Շահող կտրոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Շահող կտրոն անվամբ է կոչվում Հայաստանի հարկային վիճակահանության նախագիծը։ Ըստ նախագծի, յուրաքանչյուր ամսի 5-րդ աշխատանքային օրը վիճակահանության է հանվում նախկին ամսվա գնումների ժամանակ հսկիչ-դրամարկղային մեքենաների (ՀԴՄ) շնորհիվ տրամադրված ֆիսկալային կտրոնների հետևում նշված ութանիշ թիվը, և ըստ նիշերի համընկնելու՝ կտրոնի տերը շահում է գումար։ Նախագիծը գործի է դրվել 2009 թվականի հունվարից։ Դա նախատեսված է Հայաստանում հարկային վարչարարությանն օժանդակելու և հարկի վճարման շրջանցումը կանխելու նպատակով՝ հսկիչ-դրամարկղային մեքենաների օգտագործումը քաջալերելով[1][2]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիսկալային կտրոնները Հայաստանում առաջին անգամ մուտք են գործել 1999 թվականին՝ հին ՀԴՄ-ները նորերով փոխարինելով։ Հայաստանի ցածր հարկային սակագները և միջին կառավարական ծախսումը նրան տպավորիչ ֆիսկալ ազատություն են տալիս[3]։ Սակայն հազարավոր հարկատուներ տարիների ընթացքում փորձել են խուսափել հարկերի վճարումից, վաճառած ապրանքները կամ ծառայությունները չգրանցելով[2]։ Հայաստանի տարեկան հարկային եկամուտը 2001 թվականին կազմել է $301.4 միլիոն[4], իսկ 2008 թվականին հարկային եկամուտը կազմել է ՀՀ ՀՆԱ-ի 16.5 տոկոսը[3]։ Վարկերից խուսափումը կանխելու համար, 2008 թվականի հոկտեմբերին որոշում է կայացել վարկային վիճակահանություն ընձեռնելու, իսկ այն գործնական ոլորտ է անցել 2009 թվականի հունվարից[1]։ Նախքան Հայաստան, հարկային վիճակահանությունը գործադրվել է Չինաստանում, Սինգապուրում, և Թայվանում, իսկ Հայաստանը այն կրկնօրինակել է վերջինից[2]։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Որոշում՝ Հարկային վարչարարությանն օժանդակության նպատակով վիճակահանության անցկացման և պարգևավճարների տրամադրման կարգը հաստատելու մասին». 2008 թ․ հոկտեմբերի 30. Վերցված է 2010 թ․ մարտի 11-ին.
  2. 2,0 2,1 2,2 ««Թղթա-դրամ». պետությունը վիճակահանություն է անցկացնում՝ խրախուսելու հարկային պատշաճ փաստագրումը». 2009 թ․ հունվարի 23. Վերցված է 2010 թ․ մարտի 11-ին.(չաշխատող հղում)
  3. 3,0 3,1 «Տնտեսական ազատություն՝ Հայաստան (անգլերեն)».
  4. «Հայաստանի հարկային համակարգը (անգլերեն)».

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]