Շահառուները բիզնեսում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Շահառուները բիզնեսում, մարդիկ կամ կազմակերպություններ, որոնք կարող են ազդեցություն կրել բիզնես որոշումներից։ Շահառուներն են՝

Շահառուների դերերն և իրավունքները[խմբագրել | խմբագրել կոդը]

Շահառուներ Դերեր Իրավունքներ Պարտավորություններ
Հաճախորդներ Կատարել գնումներ, ձևավորել հասույթ ընկերության գործունեության համար Ստանալ որոշակի չափանիշներին և իրենց ցանկությանը համապատասխանող ապրանք, փոխել, վերանորոգել, վերադարձնել անհամապատասխան ապրանքը Չգողանալ, կեղծ բողոքներ

չներկայացնել

Մատակարարաներ . Մատակարարել ապրանքներ նյութեր ընկերության սեփական հաճախորդների համար Ստանալ պայմանագրում կամ օրենքով նախատեսված ժամկետներում իրենց վճարը Մատակարարել ապրանքներ կամ ծառայություններ,

պայմանագրում նշված ժամկետին և որակին համապատասխան

Աշխատողներ Ֆիզիկական ու մտավոր աշխատուժի ապահովում բիզնես գործունեության համար Արժանանալ օրենքով պահանջվող նվազագույն վերաբերմունքի, ստանալ պայմանագրով նախատեսված աշխատավարձ, ցանկության դեպքում միանալ արմիություններին Լինել ազնիվ, համապատասխանել պայմնագրով նախատեսված պահանջներիn, համագործակցել ղեկավարության հետ, հետևել ընկերության էթիկայի կանոնների
Տեղական համայնքներ Տրամադրել տեղական ծառայություններ և ենթակառուցվածքներ բիզնեսի գործունեության համար Կարծիք հայտնել հիմնական փոփոխությունների վերաբերյալ, թույլ չտալ, որպեսզի ընկերության գործունեության հետևանքով համայնքի կյանքը վատթարանա Անհրաժեշտության դեպքում համագործակցել բիզնեսի հետ, տրամադրել բիզնեսին անհրաժեշտ տրանսպորտ, աղբահանություն և այլ

ծառայություններ

Պետություն Բիզնես գործունեությունը սահմանափակող օրենքների ընդունում, օրինական բիզնես գործունեության կազմակերպման համար օրենքի և կարգերի հաստատում, բիզնես գործունեությունը խրախուսելու համար տնտեսական կայունության ապահովում Ստիպել բիզնեսին համապատասխանել պետության կողմից սահմանված բոլոր օրենքներին ու իրավական պահանջներին Բոլոր բիզնեսներին օրենքի շրջանակներում հավասար վերաբերմունք ցուցաբերել, կանխել անարդար մրցակցությունը, որը կարող է վնասել բիզնես գործունեության, միջազգային առևտուրը խթանելու համար՝ այլ երկրների հետ լավ առևտրային կապեր հաստատում

Բիզնես գործունեության ազդեցությունը շահառուների վրա[խմբագրել | խմբագրել կոդը]

Բիզնես գործունեությունը և բիզնես որոշումները կարող են թե՛ դրական, թե բացասական ազդեցություն գործել շահառուների վրա։ Իրականում շատ հազվադեպ է լինում, որ բիզնես գործունեության հետևանքով բոլոր շահառուների վրա լինի միայն դրական, կամ միայն բացասական ազդեցություն։

Բիզնես գործունեություն Աշխատողների վրա հնարաբվոր ազդեցություն Հնարավոր ազդեցություն տեղական համայնքի վրա Հնարավոր ազդեցություն հաճախորդների վրա
Բիզնեսի ընդլայնում. Նոր գլխամասի կառուցում Աշխատատեղերի և անձնական աճի հնարավորություն, ընթացիկ աշխատանքի խանգարումներ,հաղորդակցության դժվարություն Աշխատատեղեր տեղացիների համար, տրանսպորտի խցանում, կանաչապատ տարածքների գրավում Ավելի լավ սպասարկում անհատական մոտեցման նվազում
Մրցակցող ընկերության կլանում Ավելի ապահով աշխատատեղ, մասնագիտական աճ, ռացիոնալացում, աշխատատեղերի կրճատում Եկամուտների աճ, աշխատատեղերի աճ, կրկնվող գործառույթների վերացում, գործազրկություն մասշտաբի շնորհիվ տնտեսում, գների իջեցում մրցակցության նվազում, սակավ ընտրություն, ավելի բարձր գներ
Արտադրության մեթոդներում ՏՏ լայն կիրառում Որակավորման բարձրացում, աճի հնարավորություն, սովորելուն ոչ ունակ աշխատակիցների ավելցուկ և աշխատանքից ազատում ՏՏ տեղական ընկերությունների ծառայությունների պահանջարկի աճ, տեղում մասնագետների բացակայություն հետևանքովվ դրսից աշխատակիցների ներգրավում Նոր ավելի արդյունավետ արտադրական մեթոդները լավացնում են որակը և ապրանքների տեսականին, ՏՀՏ խափանումներից բացասական ազդեցություններ

Շահառուների ազդեցությունը բիզնես որոշումների վրա, ձեռնարկության պարտավորությունները[խմբագրել | խմբագրել կոդը]

Ձեռնարկությունը ունի պարտավորություններ իր շահառուների հանդեպ։

Պատասխանատվություններ հաճախորդների հանդեպ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ազատ առևտրի ու միջազգային մրցակցության աճի պայմաններում երկար գործնական կյանք ունենալու համար կենսական է դառնում բավարարել հաճախորդների պահանջները։ Լավ պատրաստված, գրավիչ, ապրանքների վերաբերյալ որոշումներ ընդունելիս՝ պետք է հաշվի առնեն հաճախորդների կարծիքները որակի, դիզայնի, երկարակեցության և սպասարկման վերաբերյալ բայց խելամիտ գներով։ Բիզնեսները նաև ունեն պատասխանատվություն հաճախորդների առջև. չանտեսել հաճախորդների պաշտպանության և բարեխիղճ գովազդի օրենքները։ Խոցելի հաճախորդների հանդեպ, ինչպես օր. տարեցներն են, խուսափել և չօգտագործել ճնշող առևտրային մարտավարություններ և նմանատիպ այլ քաղաքականություններ։

Այս պատասխանատվությունները կրելու օգուտները. Հաճախորդների հավատարմություն, լավ հրապարակայնություն հաճախորդների լավ հետադարձ արձագանք, ինչը թույլ է տալիս ավելի բարելավել ապրանքներն ու ծառայությունները։

Պատասխանատվություն մատակարարների հանդեպ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ձեռնարկության ապրանքներն ու ծառայություններն այնքանով են լավ, որքանով լավ են նրա գնած պաշարները։ Եթե դրանք վատ որակի են կամ մատակարարումները հաճախակի ուշանում են, ապա այդ նույն խնդիրներն առաջանում են, երբ նա փորձում է բավարարել արդեն իր սեփական հաճախորդների կարիքները։

Օգուտներ՝ մատակարարաների հավատարմություն՝ հատուկ պատվերների դեպքում ժամկետների ու պահանջները կատարելու պատրաստակամություն, ավելի ողջամիտ վարկային պայմանների առաջարկում։

Պատասխանատվություն աշխատողների հանդեպ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բոլոր երկիրներն ունեն որոշակի օրենքներ, որոնք ուրվագծում են աշխատողների հանդեպ բիզնեսի պատասխանատվությունը. որոշ երկրներում այդ օրենքներն ավելի խիստ են, քան մյուսներում։

Ձեռնարկութունները պետք է ապահովեն վերապատրաստման հնարավորություններ, աշխատանքի ապահովություն, նվազագույնից ավելի աշխատավարձի վճարում, լավ աշխատանքային պայմանների առաջարկում, աշխատողներին ներառել որոշումներ կայացնելու գործընթացներում։

Պատասխանատվություն տեղական համայնքներին հանդեպ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այն բիզնեսները, որոնք չեն ընդունում իրենց պարտականությունները տեղական համայնքների նկատմամբ ընդլայնաման ժամանակ կարող են բախվել լուրջ խնդիրների, կամ էլ նրանք պարզապես կարող է չկարողանան գրավել տեղական հաճախորդներին։ Ընկերությունները պետք է իրենց վրա ստանձնեն տեղական համայնքների նկատմամբ հետևյալ պատասխանատվությունները. առաջարկեն երաշխավորված զբաղվածություն, այնպես որ աշխատանքի կորստի մտավախությունները քչանան, ավելի շատ ծախսեն տեղական մատակարարներից պաշարներ ձեռք բերելու վրա, հնարավորինս կրճատեն բիզնես գործունեության տրանսպորտային ազդեցությունը, ինչպես նաև նվազագույնի հասցեն շրջակա միջավայրի վրա վատ ազդեցությունը։

Այս պատասխանատվությունները կրելու օգուտները. Տեղական խորհուրդներից ընդլայնվելու թույլտվություն ստանալը հեշտանում է, ձեռնարկության բիզնես գործունեության հետևանքով առաջացած բացասական երևույթները տեղական համայանքները, հնարավոր է, որ ավելի մեղմ կդիտարկեն, եթե բիզնեսը տրամադրի ֆինանսական աջակցություն համայնքային խմբերին, ինչպես օրինակ երեխաների համար խաղահրապարակների կառուցում, տեղական համայնքները հաճախ պայմանագրեր են կնքում այն ընկերությունների հետ, որոնք ներգրավված են համայնքային կյանքին։

Պատասխանատվություն պետության հանդեպ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բոլոր բիզնեսները պետք է կատարեն իրենց առաջ դրված իրավական պարտականություները, ինչպես սահմանված է պետության կողմից։ Բացի այդ ընկերություները պետք է ժամանակին հարկեր վճարեն, լրացնեն պետական վիճակագրական տվյալները և այլ ձևերը, և փնտրեն էքսպորտային շուկաներ։ Արտահանումից վաստակած արտարժույթը թույլ է տալիս երկրին վճարել կարևոր ներմուծված ապրանքների ու ծառայությունների համար։

Այս պարտավորությունները ստանձնելու օգուտները. Պետության հետ լավ հարաբերությունները կօգնեն ընդլայնվելու թույլատրութուն ստանալ; հավանական է, որ բիզնեսը կստանա արժեքավոր պետական պայմանագրեր։ Հնարավոր է, որ պետությունը սուբսիդիաներ կտրամադրի այդ ընկերություններին, նոր գործունեություն ծավալելու արտոնագրի ստացումն ավելի հավանական է, երբ ընկերությունն իրականացնում է պետության և լայն հասարակության հանդեպ իր պարտականությունները։

Կորպորատիվ սոցիալակ պատասխանատվություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կորպորատիվ սոցիալական պատասխանատվություն, այս գաղափարն ընդունում է, որ բիզնեսն իր գործողություններում և որոշումներ ընդունելիս բացի իր օրինական պարտավորություններից, պետք է հաշվի առնի նաև հասարակության շահերը։

Սոցիալական աուդիտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սոցիլական աուդիտ, կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ստուգում։ Հասարակության վրա բիզնես գործունեության ազդեցության մասին զեկույց։ Կարող է ներկայացնել աղտոտվածության մակարդակը, առողջության, անվտանգության գրառումները, մատակարարման աղբյուրները, հաճախորդների բավարարում և նվիրաբերումները համայնքին։

Օգուտներ Թերություններ
  • Բացահայտում է ինչպիսի սոցիալական պատասխանատվություններ է իրականացրել բիզնեսը և ինչ պիտի դեռ կատարի.
  • Սոցիալական կատարողականը բարելավելու համար թիրախների սահմանում,
  • Ընկերության հանրային պատկերի բարելավում. դա կարելի է օգտագործել որպես օգտակար մարքեթինգային գործիք՝ վաճառքները բարձրացնելու համար
  • Եթե սոցիալական աուդիտը չի ստուգվում անկախ մարմնի կողմից, արդյո՞ք այն լուրջ կընդունվի շահառուների կողից,
  • Մանրամասն սոցիալական աուդիտ իրականացնելու համար անհրաժեշտ է ժամանակ և գումար,
  • Շատ շահառուներ հետաքրքրվում են միայն էժան գներով՝ անկախ նրանից ընկերությունը սոցիալապես պատասխանատու է, թե ոչ։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Միշել Հենդֆորդ, Մարթին Լիսբոա, Ալմութ Քոեսթեր, Անժելա Փիթ «Քեմբրիջ Փրես, Բիզնես»