Շահիքա Էրջյումեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Շահիկա Էրջյումենից)
Շահիքա Էրջյումեն
Անձնական տեղեկություն
Սեռ՝իգական
Բնօրինակ անուն՝թուրքերեն՝ Şahika Ercümen
Մասնագիտացում՝դիետոլոգ և ֆրի դրայվեր
Երկիր՝ Թուրքիա
Ծննդյան ամսաթիվ՝հունվարի 16, 1985(1985-01-16) (39 տարեկան)
Ծննդավայր՝Չանաքկալե, Թուրքիա

Շահիկա Էրջյումեն (թուրքերեն՝ Şahika Ercümen, հունվարի 16, 1985(1985-01-16), Չանաքկալե, Թուրքիա), թուրք ֆրիդայվեր և սննդաբան, ֆրիդայվինգի աշխարհի ռեկորդակիրներից մեկը[1][2][3]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1985 թվականի հունվարի 16-ին Չանաքկալեում։ Սովորել է Գազայի տարրական դպրոցում և Անատոլիայի Միլի Պիանգոյի միջնակարգ դպրոցում։ Ավարտել է Բաշքենտի համալսարանի մարդու առոռջության ֆակուլտետի առողջ սնման և դիետոլոգիայի ամբիոնը[1]։ Զբաղվում է ստորջրյա սպորտով՝ ստորջրյա հոկեյով, ռեգբիով, սպորտային կողմնորոշմամբ և դայվինգով։ Բազմիցս մասնակցել է աշխարհի և Եվրոպայի առաջնություններին, իսկ 2001 թվականին հանդես է եկել տարբեր ստորջրյա տարբեր սպորտաձևերի Թուրքիայի չորս հավաքականների կազմում։

Ռեկորդներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 110 մ, DYN սառույցի տակ, 2011 թվականի փետրվարի 11, Ավստրիա, Վայսենզե լիճ։ Ռեկորդը գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում տղամարդկանց և կանանց ոլորտում[3][4], տղամարդկանց շրջանում ռեկորդը 108 մ էր, իսկ կանանց մոտ՝ 70 մ[5][6]։
  • 70 մ, CWT լաստերով, 2011 թվականի նոյեմբերի 10, Եգիպտոս, Դահաբ։ Ռեկորդը ճանաչվել է Ստորջրյա գործունեության համաշխարհային կոնֆեդերացիայի կողմից, նախորդ ռեկորդը պատկանում էր Տանյա Սթրիթերին (67 մ)[3]։
  • 60 մ, VNF լաստերով, 2011 թվականի նոյեմբերի 10, Եգիպտոս, Դահաբ[4][7]։
  • 61 մ, VNF առանց լաստերի, 2013 թվականի հունիսի 1, Թուրքիա, Վանա լիճ։ Ռեկորդը ճանաչվել է Ստորջրյա գործունեության համաշխարհային կոնֆեդերացիայի կողմից[8]։ Շահիկայի ընտրության համար պատճառ էր հանդիսացել Վանա լճում երկայնաձկան մեռնող տեսակի պաշտպանությունը, որպեսզի դրա վրա հրավիրի աշխարհի ուշադրությունը[9]։
  • 91 մ, VNF առանց լաստերի, 2014 թվականի հուլիսի 23, Թուրքիա, Կաշ, ժամը 2։49-ին։ Նախորդ ռեկորդը պատկանում էր Դարյա Ջանին[10]։
  • 110 մ, VWT առանց լաստերի, 2016 թվականի հոկտեմբերի 22, Թուրքիա, Կաշ, ժամը 2։44։ Ռեկորդը ճանաչվել է Ստորջրյա գործունեության համաշխարհային կոնֆեդերացիայի կողմից[11]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Erdem, Arif (2010 թ․ հունվարի 31). «Dalışta Türkiye basamakları çıkmaya başladı». Hürriyet (թուրքերեն). Վերցված է 2013 թ․ հունիսի 17-ին.
  2. «Guines Rekorlar Kitabı'na giren son Türk». Hürriyet (թուրքերեն). 2011 թ․ փետրվարի 24. Վերցված է 2011 թ․ ապրիլի 11-ին.
  3. 3,0 3,1 3,2 «Denizkızı Şahika rekor peşinde!». Sabah (թուրքերեն). 2011 թ․ նոյեմբերի 4. Վերցված է 2013 թ․ հունիսի 17-ին.
  4. 4,0 4,1 «Şahika Ercümen dünya rekoru kırdı». Sabah (թուրքերեն). 2011 թ․ նոյեմբերի 11. Վերցված է 2013 թ․ հունիսի 17-ին.
  5. «Şahika rekor kırdı». Hürriyet (թուրքերեն). 2011 թ․ փետրվարի 13. Վերցված է 2013 թ․ հունիսի 17-ին.
  6. «Şahika Ercümen Breaks Diving Record». TRT World. 2011 թ․ փետրվարի 12. Վերցված է 2013 թ․ հունիսի 17-ին.
  7. «Turkish athlete Şahika ERCÜMEN made her world record attempts in the famous Blue Hole, Dahab, Sinai Peninsula-Egypt». CMAS. 2011 թ․ նոյեմբերի 14. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 16-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 17-ին.
  8. «Şahika Ercümen'den dünya rekoru». Sabah (Turkish). 2013 թ․ հունիսի 1. Վերցված է 2013 թ․ հունիսի 17-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  9. «World Record From Şahika Ercümen In Lake Van!». Dive With Seman. 2013 թ․ հունիսի 3. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 19-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 17-ին.
  10. «Turkish diver Şahika Ercümen breaks new freediving record». Hürriyet Daily News. 2014 թ․ հուլիսի 23. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 23-ին.
  11. Acar, Ahmet (2016 թ․ հոկտեմբերի 22). «Şahika Ercümen'den 110 metre dalışla yeni dünya rekoru». Hürriyet (թուրքերեն). Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 23-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շահիքա Էրջյումեն» հոդվածին։