Շահի մզկիթ (Թեհրան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Շահի մզկիթ (Թեհրան)
պարս․՝ مسجد شاه
Shāh Mosque
Mezquita Shah, Teherán, Irán, 2016-09-17, DD 48.jpg
Տեսակ մզկիթ
Երկիր Flag of Iran.svg Իրան[1]
Վարչատարածք Թեհրան և Թեհրան[1]
Տեղագրություն Թեհրան[1]
Կառուցման սկիզբ 1810
Կառուցման ավարտ 1825
Ճյուղ/ավանդույթ իսլամ
Կարգավիճակ գործող
Հիմնադիր Ֆաթհ-Ալի շահ Ղաջար
Ճարտարապետություն
Ոճ ղաջարի
Կոորդինատներ: 35°40′34.521600100008″ հս․ լ. 51°25′19.441200099994″ ավ. ե. / 35.67625600002777730° հս․. լ. 51.42206700002777353° ավ. ե. / 35.67625600002777730; 51.42206700002777353
Շահի մզկիթ (Թեհրան)ը գտնվում է Իրանում
Շահի մզկիթ (Թեհրան)
Շահի մզկիթ (Թեհրան)ը գտնվում է Աշխարհում
Շահի մզկիթ (Թեհրան)

Շահի մզկիթ (պարս․՝ مسجد شاه), մզկիթ Իրանի Թեհրան քաղաքում։ Տեղակայված է Թեհրանի Մեծ շուկայի հյուսիսային մասում[2]։ Թեհրանի գլխավոր մզկիթն է[3], հայտնի է նաև որպես Սուլթանի մզկիթ (պարս․՝ مسجد سلطانی)[4]։

Կառույց[խմբագրել | խմբագրել կոդը]

Շահի մզկիթը կառուցվել է Ֆաթհ-Ալի շահի պատվերով[5], Ղաջարիների կառավարության տարիներին՝ որպես նոր դինաստիայի օրինականության խորհրդանիշներից մեկը[6]։ Երբ ավարտվել էր մզկիթի կառուցումը, այն համարվում էր Թեհրանի ամենակարևոր ճարտարապետական հուշարձանը[5]։

Նասր Էդ Դին Շահի իշխանության տարիներին կառույցին ավելացվել են երկու մինարեներ։ Մզկիթն ամբողջանում է փոքրիկ ոսկեզօծ գմբեթով[7]։ Այն ունի նաև երկու շաբեստաններ (իրանական ճարտարապետությանը բնորոշ՝ ծածկով ազատ տարածք)[8]։

Մզկիթի բակ կարելի է մտնել Թեհրանի Մեծ շուկայի մի քանի մասերից[9]։ Վերջինս համարվում է մայրաքաղաքի առևտրական կենտրոնը[10]։ Կան մի քանի առանձնահատուկ ճարտարապետական նմանություններ Շահի մզկիթի, Շիրազում Վակիլի մզկիթի և Բորուջերդի Թագավորական մզկիթի միջև։

Նշանավոր իրադարձություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

1905 թվականի դեկտեմբերի 11-ին Թեհրանի կառավարիչը Շահի մզկիթի բակում հրապարակավ մեղադրանք ներկայացրեց 17 առևտրականներին շաքարի գների բարձրացման համար։ Նրանց նվաստացումը դուր չեկավ շուկայում աշխատողներին և որպես բողոք փակվեցին շուկայի դռները։ Կառավարության դեմ հասարակական ընդվզումները Իրանի Սահմանադրական հեղափոխության պատճառ դարձան[11]։

1951 թվականին մարտի 7-ին, Իրանի վարչապետ հակա-կոմունիստ Հաջ Ալի Ռազմարան, Այաթոլլա Ֆեյզի հիշատակության համար այցելում է Շահի մզկիթ[12]։ Ճանապարհին՝ մզկիթի մեծ բակում, նա սպանվում է[3] Խալիլ Թահմասեբի կողմից։ Վերջինս «Նյու Յորք Թայմս» պարբերականի կողմից նկարագրվել է որպես «կրոնական ֆանատ»[13]։ Ըստ Բրիտանիկա հանրագիտարանի[14] [13] Թահմասեբին եղել է Շիա ակտիվիստական խմբի անդամ[15], որն իրենից ներկայացնում է ծայրահեղական կրոնական կազմակերպություն, որը սերտ կապեր ուներ ավանդական առևտրական դասի և հոգևորականների հետ[14]։ 1952 թվականին Թահմասեբին ազատ է արձակվում, նրան ներում է շնորհվում Իրանի խորհրդարանի կողմից և հռչակվում որպես իսլամի զինվոր։ 1953 թվականին վերջինիս կրկին կալանավորում են և դատապարտում։ 1955 թվականին մահապատժի է ենթարկվում[16][17]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Monuments database — 2017.
  2. Bazaar and State in Iran: The Politics of Tehran Marketplace by Arang Keshavarzian, Page 215 (Cambridge: Cambridge University Press, 2007)
  3. 3,0 3,1 Iran and the Ikhwan: Assassinations, Pamphlets and Meetings, ASHARQ AL-AWSAT
  4. Ali Razmara – prime minister of Iran, Britanica
  5. 5,0 5,1 مسجدامام خمینی / Imam Khomeini Mosque, Municipality of Tehran (in Persian language)
  6. The Bazaar in the Islamic City: Design, Culture, and History by Mohammad Gharipour, published by The American University in Cairo Press, page 205 – 9774165292
  7. The City in the Muslim World: Depictions by Western Travel Writers, Mohammad Gharipour, Nilay Ozlu
  8. مسجد امام خمینی / Imam Khomeini Mosque, See Iran (in Persian language)
  9. Imam Khomeini Mosque, Lonely Planet
  10. Mosque fire kills 59 in Tehran, The Guardian
  11. History of the Iranian Constitutional Revolution : Tarikh-e Mashrute-ye Iran by Ahmad Kasravi, Page 69-70 9781568592534
  12. در دامگه حادثه / Dar Damgahe Hadese by Erfan Ghaneifard, Page 30, Persian language – ASIN B0075PW2YK
  13. Associated Press (8 March 1951)։ «Premier of Iran Is Shot to Death In a Mosque by a Religious Fanatic; PREMIER OF IRAN SLAIN IN MOSQUE Cabinet in Emergency Session VICTIM OF ASSASSIN»։ The New York Times։ Վերցված է 12 December 2016 
  14. 14,0 14,1 «Ali Razmara – Prime Minister of Iran»։ Encyclopædia Britannica։ 25 August 2016։ Վերցված է 12 December 2016 
  15. Denoeux Guilain (1993)։ «Religious Networks and Urban Unrest»։ Urban Unrest in the Middle East: A Comparative Study of Informal Networks in Egypt, Iran, and Lebanon։ SUNY series in the Social and Economic History of the Middle East։ SUNY Press։ էջ 177։ ISBN 9781438400846 
  16. Zabih Sepehr (1982)։ «Aspects of Terrorism in Iran»։ The Annals of the American Academy of Political and Social Science 463 (1): 84–94։ JSTOR 1043613։ doi:10.1177/0002716282463001007 
  17. «IRAN: Time of the Assassin»։ Time։ 1 December 1952։ Վերցված է 12 December 2016