Շահե Տեր-Գևորգյան
Շահե Տեր-Գևորգյան | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 16, 1944 |
Ծննդավայր | Հալեպ |
Մահացել է | օգոստոսի 14, 1998 (53 տարեկան) |
Վախճանի վայր | Հալեպ, Սիրիա |
Ազգություն | հայ |
Կրթություն | Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան (1970) |
Շահե Նազարի Տեր-Գևորգյան (սեպտեմբերի 16, 1944, Հալեպ - օգոստոսի 14, 1998, Հալեպ, Սիրիա), հայ ճարտարապետ, ճարտարապետության պատմաբան։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Շահե Տեր-Գևորգյանը ծնվել է 1944 թվականին Հալեպում։ 1970 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը։ Ուսումնասիրել է Հալեպի Սուրբ Քառասուն Մանկանց եկեղեցու ստորգետնյա մասը, քաղաքամերձ շրջաններում կառուցել է շուրջ քսան շենք, մշակել շոգ կլիմայով արևելյան երկրների ավանդական ներքին բակերով ժողովրդական բնակելի տներն արդիական շենքերի փոխակերպելու տեսական սկզբունքներն ու նախագծերը։ 1973 թվականին Բեյրութի ֆրանսիական հնագիտական ինստիտուտի հրավերով մասնակցել է Հյուսիսային Սիրիայի նշանավոր հուշարձաններ Շեյխ Բարաքաթի հեթանոսական տաճարի, քրիստոնեական առաջին եկեղեցիներից մեկի՝ Քրքբիզեի միանավ, Քալբ Լոզեի եռանավ բազիլիկների ուսումնասիրությանը, ղեկավարել պեղումներն ու չափագրությունները, հատակագծումները, պարզաբանել հարդարանի առանձնահատկությունները։ Տեր-Գևորգյանն ապացուցել է, որ Հայաստանում միանավ բազիլիկ հորինվածքով մոնումենտալ դահլիճներ գոյություն են ունեցել մինչև քրիստոնեության ընդունումը, իսկ միանավ բազիլիկ եկեղեցիները կառուցվել են հայկական հեթանոսական տաճարների հորինվածքի հիման վրա, և առաջ է քաշել ու հիմնավորել այն տեսակետը, որ Հայաստանի բազիլիկ եկեղեցիների ճարտարապետությունը ձևավորվել ու զարգացել է ինքնուրույն՝ տեղական շինարվեստի դարավոր ավանդույթների հիման վրա[1][2]։
Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Հայաստանի և Սիրիայի վաղքրիստոնեական ճարտարապետության առնչությունները, Երևան, 2000 թ.[3]:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007
- ↑ «On the relevancies of early Christian architecture of Armenia and Syria = Hayastani ev Siriayi vaghkʻristoneakan chartarapetutʻyan aṛnchʻutʻyunnerě /»։ worldcat.org։ Վերցված է 2018-01-29
- ↑ Տեր-Գեվորգյան Շահե (2013)։ On the Relevancies of Early Christian Architecture of Armenia and Syria: Հայաստանի Եվ Սիրիայի Վաղկրիստոնեական Ճարտարապետության Առնչությունները (անգլերեն)։ Gitutiun։ ISBN 9785808010178