Շահեն Սարգսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Շահեն Սարգսյան
սեպտեմբերի 15, 1924(1924-09-15) (99 տարեկան) -
Մարտեր/
պատերազմներ
Հայրենական մեծ պատերազմ
Պարգևներ
«Հայրենական պատերազմի» I աստիճանի շքանշան

Շահեն Հովհաննեսի Սարգսյան (1924, գյուղ Հարավ (ԼՂԻՄ Ասկերանի շրջանում) - ՞), հայ զինվորական, Փառքի երեք աստիճանի շքանշանների ասպետ, կրտսեր լեյտենանտ։

Զինվորական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

1941 թվականի սեպտեմբերին զորակոչվել է բանակ։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ կամավոր մեկնել է (1941սեպտեմբեր) ռազմաճակատ, մարտնչել 175-րդ հրաձգային դիվիզիայի 277-րդ գնդի կազմում։ Եղել է զրահահար հրաձիգ, հետախույզ։ 1944 թվականի մարտի 16-ին Բուդիշչեի գյուղի (ք. Կովելի շրջան) մոտ ներխուժել է հակարակորդի դիրքեր, ոչնչացրել գնդացիրը հաշվարկով, գերել զինվոր։ Անհրաժեշտ էր գտնել մի «խոսող լեզուն», և այդ աշխատանքը հանձնարարել են Սարգսյանին։ Գիշերային մշուշի միջով նա ներթափանցեց թշնամու թիկունքը, և «խոսող լեզուն» հասցվեց շտաբ։ Փառքի շքանշանների արժանացել է Կուրսկի ճակատամարտում, Բելառուսիայի ազատագրման և Լեհաստանի գրավման ժամանակ ցուցաբերած խիզախության համար։ Վարշավայի համար մարտերում գերել է 7 զինվոր, փոխարինել վաշտի զոհված հրամանատարին, ազատագրել մի քանի թաղամասեր, առաջինը հասել Վիսլայի կամրջին։ Այդ օպերացիայի համար 1944 թվականի սեպտեմբերի 26-ին Սարգսյանը պարգևատրվեց Առաջին աստիճանի շքանշանով և ստացավ կրտսեր լեյտենանտի կոչում։ 1944 թվականի սեպտեմբերի 12-ին Վարշավայի տարածքում իր զորախմբի հետ ներխուժել է մարտական խրամատները և, գերի վերցնելով յոթ հակառակորդի, տարել է շտաբ։ Գերիներից արժեքավոր նորություններ իմանալով, գումարտակը գրեթե առանց կորուստների ճեղքել է թշնամու պաշտպանության գիծը։ Ամբողջ պատերազմի ժամանակ Շահեն Սարգսյանը անձամբ իր վաշտ է բերել քսանից ավելի «լեզուներ»[1]։ Մասնակցել է Պրահայի գրավմանը։ Մարտական ուղին ավարտել է Չեխոսլովակիայում։

Զորացրվել է 1945 թվականին։ Ապրել է Բաքվում։ 1989 թվականի Սումգայիթում հայերի ցեղասպանությունից հետո գաղթել է Մոսկվա։ 

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1944 թվականի հուլիսի 9-ին պարգևատրվել է Փառքի 2-րդ աստիճանի շքանշանով (Հր. 47-րդ Բ, № 040, 03.07.44, № 4201): 1945 թվականի մարտի 24-ին պարգևատրվել է Փառքի 1-ին աստիճանի շքանշանով (Հրմգիր. ԽԱՀՄ ԳԽՆ, 24.03.45, № 527): Պարգևատրվել է Հայրենական պատերազմի 1-ին աստիճանի շքանշանով, մեդալներով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Вирабян А.Н., Знаменитые Арцахцы, Арцах (Карабах), Утик, հ. 1, Ереван, «Аполлон», 1995, էջ գրել էջի թիվը — 160 էջ. — 5000 հատ, ISBN 5-8079-0671-3։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 224