Շահեն Շահինյան (ջութակահար)
Շահեն Շահինյան | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 5, 1963 (60 տարեկան) Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Երկիր | Հայաստան |
Մասնագիտություն | ջութակահար |
Աշխատավայր | Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա |
Կրթություն | Երևանի միջնակարգ մասնագիտական երաժշտական դպրոց Չայկովսկու անվան և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա |
Պարգևներ |
Շահեն Հակոբի Շահինյան (նոյեմբերի 5, 1963, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ջութակահար, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ (2016), պրոֆեսոր (2011)։ Երևանի պետական կոնսերվատորիայի ռեկտորը 2011-2018 թվականներին։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Շահեն Շահինյանը ծնվել է 1963 թվականի նոյեմբերի 5-ին Երևանում։ 1981 թվականին ավարտել է Երևանի Պ. Ի. Չայկովսկու անվան երաժշտական դպրոցը, 1987 թվականին՝ Երևանի պետական կոնսերվատորիան, իսկ 2002 թվականին՝ ասպիրանտուրան (երեքն էլ՝ Հ. Բոգդանյանի դասարան)։
1982-1988 թվականներին եղել է Երևանի պետական կոնսերվատորիայի օպերային ստուդիայի (1991-1992 թվականներին՝ տնօրեն), 1984-1985 թվականներին՝ Հայկական հեռուստատեսության և ռադիոյի նվագախմբի, 1985-1987 թվականներինին՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի ջութակահար, 2005-2007 թվականներին՝ Ա. Խաչատրյանի անվան քառյակի 1-ին ջութակահար։
1991 թվականին սկսել է դասավանդել Երևանի պետական կոնսերվատորիայում (2003-2008 թվականներին եղել է նվագախմբային ֆակուլտետի դեկանի տեղակալ, 2008-2011 թվականներին՝ ուսումնական գծով պրոռեկտոր, 2011-2018 թվականներին՝ ռեկտոր)։
Շահեն Շահինյանի նախաձեռնությամբ Երևանի պետական կոնսերվատորիան 2012 թվականին անդամագրվել է Եվրոպական կոնսերվատորիաների ընկերակցությանը։ Նույն թվականին Եվրախորհրդարանի համաժողովում ներկայացրել է Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը, որի օրինակով 2013 թվականին ստեղծվել է եվրոպական համանման նվագախումբ։
Որպես մենակատար՝ Շահեն Շահինյանը համերգներով հանդես է եկել Երևանի պետական կոնսերվատորիայի սիմֆոնիկ (2001, Երևան) և «Վերածնունդ» կամերային (2007, Դուբայ) նվագախմբերի, Լիսաբոնի պետական թատրոնում դաշնամուրային եռյակի (2001), «Արամ Խաչատրյան» լարային քառյակի (2006, Հայաստան) հետ։
Հեղինակել է մենանվագներ՝ ջութակի և ալտի համար, նոտաների ժողովածու (կազմող և մասնագիտական խմբագիր, 2004), փոխադրել է շարականներ և այլ երկեր։
2007 թվականին արժանացել է Խորվաթիայի երաժշտական ակադեմիայի պատվավոր պրոֆեսորի կոչման[1]։
2008 թվականին Մինսկում և 2009 թվականին Երևանում կայացած ԱՊՀ երկրների «Դելֆյան խաղեր» միջազգային մրցույթում հանդես է եկել որպես ժյուրիի անդամ, իսկ Գյումրիում կայացած «Վերածնունդ» երիտասարդ կատարողների միջազգային մրցույթ-փառատոնում՝ ժյուրիի նախագահ։
2017 թվականին արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի կոչման[1]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 «Շահեն Շահինյան». Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ փետրվարի 26-ին. Վերցված է 2023 թ․ փետրվարի 8-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ երաժշտության հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
- Նոյեմբերի 5 ծնունդներ
- 1963 ծնունդներ
- Ապրող անձինք
- Երևան քաղաքում ծնվածներ
- Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի գիտական անձնակազմ
- Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի շրջանավարտներ
- ՀՀ արվեստի վաստակավոր գործիչներ
- Անձինք այբբենական կարգով
- Երաժիշտներ այբբենական կարգով
- Հայ ջութակահարներ
- Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտորներ
- Հայ պրոֆեսորներ