Շահիս Ալեքսանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Շահիս Ալեքսանյան
ԱԼԵՔՍԱՆՅԱՆ ՇԱՀԻՍ ԼԵՎՈՆԻ.jpg
մայիսի 18, 1957(1957-05-18) - մայիսի 5, 1993(1993-05-05) (35 տարեկանում)
Ծննդավայր Հերհեր, Ադրբեջան
Մահվան վայր Ամարաս վանք, Սոս, Ադրբեջան
Գերեզման Հերհեր
Պաշտոն վաշտի հրամանատար
Մարտեր/
պատերազմներ
Արցախյան ազատամարտ

Շահիս Ալեքսանյան (18 մայիսի, 1957, Հերհեր, Մարտունու շրջան - 5 մայիսի, 1993, Ամարաս), հայ ազատամարտիկ, Արցախյան ազատամարտի մասնակից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Շահիս Ալեքսանյանը ծնվել է 1957 թ. մայիսի 18-ին Մարտունու շրջանի Հերհեր գյուղում։ Ավարտելով տասներորդ դասարանը՝ հաշվապահություն է սովորել Մարտունի քաղաքի թիվ 125 պրոֆտեխուսումնարանում։ Ծառայել է Խորհրդային բանակում։ Զորացրվելուց հետո սովորել է Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտի ֆիզմաթ ֆակուլտետի հեռակա բաժնում։ 1988-ից աշխատել է Հերհերի միջնակարգ դպրոցում որպես ռազմագիտության ուսուցիչ։

1990-ից Մարտունու ՊՇ-ի ստորաբաժանումների կազմում (դասակի, ապա վաշտի հրամանատար) մասնակցել է Խազազասարի և Ամարասի ձորակի պաշտպանական մարտերին։ Զոհվել է 1993 թ. մայիսի 5-ին Ամարասում։ Ամուսնացած էր, ունի չորս երեխա։ Հանգչում է Հերհերի գերեզմանատանը[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]