Շահաբաժնի վճարման հարաբերակցություն
| Ֆինանսներ |
|---|
| Ֆինանսական համակարգ |
Շահաբաժնի վճարման հարաբերակցություն (անգլ.՝ dividend payout ratio), այն բաժինն է ընկերության զուտ շահույթից, որը բաժանվում է բաժնետերերին որպես դիվիդենտ[1]։
Եկամտի այն մասը, որը չի վճարվում ներդրողներին, մնում է որպես ներդրում՝ ապագա եկամտի աճ ապահովելու համար։ Բարձր ընթացիկ եկամտով և սահմանափակ կապիտալ աճով հետաքրքրված ներդրողները նախընտրում են բարձր շահաբաժնի վճարման հարաբերակցություն ունեցող ընկերություններ[2]։ Սակայն կապիտալի աճով հետաքրքրված ներդրողները կարող են նախընտրել ավելի ցածր հարաբերակցություն, քանի որ կապիտալի շահույթների վրա հարկը ավելի ցածր է։ Արագ աճող ընկերությունները իրենց սկզբնական փուլում սովորաբար ունեն ցածր կամ զրոյական շահաբաժնի հարաբերակցություն։ Քանի որ դրանք ընդլայնվում են, հակված են եկամտի ավելի մեծ մասը վերադարձնել ներդրողներին։ Շահաբաժնի վճարման հարաբերակցությունը հաշվարկվում է որպես՝ DPS/EPS։ Որտեղ DPS-ը շահաբաժին մեկ բաժնետոմսի համար, EPS-ը՝ շահույթը մեկ բաժնետոմսի համար։
Ըստ Ուոլթեր Թ. Հարիսոնի «Ֆինանսական հաշվապահություն» գրքի՝ հարաբերակցության հաշվարկը հետևյալն է[3]․
Ի հակադրություն՝ Գին/Եկամուտ հարաբերակցությունը (P/E) հավասար է Գին/Շահաբաժին հարաբերակցությանը բազմապատկած շահաբաժնի վճարման հարաբերակցությամբ (DPR)[4]։
Բաժնետոմսերի հետգնման հետևանքները
[խմբագրել | խմբագրել կոդը]Որոշ ընկերություններ շահաբաժինների փոխարեն նախընտրում են բաժնետոմսերի հետգնումը, ինչի դեպքում շահաբաժնի վճարման հարաբերակցությունը դառնում է պակաս իմաստալից։ Այդ իրավիճակում կարելի է կիրառել ընդլայնված վճարման հարաբերակցություն, որի բանաձևն է[5]՝
Պատմական տվյալներ
[խմբագրել | խմբագրել կոդը]S&P 500-ի տվյալները վերցված են Eaton Vance-ի 2006 թվականի հրապարակումից[7]։ Վճարման հարաբերակցությունը ժամանակի ընթացքում աստիճանաբար նվազել է՝ 1940-ականներին գործող շահույթի մոտ 90%-ից մինչև վերջին տարիներին մոտ 30%։
| Տասնամյակ | Գնի %
փոփոխություն |
Շահաբաժինների
վճարում |
Ընդհանուր
եկամտաբերություն |
Շահաբաժինները
որպես ընդհանուր շահույթի % |
Միջին վճարում |
|---|---|---|---|---|---|
| 1930-ականներ | -41.90% | 56.00% | 14.10% | N/A | 90.10% |
| 1940-ականներ | 34.8 | 100.3 | 135.1 | 74.20% | 59.4 |
| 1950-ականներ | 256.7 | 180 | 436.7 | 41.2 | 54.6 |
| 1960-ականներ | 53.7 | 54.2 | 107.9 | 50.2 | 56 |
| 1970-ականներ | 17.2 | 59.1 | 76.3 | 77.5 | 45.5 |
| 1980-ականներ | 227.4 | 143.1 | 370.5 | 38.6 | 48.6 |
| 1990-ականներ | 315.7 | 95.5 | 411.2 | 23.2 | 47.6 |
| 2000-ականներ | -15 | 8.6 | -6.4 | N/A | 32.3 |
| Միջին | 106.10% | 87.10% | 193.20% | 50.80% | 54.30% |
Փոքր, աճող ընկերությունների համար միջին շահաբաժնի վճարման հարաբերակցությունը կարող է լինել մինչև 10%[8]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «What is the dividend payout ratio». BDC.ca (անգլերեն). Վերցված է 2025 թ․ մայիսի 8-ին.
- ↑ «Dividend Payout Ratio Definition, Formula, and Calculation». Investopedia (անգլերեն). Վերցված է 2025 թ․ մայիսի 8-ին.
- ↑ Harrison Jr., Walter T. Financial Accounting.
{{cite book}}: Check|title-link=value (օգնություն); External link in(օգնություն)|title-link= - ↑ «Dividend Payout Ratio». Corporate Finance Institute (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2025 թ․ մայիսի 8-ին.
- ↑ http://pages.stern.nyu.edu/~adamodar/ Financial Ratios and Measures
- ↑ «Dividend Payout Ratio Definition, Formula, and Calculation». Investopedia (անգլերեն). Վերցված է 2025 թ․ մայիսի 8-ին.
- ↑ http://www.eatonvance.com/mutual_funds/dividend_story.php The Dividend Story Արխիվացված Հունվար 27, 2007 Wayback Machine
- ↑ http://www.barra.com/Research/Fundamentals.aspx S&P/Barra Indexes -- Fundamentals Արխիվացված Դեկտեմբեր 13, 2007 Wayback Machine