Շահիքա Էրջյումեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Շահիքա Էրջյումեն
Şahika Ercümen (2).jpg
Անձնական տեղեկություն
Սեռ՝իգական
Բնօրինակ անուն՝թուրքերեն՝ Şahika Ercümen
Մասնագիտացում՝դիետոլոգ և ֆրի դրայվեր
Երկիր՝Flag of Turkey.svg Թուրքիա
Ծննդյան ամսաթիվ՝հունվարի 16, 1985(1985-01-16) (38 տարեկան)
Ծննդավայր՝Չանաքկալե, Թուրքիա

Շահիկա Էրջյումեն (թուրքերեն՝ Şahika Ercümen, հունվարի 16, 1985(1985-01-16), Չանաքկալե, Թուրքիա), թուրք ֆրիդայվեր և սննդաբան, ֆրիդայվինգի աշխարհի ռեկորդակիրներից մեկը[1][2][3]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1985 թվականի հունվարի 16-ին Չանաքկալեում։ Սովորել է Գազայի տարրական դպրոցում և Անատոլիայի Միլի Պիանգոյի միջնակարգ դպրոցում։ Ավարտել է Բաշքենտի համալսարանի մարդու առոռջության ֆակուլտետի առողջ սնման և դիետոլոգիայի ամբիոնը[1]։ Զբաղվում է ստորջրյա սպորտով՝ ստորջրյա հոկեյով, ռեգբիով, սպորտային կողմնորոշմամբ և դայվինգով։ Բազմիցս մասնակցել է աշխարհի և Եվրոպայի առաջնություններին, իսկ 2001 թվականին հանդես է եկել տարբեր ստորջրյա տարբեր սպորտաձևերի Թուրքիայի չորս հավաքականների կազմում։

Ռեկորդներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 110 մ, DYN սառույցի տակ, 2011 թվականի փետրվարի 11, Ավստրիա, Վայսենզե լիճ։ Ռեկորդը գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում տղամարդկանց և կանանց ոլորտում[3][4], տղամարդկանց շրջանում ռեկորդը 108 մ էր, իսկ կանանց մոտ՝ 70 մ[5][6]։
  • 70 մ, CWT լաստերով, 2011 թվականի նոյեմբերի 10, Եգիպտոս, Դահաբ։ Ռեկորդը ճանաչվել է Ստորջրյա գործունեության համաշխարհային կոնֆեդերացիայի կողմից, նախորդ ռեկորդը պատկանում էր Տանյա Սթրիթերին (67 մ)[3]։
  • 60 մ, VNF լաստերով, 2011 թվականի նոյեմբերի 10, Եգիպտոս, Դահաբ[4][7]։
  • 61 մ, VNF առանց լաստերի, 2013 թվականի հունիսի 1, Թուրքիա, Վանա լիճ։ Ռեկորդը ճանաչվել է Ստորջրյա գործունեության համաշխարհային կոնֆեդերացիայի կողմից[8]։ Շահիկայի ընտրության համար պատճառ էր հանդիսացել Վանա լճում երկայնաձկան մեռնող տեսակի պաշտպանությունը, որպեսզի դրա վրա հրավիրի աշխարհի ուշադրությունը[9]։
  • 91 մ, VNF առանց լաստերի, 2014 թվականի հուլիսի 23, Թուրքիա, Կաշ, ժամը 2։49-ին։ Նախորդ ռեկորդը պատկանում էր Դարյա Ջանին[10]։
  • 110 մ, VWT առանց լաստերի, 2016 թվականի հոկտեմբերի 22, Թուրքիա, Կաշ, ժամը 2։44։ Ռեկորդը ճանաչվել է Ստորջրյա գործունեության համաշխարհային կոնֆեդերացիայի կողմից[11]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Erdem, Arif (2010-01-31)։ «Dalışta Türkiye basamakları çıkmaya başladı»։ Hürriyet (թուրքերեն)։ Վերցված է 2013-06-17 
  2. «Guines Rekorlar Kitabı'na giren son Türk»։ Hürriyet (թուրքերեն)։ փետրվարի 24, 2011։ Վերցված է ապրիլի 11, 2011 
  3. 3,0 3,1 3,2 «Denizkızı Şahika rekor peşinde!»։ Sabah (թուրքերեն)։ 2011-11-04։ Վերցված է 2013-06-17 
  4. 4,0 4,1 «Şahika Ercümen dünya rekoru kırdı»։ Sabah (թուրքերեն)։ 2011-11-11։ Վերցված է 2013-06-17 
  5. «Şahika rekor kırdı»։ Hürriyet (թուրքերեն)։ 2011-02-13։ Վերցված է 2013-06-17 
  6. «Şahika Ercümen Breaks Diving Record»։ TRT World։ 2011-02-12։ Վերցված է 2013-06-17 
  7. «Turkish athlete Şahika ERCÜMEN made her world record attempts in the famous Blue Hole, Dahab, Sinai Peninsula-Egypt»։ CMAS։ 2011-11-14։ Վերցված է 2013-06-17 
  8. «Şahika Ercümen'den dünya rekoru»։ Sabah (Turkish)։ 2013-06-01։ Վերցված է 2013-06-17 
  9. «World Record From Şahika Ercümen In Lake Van!»։ Dive With Seman։ 2013-06-03։ Արխիվացված է օրիգինալից 2013-12-19-ին։ Վերցված է 2013-06-17 
  10. «Turkish diver Şahika Ercümen breaks new freediving record»։ Hürriyet Daily News։ 2014-07-23։ Վերցված է 2016-10-23 
  11. Acar, Ahmet (2016-10-22)։ «Şahika Ercümen'den 110 metre dalışla yeni dünya rekoru»։ Hürriyet (թուրքերեն)։ Վերցված է 2016-10-23 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]