Շակկայի շրջան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox map.png
Շակկայի շրջան
արաբ․՝ ناحية شقا‎‎
Երկիր Սիրիա Սիրիա
Կարգավիճակ Շրջան
Մտնում է Ալ-Սուեյդայի մարզ
Շահբայի գավառ
Ներառում է 11 գյուղ և ավան
Վարչկենտրոն Շակկա
Հիմնական լեզու Արաբերեն
Բնակչություն (2004) 15․849
Տարածք 731.29 կմ²
As-Suwayda in Syria (+Golan hatched).svg
Shaqqa nahiyah.svg
Ժամային գոտի UTC+2

Շակկայի շրջան (արաբ․՝ ناحية شقا‎‎), շրջանի կարգավիճակ ունեցող վարչատարածքային միավոր Սիրիայի Արաբական Հանրապետությունում։ Գտնվում է երկրի հարավում՝ Ալ-Սուեյդայի մարզում։ Հանդիսանում է Շահբայի գավառի չորս շրջաններից մեկը։ Ըստ 2004 թվականի պաշտոնական մարդահամարի տվյալներով շրջանի բնակչությունն կազմում է 15,849 մարդ[1]։

Վարչական կենտրոնն Շակկա քաղաքն է։ Գտնվում է մարզի հյուսիսարևելյան մասում։ Սահմանակից է հյուսիսում՝ Ալ-Սուրա ալ-Սաղիրայի և Ալ-Դումեյրի շրջաններին, հարավում՝ Ալ-Մուշաննաֆի շրջան, արևելքում՝ Շահբայի շրջան: Քաղաքն ու շրջակա ավանները կազմում են 731.29 քառ. կմ տարածք։

Շրջանն ուննի 11 գյուղ և ավան (Բնակչության թվաքանակն ըստ 2004 թվականի պաշտոնական մարդահամարի տվյալներով է) դրանք են՝

  • Արաջա (արաբ․՝ عراجة‎‎), բնակչություն՝ 738
  • Բարեկ (արաբ․՝ بارك‎‎), բնակչություն՝ 856
  • Բոթայինա (արաբ․՝ البثينة‎‎), բնակչություն՝ 1,151
  • Դումա (արաբ․՝ دوما‎‎), բնակչություն՝ 1,572
  • Հայաթ (արաբ․՝ الهيات‎‎), բնակչություն՝ 1,176
  • Հիթ (արաբ․՝ الهيت‎‎), բնակչություն՝ 655
  • Ջնեյինե (արաբ․՝ الجنينة‎‎), բնակչություն՝ 2,580
  • Քասր (արաբ․՝ القصر‎‎), բնակչություն՝ 532
  • Ռդեյիմե (արաբ․՝ الرضيمة‎‎), բնակչություն՝ 1,290
  • Շակկա (արաբ․՝ شقا‎‎), բնակչություն՝ 5,116
  • Թալա (արաբ․՝ تعلا‎‎), բնակչություն՝ 183

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Սիրիայի մարդահամար, 2004»: Սիրիայի Կենտրոնական Վիճակագրական Բյուրո (ԿՎԲ): Վերցված է {{{1}}}: