Jump to content

Շահեն Հարությունյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Շահեն Հարությունյան
Դիմանկար
Ծնվել էհունվարի 11, 1999 (27 տարեկան)
ՔաղաքացիությունՀայաստանՀայաստան
ԱզգությունՀայ
ԿրթությունԵՊՀ պատմության ֆակուլտետ (2020), ԵՊՀ Միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ֆակուլտետ ( 2022)
Գիտական աստիճանՊատմական գիտությունների դոկտոր
ՄասնագիտությունՊատմաբան, միջազգային հարաբերությունների մասնագետ, քաղաքական գործիչ
ԾնողներՇանթ Հարությունյան, Ռուզաննա Բադալյան
Զբաղեցրած պաշտոններԿուսակցության հիմնադիր նախագահ
ԿուսակցությունՇանթ դաշինք ազգայնական կուսակցություն

Շահեն Հարությունյան (անգլերեն՝ Shahen Shant Harutyunyan), ծնվել է 1999 թ․ հունվարի 11-ին, Հայաստանում։ Պատմական գիտությունների դոկտոր, միջազգային հարաբերությունների մասնագետ, դասախոս և քաղաքական գործիչ։ «Շանթ Դաշինք» ազգայնական կուսակցության հիմնադիր նախագահը։

Ընտանեկան պատմություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Շահեն Հարությունյանը ծնվել է Հարությունյանների ընտանիքում, որի երեք սերունդները մասնակցել են Հայաստանի անկախության համար մղված պայքարին։ Նրա ծնողները բնակվել են Երևանում, սակայն ծնունդը գրանցվել է Սյունիքի մարզի Կապան քաղաքում՝ ծնողների ցանկությամբ, ինչի հետևանքով պաշտոնապես որպես ծննդավայր նշվում է Կապանը, թեև Շահենը մեծացել և շարունակել է ապրել Երևանում։

Նրա մեծ պապը՝ Հարություն Հարությունյան (1902–1968), ծնվել է Վանում։ 1915 թ․ Հայոց ցեղասպանության ժամանակ գաղթել է դեպի Էջմիածին, բնակվել ամերիկյան որբանոցում և հետագայում այնտեղ դասավանդել հայերեն։ 1920-ականների կեսերից ընդդիմացել է խորհրդային իշխանությունների իրականացրած կոլեկտիվացման քաղաքականությանը՝ մասնակցելով հակապետական գործողությունների, ինչի համար կարճ ժամանակով բանտարկվել է։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում զորակոչվել է Կարմիր բանակ, 1943 թ․ գերի ընկել գերմանացիներին Ռոստովի մոտ։ Նույն թվականին Դրաստամատ Կանայանի (Դրո) նախաձեռնությամբ նրան առաջարկվել է միանալ գերմանական բանակի կազմում ձևավորված Հայկական լեգեոնին՝ Հայաստանի ազատագրման նպատակով, որն առաջնորդում էին Դրաստամատ Կանայանը և Գարեգին Նժդեհը։ Պատերազմի ավարտին գերվել է Մարսելում, հետագայում ձերբակալվել ՆԿՎԴ-ի կողմից Օդեսայում և աքսորվել Իրկուտսկ։ 1956 թ․, Ստալինի մահից հետո, ազատվել է։ Մահացել է 1968 թ․ Երևանում։

Մեծ պապի ավագ որդին՝ Շահեն Հարությունյան (1937–2021), եղել է ազգային-ազատագրական շարժման ակտիվ գործիչ։ 1962 թ․ մասնակցել է «Հայ երիտասարդական միության» գործունեությանը, 1965 թ․՝ Հայոց ցեղասպանության 50-ամյակին նվիրված ցույցերի կազմակերպմանը։ 1966 թ․ Հայկազ Խաչատրյանի և Ստեփան Զատիկյանի հետ հիմնել է Ազգային միացյալ կուսակցությունը (ԱՄԿ), ԽՍՀՄ առաջին հակախորհրդային կուսակցությունը, որի նպատակն էր Հայաստանի անկախության վերականգնումը[1]։ 1968 թ․ ձերբակալվել և դատապարտվել է երեք տարվա ազատազրկման։ 1977 թ․ հիմնել է Մարդու իրավունքների պաշտպանության Երևանի Հելսինկյան խումբը, նույն տարում կրկին ձերբակալվել և դատապարտվել երեք տարի ազատազրկման։ 1985 թ․ հեռացել է ԽՍՀՄ-ից և հաստատվել ԱՄՆ-ում։ 1986 թ․ զրկվել է խորհրդային քաղաքացիությունից հակախորհրդային գործունեության համար։ ԱՄՆ-ում հիմնել է «Երկունք» թերթը՝ աջակցելով Հայաստանի անկախության շարժմանը։ Մահացել է ԱՄՆ-ում, 2021 թ․[2][3]։

Մեծ պապի կրտսեր որդին՝ Մարզպետ Հարությունյան (1940–2000), 1966 թ․ անդամագրվել է Ազգային միացյալ կուսակցությանը։ 1969 թ․ ձերբակալվել է Պարույր Հայրիկյանի, Ազատ Արշակյանի և այլոց հետ՝ հակախորհրդային գործունեության համար։ Ի տարբերություն մյուսների, պահվել է հոգեբուժական հաստատությունում և ավելի ուշ ազատ արձակվել։ 1978 թ․ հիմնել է կուսակցության երիտասարդական թևը՝ «Հայ երիտասարդների միությունը»[4]։ Հետագայում դատապարտվել է յոթ տարվա ազատազրկման։ 1987 թ․ տեղափոխվել է ԱՄՆ, որտեղ էլ մահացել է 2000 թ․[5]։

Շահեն Հարությունյանի հայրը՝ Շանթ Հարությունյանը, 1984 թ․ զորակոչվել է խորհրդային բանակ, որտեղ դատապարտվել է ազգամիջյան թշնամանք հրահրելու մեղադրանքով։ 1987 թ․ հիմնել է «Կանչ» երիտասարդական ակումբը, ակտիվորեն մասնակցել է Արցախյան շարժմանը, կազմակերպել հացադուլներ՝ պահանջելով Արցախի միացում Հայաստանին։ 1988 թ․ հիմնադրել է «Հայ երիտասարդաց դաշնակցություն» կազմակերպությունը, հրատարակել «Ցեղակրոն» թերթը։ 1989 թ․ կազմել է կամավորական ջոկատներ Հայաստանի սահմանների պաշտպանության համար։ 1990-1992 թթ․ մասնակցել է Հայաստանի սահմանամերձ շրջանների պաշտպանությանը[6]։ 2008 թ․ կալանավորվել է մարտի 1-ի գործով[7], սակայն 2009 թ․ ազատ արձակվել[8]։ 2013 թ․ նախաձեռնել է «Արժեքների հեղափոխություն» շարժումը, որի արդյունքում նոյեմբերի 5-ին բախումներ են տեղի ունեցել ոստիկանության հետ։ Դատապարտվել է ազատազրկման, նրա հետ դատապարտվել են նաև որդին՝ Շահեն Հարությունյանը, և մի խումբ համախոհներ։

Կրթություն և գիտական գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Շահեն Շանթի Հարությունյանը 2005–2013 թթ․ սովորել է Երևանի թիվ 135 միջնակարգ դպրոցում, ապա 2013–2016 թթ․՝ Երևանի թիվ 139 հիմնական դպրոցում։ 2016–2020 թթ․ սովորել է Երևանի պետական համալսարանի Պատմության ֆակուլտետում՝ «Պատմություն» մասնագիտությամբ և ավարտել բակալավրիատը՝ պաշտպանելով «Ռուսաստանի հայահալած քաղաքականությունը 1903 թ. հունիսի 12-ի օրենքի նախօրեին (1881–1903 թթ.)» թեմայով դիպլոմային աշխատանքը։ 2020–2022 թթ․ շարունակել է ուսումը ԵՊՀ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետում՝ «Միջազգային հարաբերություններ և դիվանագիտություն» մասնագիտությամբ մագիստրատուրայում։ Մագիստրատուրան ավարտել է՝ պաշտպանելով «ԱՄՆ–ՌԴ տեղեկատվական հակամարտություն» թեմայով ավարտական թեզը։ 2022 թ․ ընդունվել է Երևանի պետական համալսարան՝ որպես հայցորդ «Հայոց պատմություն» մասնագիտությամբ։ 2025 թ․ հունիսի 24-ին ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի Հայոց պատմության 004 մասնագիտական խորհրդի նիստում նա պաշտպանել է «Քաղաքական այլախոհությունը Խորհրդային Հայաստանում 1960–1980-ական թթ. կեսերին» թեմայով ատենախոսությունը և ստացել պատմական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան[9]։

Ատենախոսության գիտական ղեկավարը եղել է պատմագիտության դոկտոր, պրոֆեսոր Էդիկ Մինասյանը, ընդդիմախոսները՝ պատմագիտության դոկտոր, պրոֆեսոր Հենրիկ Աբրահամյանն ու պատմագիտության թեկնածու, դոցենտ Մհեր Հարությունյան։ Մասնագիտական խորհրդի նախագահը եղել է պատմագիտության դոկտոր, պրոֆեսոր, ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը։

2025 թ. սեպտեմբերի 11-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը ընդունեց «Բարձրագույն կրթության և գիտության մասին» նոր օրենքը, որը ՀՀ նախագահի կողմից ստորագրվեց նույն տարվա հոկտեմբերի 9-ին և ուժի մեջ մտավ հոկտեմբերի 20-ից[10]։ Նոր կարգավորումների համաձայն՝ գիտությունների թեկնածուի և գիտությունների դոկտորի գիտական աստիճանները միավորվում են մեկ միասնական աստիճանի ներքո՝ դոկտորի գիտական աստիճան։ Համաձայն «Բարձրագույն կրթության և գիտության մասին» նոր օրենքի՝ Շահեն Հարությունյանը ստացել է պատմական գիտությունների դոկտորի գիտական աստիճան[11]։

Շահեն Հարությունյանն ունի 9 գիտական հոդված, որոնք նվիրված են Մոսկվայի 1921 թ. մարտի 16-ին կնքված ռուս-թուրքական «Բարեկամության և եղբայրության մասին» պայմանագրին, ԽՍՀՄ ներքաղաքական և արտաքին քաղաքական կյանքին 1950–1960-ական թթ. (հետստալինյան և «Խրուշչովյան հալոցքի» ժամանակաշրջան), Խորհրդային Հայաստանի հասարակական-քաղաքական տրամադրություններին, քաղաքական այլախոհության առաջացման նախադրյալներին և գաղափարական ուղղություններին, ազգային-հայրենասիրական ընդհատակյա կազմակերպությունների պատմությանը։

Հասարակական-քաղաքական գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

2014–2021 թթ․ Շահեն Հարությունյանը ակտիվորեն ներգրավվել է հասարակական և քաղաքացիական պայքարում[12][13][14][15][16][17][18][19][20]։

2013 թ․ «Արժեքների հեղափոխության» գործի ժամանակ նրա հայրը՝ Շանթ Հարությունյանը, Ազատության հրապարակում Շահենին նվիրել է զրահաբաճկոն, այդպիսով ազդարարելով որդու՝ ընտանիքի պայքարին միանալը։ Գործի շրջանակում 14-ամյա Շահեն Հարությունյանը դատապարտվել է 4 տարվա պայմանական ազատազրկման՝ դատվելով հոր և մյուս ընկերների հետ միասին։ Դատական վերջին ելույթի ժամանակ նա հրաժարվել է ներողություն խնդրել, ընդգծելով, որ հպարտ է լինել Հարությունյանների ընտանիքի ժառանգը և շարունակելու է պայքարը հանուն Հայաստանի անկախության և ժողովրդի ազատության[21]։

Շահենի դատապարտումը լայն արձագանք է գտել Հայաստանում և արտերկրում։ Այդ հարցը քննարկվել է ՀՀ Ազգային ժողովում, իսկ Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուժնիեկսը հրապարակային քննադատություն է հայտնել, ընդգծելով պատժի խստությունը անչափահասի նկատմամբ[22]։ Դատավարության ընթացքում Հայաստանում նախաձեռրվել է ստորագրահավաք՝ ՄԱԿ-ի երեխաների իրավունքների պաշտպանության կոմիտեին դիմելու նպատակով՝ կանխելու Շահենի հնարավոր բանտարկությունը, նշելով, որ նա կարող է դառնալ աշխարհի ամենաերիտասարդ քաղբանտարկյալը[23][24][25]։

Արժեքների հեղափոխության և հետագա դատավարության ընթացքում սկսվել է Շահեն Հարությունյանի ակտիվ հասարակական գործունեությունը։ Նա կազմակերպել է երթեր, ցույցեր, հացադուլներ՝ ի պաշտպանություն քաղբանտարկյալների, դեմ արտահայտվել է Հայաստանի ԵԱՏՄ մուտքին և պահանջել է ռուսական ազդեցության թուլացում[26][27]։

2015 թ․ հունիսի 13-ին Եվրո-2016-ի ընտրական փուլի Հայաստան-Պորտուգալիա ֆուտբոլային խաղի ընթացքում նա ներխուժել է խաղադաշտ՝ ձեռքին «Ազատություն Շանթ Հարությունյանին և Հայաստանի բոլոր քաղբանտարկյալներին» անգլերեն պաստառով։ Ակցիան լայն արձագանք է գտել, երբ պաստառը բարձրացրել և կարդացել է Քրիշտիանո Ռոնալդոն։ Միջադեպի մասին գրել են միջազգային առաջատար լրատվամիջոցներ, այդ թվում՝ The Washington Post («Super-fast pitch invader disrupts Portugal vs. Armenia Euro qualifier to protest dad’s imprisonment»)[28] և Radio Free Europe/Radio Liberty (Armenian Activist Stages Protest During International Football Match)[29]։

2013 թ․ նոյեմբերի 5-ից հետո հաջորդ տարիներին (2014–2016 թթ․) Շահեն Հարությունյանը կազմակերպել է բողոքի ակցիաներ «Guy Fawkes» դիմակներով՝ ընդդեմ կառավարության, ի նպաստ Հայաստանի ինքնիշխանության ամրապնդման և ռուսական ազդեցության նվազեցման[30][31]։

2018 թ․ գարնանը մասնակցել է Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությանը՝ հանդես գալով որպես առանձին քաղաքացիական միավոր և մաս չկազմելով Նիկոլ Փաշինյանի թիմին։ Այդ ընթացքում հանդես է եկել ելույթներով, կարևորելով ազատության, հավասարության և եղբայրության գաղափարները։ Հասարակական շարժման ընթացքում ունեցել է գաղափարական տարաձայնություններ Նիկոլ Փաշինյանի և Արարատ Միրզոյանի հետ, մասնավորապես 2018 թ․ ապրիլի 23-ին՝ Սերժ Սարգսյանի հրաժարականի օրը[32][33]։

2021 թ․ ապրիլի 27-ին Շահեն Հարությունյանը հիմնադրել է «Շանթ Դաշինք» ազգայնական կուսակցությունը և ընտրվել կուսակցության նախագահ։ 2024 թ․ ապրիլի 13-ին տեղի ունեցած կուսակցության երկրորդ համագումարում կրկին միաձայն վերընտրվել է այդ պաշտոնում[34][35]։

2021 թ․ կուսակցությունը մասնակցել է Սյունիքի մարզի ՏԻՄ ընտրություններին․ հոկտեմբերի 17-ին Տաթև համայնքում կոալիցիոն հաղթանակ է տոնել, իսկ նոյեմբերի 14-ին՝ Գևորգ Փարսյանի գլխավորությամբ հաղթել է Կապան համայնքում։[36]

2024 թ․ կուսակցության երկրորդ համագումարում Շահեն Հարությունյանը հայտարարել է, որ «Շանթ Դաշինք»-ը պատրաստվում է մասնակցել 2026 թ․ ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին, և կուսակցության ցուցակը գլխավորելու է Շանթ Հարությունյանը։[37][38]

Աշխատանքային գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թ․ աշխատել է Հայաստանի Ազգային ժողովում[39]։

2024 թ․ դասավանդել է «Հայաստանում Ֆրանսիական քոլեջ հիմնադրամում»[40]։

2021 թ․- մինչ այսօր ղեկավարում է «Շանթ Դաշինք» ազգայնական կուսակցությունը[41]։

Հրատարակություններ և գիտական հոդվածներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

1.  «Այլախոհական շարժման առաջացման նախադրյալները Խորհրդային Հայաստանում 1950–60-ական թթ.», Գիտական Արցախ, № 4 (19), 2023, Երևանի պետական համալսարան, էջ 43–53[42]։

2.  «Ազգային միացյալ կուսակցության հիմնադրումը և նրա դերն ու նշանակությունը Խորհրդային Հայաստանում 1960–80-ական թթ. ընթացող այլախոհական շարժման ընթացքում», Գիտական Արցախ, № 1 (20), 2024, Երևանի պետական համալսարան, էջ 34–50[43]։

3.  «Այլախոհական առաջին կազմակերպությունների առաջացումը և գաղափարական զարգացման դինամիկան Խորհրդային Հայաստանում 1960-ականների սկզբին», Պատմություն և մշակույթ, № 21 (1), 2024, Երևանի պետական համալսարան, էջ 137–150[44]։

4.  «Այլախոհական շարժումների ուժգնացման երկրորդ շրջանը Խորհրդային Հայաստանում (1968–1978 թթ.)», Լրաբեր հասարակական գիտությունների, № 1 (670), 2024, ՀՀ ԳԱԱ, էջ 95–105[45]։

5.  ««Խրուշչովյան հալոցքը» և այլախոհության առաջացումը ԽՍՀՄ-ում 1950–60-ական թթ.», Регион и мир, № 4 (53), 2024, Սևծովյան-Կասպյան տարածաշրջանի քաղաքական և սոցիալական հետազոտությունների հանրային ինստիտուտ, էջ 71–75[46]։

6.  «Մոսկվայի 1921 թ. մարտի 16-ի պայմանագիրը որպես Հայաստանում այլախոհության ձևավորման խթան և երկրի մասնատման իրավական «հիմք»», Հայկական Քաղաքագիտական Հանդես, № 2 (20), 2023, Վ. Բրյուսովի անվան պետական համալսարան, էջ 33–48[47]։

7.  «Այլախոհության գաղափարական ուղղվածությունները Խորհրդային Հայաստանում 1960–80-ական թթ.», Գիտական տեղեկագիր, № 1 (46), 2024, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան, էջ 67–78[48]։

8.  ««Հանուն հայրենիքի» ընդհատակյա կազմակերպությունը», Գիտական տեղեկագիր, № 2 (47), 2024, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան, էջ 19–31[49]։

9.  ««Հայ երիտասարդների միություն» ընդհատակյա կազմակերպությունը (1978–1980 թթ.)», Հայագիտական հանդես, № 3-4 (66-67), 2024, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան, էջ 99–112[50]։

10. Տարածքային վերամիավորման գաղափարի դրսևորումները «Հայաստանի վերամիավորման շարժում» (1966–1967) և «Հայաստանի վերամիավորման միություն» (1969–1971) ընդհատակյա կազմակերպություններում, Հայագիտական հանդես, № 4 (71), 2025, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան, էջ 208-222[51]։

11․ «Հայ երիտասարդական միություն («7-ի գործ»)․ այլախոհական առաջին կազմակերպությունը Խորհրդային Հայաստանում», Գիտական տեղեկագիր, № 3 (50), 2025, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան, էջ 154-163[52]։

Ծանոթագրությունների ցանկ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Ազգային միացյալ կուսակցության հիմնադիր-անդամ Շահեն Հարությունյան». Hetq.am. 2018-09-08. Վերցված է 2025-07-13-ին.
  2. Peyotto.com. «ԱՄՆ-ում մահացել է խորհրդային հայտնի քաղբանտարկյալ Շահեն Հարությունյանը». www.aravot.am (անգլերեն). Վերցված է 2025-07-13-ին.
  3. Gevorg Emin-Teryan (2025-08-07), Շանթ Հարությունյանի հայրը՝ Շահեն Հարությունյան․ մաս 1, Վերցված է 2025-10-12-ին
  4. LLCToday (2009-12-11), Armenia NATIONAL UNITED PARTY Armenia, Վերցված է 2025-07-28-ին
  5. «Այլախոհությունը Խորհրդային Հայաստանում․ Հայ երիտասարդների միություն». Hetq.am. 2019-03-15. Վերցված է 2025-10-12-ին.
  6. Peyotto.com. «Կապանցի ընկերը՝ Շանթ Հարությունյանի մասին». www.aravot.am (անգլերեն). Վերցված է 2025-07-28-ին.
  7. LLCToday (2009-02-28), Armenia-Shant Harutyunyan a political prisoner in Armenia, Վերցված է 2025-07-28-ին
  8. A1plus (2009-05-13), Shant Harutyunyan is free, Վերցված է 2025-07-28-ին{{citation}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  9. ««Քաղաքական այլախոհությունը ՀԽՍՀ-ում»․ Շահեն Հարությունյանը պաշտպանեց թեկնածուական ատենախոսությունը». oragir.news. Վերցված է 2025-10-20-ին.
  10. «Այսօրվանից գիտությունների թեկնածուները դառնում են դոկտոր. Բարձրագույն կրթության և գիտության մասին օրենքը մտավ ուժի մեջ». news.am. 2025-10-20. Վերցված է 2025-10-20-ին.
  11. https://www.arlis.am/hy/acts/214346. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն)
  12. Technologies, Peyotto. «Շահեն Հարությունյանը պատրաստ է պայքարել, եթե անգամ մենակ մնա Ազատության հրապարակում». Վերցված է 2025-10-12-ին.
  13. Peyotto.com. ««Հաց բերողի» հիշատակին նվիրված երթերի մասնակիցների մեջ սադրիչներ կան». Շահեն Հարությունյան». www.aravot.am (անգլերեն). Վերցված է 2025-10-12-ին.
  14. Հարությունյան, Սարգիս (2016-08-17). «Շահեն Հարությունյանը հացադուլ հայտարարեց՝ պահանջելով «ազատ արձակել քաղբանտարկյալներին»». «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան. Վերցված է 2025-10-12-ին.
  15. Technologies, Peyotto. ««Եթե նոր իշխանությունն ունի քաղաքական կամք, Շանթ Հարությունյանին օրինական ճանապարհով ազատ կարձակի». Շահեն Հարությունյան. aravot.am». Վերցված է 2025-10-12-ին.
  16. Երթ՝ ի պաշտպանություն 15 - ամյա Շահեն Հարությունյանի, 2014-09-14, Վերցված է 2025-10-12-ին
  17. Ռ/Կ, «Ազատություն» (2015-06-13). «Շանթ Հարությունյանի որդին տարվել է ոստիկանության Կենտրոնի բաժին». «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան. Վերցված է 2025-10-12-ին.
  18. hraparak (2017-02-28). «Մենք նստացույցը սկսել ենք, շարունակում ենք եւ իրականացնելու ենք․ Շահեն Հարությունյան». ՀՐԱՊԱՐԱԿ. Վերցված է 2025-10-12-ին.
  19. ARAJIN LIVE (2014-12-05), Նժդեհին մեծարողները խեղում են նրա կենսագրությունը. Շահեն Հարությունյան, Վերցված է 2025-10-12-ին
  20. 1in TV (2015-07-03), Ամեն ինչ շատ լավ էր գնում, հետո «կանտրոլից» դուրս եկավ. Շահեն Հարությունյան, Վերցված է 2025-10-12-ին{{citation}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  21. Technologies, Peyotto. «Շանթ Հարությունյանի և մյուսների գործով արդարացում են պահանջում. գործը վերաքննիչ դատարանում է». Վերցված է 2025-10-12-ին.
  22. Peyotto.com. «ԵԽ հանձնակատարը՝ Շահեն Հարությունյանի մասին. «15 տարեկան երեխային 4-5 տարվա բանտարկությունը նման է ցմահ բանտարկության»». www.aravot.am (անգլերեն). Վերցված է 2025 թ․ հուլիսի 6-ին.
  23. Մարտիրոսյան, Անուշ (2014 թ․ սեպտեմբերի 15). «Պատանուն դատապարտելով՝ «իշխանությունը կանգնելու է հասարակության դատի առջև»». «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան. Վերցված է 2025 թ․ հուլիսի 6-ին.
  24. Մարտիրոսյան, Անուշ (2014-09-15). «Պատանուն դատապարտելով՝ «իշխանությունը կանգնելու է հասարակության դատի առջև»». «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան. Վերցված է 2025-07-28-ին.
  25. Lragir AM (2014-10-15), Շահեն Հարությունյանի ելույթը, Վերցված է 2025-10-12-ին
  26. Aysor TV (2016-11-04), Քաղբանտարկյալների համար հանրահավաք և երթ կանցկացվի. Շահեն Հարությունյան, Վերցված է 2025-10-12-ին
  27. Technologies, Peyotto. «Շահեն Հարությունյանը պատրաստ է պայքարել, եթե անգամ մենակ մնա Ազատության հրապարակում». Վերցված է 2025-10-12-ին.
  28. Payne, Marissa; Jeong, Andrew; Masih, Niha; Sands, Leo; Somasundaram, Praveena; Wu, Daniel; Haspel, Tamar; Dougherty, Jesse; Ilyushina, Mary (2015 թ․ հունիսի 13). «Super-fast pitch invader disrupts Portugal vs. Armenia Euro qualifier to protest dad's imprisonment». The Washington Post (ամերիկյան անգլերեն). ISSN 0190-8286. Վերցված է 2025 թ․ հուլիսի 6-ին.
  29. Aslanian, Karlen; Bulghadarian, Naira (2015 թ․ հունիսի 15). «Armenian Activist Stages Protest During International Football Match». «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան. Վերցված է 2025 թ․ հուլիսի 6-ին.
  30. NEWS AM (2015-11-05), «Անոնիմուսների» 3-րդ երթը Երեւանում անցավ ոստիկանների հետ ընդհարումներով, Վերցված է 2025-10-12-ին
  31. armtimes.com (2016-11-05), Երկիր, որտեղ կան 7 տասնյակից ավել քաղբանտարկյալներ.տեղի ունեցավ անոնիմուսների երթ, Վերցված է 2025-10-12-ին
  32. A1plus (2022-07-11), Վիճաբանությունը թեժ ա, Արարատը Նիկոլին՝ դու ասա, նա կմկմում ա․դրվագ 2018-ից․Շահեն Հարությունյան, Վերցված է 2025-10-12-ին{{citation}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  33. Factor tv (2018-04-16), Դուրս ենք եկել փողոց, որպեսզի պայքարենք հանուն մեր երազանքների հայրենիքի. Շահեն Հարությունյան, Վերցված է 2025-10-12-ին
  34. Azdagir (2021-04-27), Կուսակցական պայքարը սկսում ենք ապրիլի 27-ին, որը հաղթանակ է խորհրդանշում․ Շահեն Հարությունյան, Վերցված է 2025-10-12-ին
  35. A1plus (2021-11-19), ՌԴ-ն այլևս ոչինչ չի կարող անել, և Թուրքիան ինչ ցանկացել է, ստացել է․ Շահեն Հարությունյան, Վերցված է 2025-10-12-ին{{citation}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  36. Technologies, Peyotto. ««Շանթ դաշինք»-ի ցուցակը՝ Կապանի ՏԻՄ ընտրություններում». factor.am. Վերցված է 2025-07-13-ին.
  37. admin (2021-04-27). «Կայացավ «Շանթ դաշինք» կուսակցության հիմնադիր համագումարը». Infocom. Վերցված է 2025-07-13-ին.
  38. Azdagir (2024-04-14), «Շանթ դաշինքը» պատրաստվում է պառլամենտական ընտրություններին / Շահեն Հարությունյան, Վերցված է 2025-10-12-ին
  39. Շահեն Հարությունյանը աշխատանքի է անցել Ազգային Ժողովում
  40. «Facebook». www.facebook.com. Վերցված է 2025-10-19-ին.
  41. «Կայացել է «Շանթ Դաշինք» ազգայնական կուսակցության երկրորդ համագումարը (լուսանկարներ)». 2024-04-16. Վերցված է 2025-10-19-ին.
  42. «Այլախոհական շարժման առաջացման նախադրյալները Խորհրդային Հայաստանում 1950-60-ական թթ․». Արցախի Էլեկտրոնային Գրադարան. Վերցված է 2025-10-19-ին.
  43. «Ազգային միացյալ կուսակցության հիմնադրումը և նրա դերն ու նշանակությունը Խորհրդային Հայաստանում 1960-80-ական թթ․ ընթացող այլախոհական շարժման ընթացքում». Արցախի Էլեկտրոնային Գրադարան. Վերցված է 2025-10-19-ին.
  44. https://journals.ysu.am/index.php/hist-cult/article/view/vol21_no1_2024_pp137-150. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն); Missing or empty |title= (օգնություն)
  45. https://arar.sci.am/publication/406066. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն)
  46. https://cyberleninka.ru/article/n/the-khrushchev-thaw-and-the-emergence-of-dissent-in-the-ussr-during-the-1950s-1960s/viewer. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն)
  47. «ՀԱՅԿԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ 2023թ. No 2 -». 2017-09-25. Վերցված է 2025-10-19-ին.
  48. Harutyunian, Shahen (2024-04-26). «IDEOLOGICAL TENDENCIES OF DISSENT IN SOVIET ARMENIA IN THE 1960S AND 1980S». Scientific bulletin (անգլերեն). 1 (46): 67–78. doi:10.24234/scientific.v1i46.135. ISSN 1829-0523.
  49. Harutyunyan, Shahen (2024-12-24). «"FOR THE HOMELAND" UNDERGROUND ORGANIZATION». Scientific bulletin (անգլերեն). 2 (47): 19–31. doi:10.24234/scientific.v2i47.161. ISSN 1829-0523.
  50. https://www.researchgate.net/publication/390239274_UNION_OF_ARMENIAN_YOUTH_UNDERGROUND_ORGANIZATION1978-1980. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն)
  51. Harutyunyan, Shahen (2025). «Manifestations of the Idea of Territorial Reunification in the Underground Organizations "Union for the Reunification of Armenia" (1966–1967) and "Movement for the Reunification of Armenia" (1969–1971)». JOURNAL FOR ARMENIAN STUDIES (անգլերեն). 4 (71): 208–222. doi:10.24234/journalforarmenianstudies.v4i71.213. ISSN 1829-0531.
  52. Harutyunyan, Shahen (2025-12-24). «"ARMENIAN YOUTH UNION ("THE CASE OF THE SEVEN PATRIOTS")": THE FIRST DISSIDENT ORGANIZATION IN SOVIET ARMENIA». Scientific bulletin (անգլերեն). 3 (50): 154–163. doi:10.24234/scientific.v3i50.247. ISSN 1829-0523.