 2016-03-03 Wayback Machine Economics Glossary; Terms Beginning with S. Accessed June 19, 2008.
  5. Dean, Adam (2015). «The Gilded Wage: Profit-Sharing Institutions and the Political Economy of Trade». International Studies Quarterly. 59 (2): 316–329. doi:10.1111/isqu.12200. ISSN 0020-8833.
  6. Dean, Adam (2016). From Conflict to Coalition (անգլերեն). Cambridge University Press. ISBN 978-1-107-16880-0.
  7. «Obituary - Mr Theodore Taylor, a Pioneer of Profit Sharing». The Times. 1952 թ․ հոկտեմբերի 21.
  8. Church, R. A. (1971). «Profit-Sharing and Labour Relations in England in the Nineteenth Century». International Review of Social History (անգլերեն). 16 (1): 2–16. doi:10.1017/S0020859000003989. ISSN 1469-512X.
  9. Perks, Robert B. (1982). «Real Profit-Sharing: William Thomson & Sons of Huddersfield, 1886–1925». Business History (անգլերեն). 24 (2): 156–174. doi:10.1080/00076798200000025. ISSN 0007-6791.
  10. Gilman, Nicholas Paine (1889). Profit Sharing Between Employer and Employee: A Study in the Evolution of the Wages System (անգլերեն). Houghton, Mifflin and Company.
  11. Aldrich, Richard (1887). «Some Objections to Profit-Sharing». The Quarterly Journal of Economics. 1 (2): 232–242. doi:10.2307/1880773. ISSN 0033-5533. JSTOR 1880773.
  12. Giddings, Franklin H. (1887). «The Theory of Profit-Sharing». The Quarterly Journal of Economics. 1 (3): 367–376. doi:10.2307/1882764. ISSN 0033-5533. JSTOR 1882764.
  13. William Cooper ProcterԲրիտանիկա հանրագիտարանում
  14. Weinstein, Mark (1998). «Profit-Sharing Contracts in Hollywood: Evolution and Analysis». The Journal of Legal Studies (անգլերեն). 27 (1): 67–112. doi:10.1086/468014. ISSN 0047-2530.
  15. Levin, Jonathan D.; Tadelis, Steven (2005). «Profit Sharing and the Role of Professional Partnerships». The Quarterly Journal of Economics. 120: 131–171. doi:10.1162/0033553053327506.
  16. Matthews, Derek (1989). «The British Experience of Profit-Sharing». The Economic History Review. 42 (4): 439–464. doi:10.2307/2597095. ISSN 0013-0117. JSTOR 2597095.
  17. Cahuc, Pierre; Dormont, Brigitte (1997). «Profit-sharing: Does it increase productivity and employment? A theoretical model and empirical evidence on French micro data». Labour Economics. 4 (3): 293–319. doi:10.1016/S0927-5371(97)00008-0. ISSN 0927-5371.
  18. BLANCHFLOWER, DAVID G.; OSWALD, ANDREW J. (1987). «PROFIT SHARING—CAN IT WORK?». Oxford Economic Papers. 39 (1): 1–19. doi:10.1093/oxfordjournals.oep.a041771. ISSN 1464-3812.
  19. Meade, J. E. (1972). «The Theory of Labour-Managed Firms and of Profit Sharing». The Economic Journal. 82 (325): 402–428. doi:10.2307/2229945. ISSN 0013-0133. JSTOR 2229945.
  20. Kruse, Douglas L. (1992). «Profit Sharing and Productivity: Microeconomic Evidence from the United States». The Economic Journal. 102 (410): 24–36. doi:10.2307/2234849. ISSN 0013-0133. JSTOR 2234849.
  21. Azfar, Omar; Danninger, Stephan (2001). «Profit-Sharing, Employment Stability, and Wage Growth». ILR Review (անգլերեն). 54 (3): 619–630. doi:10.1177/001979390105400305. ISSN 0019-7939.
  22. FitzRoy, Felix R.; Kraft, Kornelius (1986). «Profitability and Profit-Sharing». The Journal of Industrial Economics. 35 (2): 113–130. doi:10.2307/2098353. ISSN 0022-1821. JSTOR 2098353.
  23. www.arlis.am https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=187287. Վերցված է 2025-01-26-ին. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն)
  24. www.arlis.am https://www.arlis.am/documentview.aspx?docid=164974. Վերցված է 2025-01-26-ին. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն)
  25. https://courses.aiu.edu/Certificate/Human%20Resources%20and%20MKT/Personnel%20Administration/Leccion%203/Personnel%20administration%20Session%203.pdf. {{cite book}}: External link in |title= (օգնություն)
  26. Rucker, A. W. et al., Re: "Management's Attitude toward Wage Incentive Systems", ILR Review, Vol. 5, No. 3 (April 1952), pp. 422-425, accessed 29 March 2023
  27. Gomez-Mejia, Luis R.; Balkin, David B. (2007), Managing Human Resources (Fifth ed.), Upper Saddle River, New Jersey: Pearson Prentice Hall, ISBN 978-0-13-187067-3