Մուհամմադ Շեհբազ Շարիֆ
| Մուհամմադ Շեհբազ Շարիֆ ուրդու՝ مِیاں مُحَمَّد شَہْباز شَرِیف | |
|---|---|
| Ծնվել է | սեպտեմբերի 23, 1951 (74 տարեկան) |
| Ծննդավայր | Լահոր, Պակիստանի դոմինիոն |
| Քաղաքացիություն | |
| Մայրենի լեզու | փենջաբերեն |
| Կրոն | սուննի իսլամ |
| Կրթություն | St. Anthony's High School? և Ղեկավարման քոլեջ համասսարան |
| Մասնագիտություն | քաղաքական գործիչ |
| Ամուսին | Tehmina Durrani? |
| Ծնողներ | հայր՝ Muhammad Sharif?, մայր՝ Shamim Bibi?[1] |
| Զբաղեցրած պաշտոններ | Chief Minister of Punjab?, Chief Minister of Punjab?, Chief Minister of Punjab?, President of the Pakistan Muslim League (N)?, President of the Pakistan Muslim League (N)?, Member of the 15th National Assembly of Pakistan?, Պակիստանի վարչապետ և Պակիստանի վարչապետ |
| Կուսակցություն | Pakistan Muslim League (N)? |
| Երեխաներ | Muhammad Hamza Shahbaz Sharif?, Rabia Imran? և Suleman Shahbaz? |
| 🌐 | |
| Ստորագրություն | |
Միան Մուհամմադ Շեհբազ Շարիֆ (ուրդու՝ میاں محمد شہباز شریف, սեպտեմբերի 23, 1951, Լահոր, Պակիստանի դոմինիոն), պակիստանցի պետական և քաղաքական գործիչ, Պակիստանի վարչապետ 2022-23 թվականներին և 2024 թվականից։ Փանջաբ նահանգի նախկին գլխավոր նախարար, քաղաքական գործիչ Նավազ Շարիֆի կրտսեր եղբայրը:
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Շեհբազ Շարիֆը ծնվել է 1951 թվականի սեպտեմբերի 23-ին, Պակիստանի հյուսիս-արևելքում գտնվող Լահոր քաղաքում[2]։ 1999 թվականի ռազմական հեղաշրջումից հետո, երբ իշխանության է եկել գեներալ Փերվեզ Մուշարաֆը, Շեհբազն իր եղբոր՝ Նավազ Շարիֆի հետ փախել է Լոնդոն։ Վերադառնալուց հետո Շեհբազը գլխավորել է Պակիստանի մուսուլմանական լիգա (ՊՄԼ) կուսակցությունը։ 2009 թվականի մարտի 30-ին նա դարձել է Փենջաբ նահանգի գլխավոր նախարար։ Նախորդ գլխավոր նախարարը հեռացվել էր պաշտոնից իր նախկին կնոջն առևանգելու պատճառով։
2022 թվականի ապրիլի 11-ին Շեհբազ Շարիֆը դարձել է Պակիստանի վարչապետ[3][4]։
Դրանից անմիջապես հետո՝ 2022 թվականի ապրիլի 27-ին, Շարիֆը հայտարարել է, որ Պակիստանը չի կարող իրեն թույլ տալ թշնամություն ԱՄՆ-ի հետ։ Նա մեկնաբանել է իր նախորդի՝ Իմրան Խանի պնդումները այն մասին, որ Պակիստանում իշխանափոխությունը ԱՄՆ դավադրության արդյունք է և նշել է, որ երկրի Ազգային անվտանգության կոմիտեն հստակ գնահատել է երկրում վերջին քաղաքական փոփոխությունները՝ հայտարարելով, որ չի եղել որևէ արտաքին գործոն ու արտաքին միջամտություն Իսլամաբադի գործերին[5]։
2023 թվականի հուլիսի 17-ին Շեհբազ Շարիֆը հայտարարել է, որ Պակիստանի կառավարությունը հրաժարական կտա 2023 թվականի օգոստոսին՝ մինչև Ազգային ժողովի լիազորությունների ժամկետի ավարտը[6]։ Օգոստոսի 9-ին Շարիֆը երկրի նախագահ Արիֆ Ալվիին ուղարկել է Ազգային ժողովը լուծարելու առաջարկ։ Հեռացող Շարիֆի և ընդդիմության առաջնորդ Ռաջա Ռիազի միջև խորհրդակցություններից հետո, օգոստոսի 12-ին Անվար-ուլ-Հաք Կակարը նշանակվել է ժամանակավոր վարչապետ[7]։
2024 թվականի մարտի 3-ին Շեհբազ Շարիֆը վերընտրվել է Պակիստանի վարչապետ։ Նրա երդմնակալության արարողությունը տեղի է ունեցել 2024 թվականի մարտի 4-ին[8][9]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://www.dawn.com/news/1591769
- ↑ Desk, News (2017-07-30). «Profile of Shehbaz Sharif». Pakistan Today (անգլերեն). Վերցված է 2026-06-11-ին.
{{cite web}}:|first=has generic name (օգնություն) - ↑ «Shehbaz Sharif, Pakistan Opposition Leader, Elected New PM». NDTV.com. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ ապրիլի 11-ին. Վերցված է 2023 թ․ հուլիսի 17-ին.
- ↑ Dawn.com (2022 թ․ ապրիլի 11). «Shehbaz Sharif elected prime minister of Pakistan». DAWN.COM (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հունիսի 29-ին. Վերցված է 2023 թ․ հուլիսի 17-ին.
- ↑ «Шахбаз Шариф: Пакистан не может позволить себе вражду с США». Anadolu (թուրքերեն). Վերցված է 2026-06-11-ին.
- ↑ «Кабмин Пакистана уйдет в отставку до истечения срока полномочий парламента». Արխիվացված օրիգինալից 2023 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 17-ին.
- ↑ «Анваар-уль-Хак Какар назначен исполняющим обязанности премьер-министра Пакистана». Արխիվացված օրիգինալից 2023 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 17-ին.
- ↑ «Shehbaz Sharif to take oath of PM office today». www.geo.tv (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2024 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2024 թ․ մարտի 4-ին.
- ↑ «Шахбаза Шарифа избрали новым премьер-министром Пакистана». TACC. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2024 թ․ մարտի 4-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մուհամմադ Շեհբազ Շարիֆ» հոդվածին։ |
| ||||||||||||||||||