Jump to content

Շախմատ խաղի մասին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Շախմատ խաղի մասին
գրական ստեղծագործություն, ձեռագրերի նկարազարդում Խմբագրել Wikidata
Ստեղծում1500 Խմբագրել Wikidata
Մարզաձևշախմատ Խմբագրել Wikidata
Ստեղծել էԼուկա Պաչոլի, Լեոնարդո դա Վինչի Խմբագրել Wikidata
ՀեղինակԼուկա Պաչոլի Խմբագրել Wikidata
Թողարկման ամսաթիվ1500 Խմբագրել Wikidata
Լեզուլատիներեն Խմբագրել Wikidata
ՀավաքածուState Archives of Gorizia Խմբագրել Wikidata

«Շախմատ խաղի մասին» (լատիներեն՝ De Ludo Schacorum), Վերածննդի դարաշրջանի առաջատար մաթեմատիկոս Լուկա Պաչոլիի մոտ 1500 թվականին գրված լատինալեզու ձեռագիր։ Հայտնի է եղել նաև «Ձանձրույթը վանողը» (իտալ. Schifanoia) անվանմամբ։ Երկար ժամանակ կորած համարվող ձեռագիրը վերագտնվել է 2006 թվականին և լայն հանրային ուշադրության է արժանացել 2008 թվականին այն հավանական ենթադրությունից հետո, որ դրա նկարազարդումների շախմատային ֆիգուրները մոդելավորվել կամ նույնիսկ նկարել է Լեոնարդո դա Վինչին[1]։

Վերագրվում է Յակոպո դե Բարբարիին։ Լուկա Պաչոլիի դիմանկարը աշակերտի հետ (Գվիդոբալդո դա Մոնտեֆելտրո, Ալբրեխտ Դյուրեր), 1495

Լեոնարդոն և Լուկա Պաչոլին ծանոթ են եղել, երկուսն էլ 1497 թվականին ծառայության մեջ են գտնվել Միլանի դուքս Լյուդովիկո Սֆորցայի արքունիքում։ Լուկա Պաչոլիի «Աստվածային համամասնության մասին» տրակտատում Լեոնարդոն հանդես է եկել որպես նկարների հեղինակ։ 1499 թվականին ֆրանսիացիների կողմից Միլանը գրավելուց հետո Պաչոլին և Լեոնարդոն մեկնել են Մանտուվա, որտեղ ծառայության են անցել մարքիզուհի Իզաբելա դ՛Էստեի մոտ։ Նա շատ է սիրել շախմատ խաղալ և հաճախակի կազմակերպել է մրցաշարեր։ Մարքիզուհին էլ պատվիրել է շախմատի մասին տրակտատը Պաչոլիին[2]։

Իզաբելան եղել է Ֆեռարայի դուքս Էրկոլե դ’Էստեի և Էլեանոր Նեապոլցու (Նեապոլի թագավոր Ֆերդինանդի դստեր) ավագ դուստրը։ Նա ազգակցական կամ ամուսնական կապերով կապված է եղել Իտալիայի գրեթե բոլոր ղեկավարների հետ և հայտնի է եղել որպես Վերածննդի դարաշրջանի առաջին տիկին։ Իզաբելլա դ’Էստեն ստացել է շատ լավ կրթություն, նվագել է լյուտնյա ու ֆլեյտա և ունեցել է հիանալի ձայն, իմացել է հունական ու հռոմեական պատմություն և դասական գրականություն, ուսումնասիրել է աշխարհագրական քարտեզներ ու զբաղվել աստղագուշակությամբ[3]։ 1490 թվականին Իզաբելան ամուսնացել է Մանտովայի մարքիզ, 25-ամյա Ֆրանչեսկո II Գոնզագայի հետ[4]։

Պաչոլին շախմատային խնդիրների ժողովածուն գրել է մոտավորապես 1500 թվականին։ Արվեստաբան Ֆրանկո Ռոկկոն ժողովածուն թվագրել է 1497-ից 1508 թվականներն ընկած լայն ժամանակահատվածով։ Պրոֆեսոր Ատիլիո Բարտոլի Լանջելին և դոցենտ Էնցո Մատեզինին իրականացրել են պալեոգրաֆիական և լեզվաբանական վերլուծություն. նրանց կարծիքով՝ ձեռագիրը ստեղծվել է XV դարի վերջին և XVI դարի սկզբին։ Էջերից մեկի վրայի ջրանիշի թվագրումը հաստատել է 1496 թվականից ոչ շուտ լինելը, մինչդեռ վենետիկյան դոժ Լեոնարդո Լորեդանոյի անունով տպագրական արտոնության հարցումը սահմանել է 1508 թվականի դեկտեմբերի 29-ից ոչ ուշ ժամկետ[5][6]։

Գիրքը համարվել է կորած, սակայն հայտնաբերվել է իտալացի պատմաբան-արխիվագետ Դուիլիո Կոնտինի (իտալ.՝ Duilio Contin) կողմից 2006 թվականի վերջին՝ Գորիցիայի Պալացցո Կորոնինիում՝ կոմս Գուլիելմո Կորոնինիի գրքերի հավաքածուում։ Կոմս Գուլիելմո Կորոնինին այն գնել է 1963 թվականին՝ այլ հին գրքերի հետ մի «վենետիկցի բանաստեղծից և մատենասերից», որի անունը մնացել է անհայտ։ Ժողովածուի վերլուծությունը ղեկավարել է 70-ամյա միլանցի քանդակագործ և ճարտարապետ Ֆրանկո Ռոկոն։ Որպես խորհրդատու հանդես է եկել պրոֆեսոր Կառլո Պեդրետին՝ Լեոնարդո դա Վինչիի ստեղծագործությունների մասնագետը։ Արվեստաբանները պարզել են, որ նկարազարդումները չեն պատկանել տրակտատի հեղինակին։ Ձեռագրի սեփականատերերը հրավիրել են Լեոնարդո դա Վինչիի ժառանգության ուսումնասիրության կենտրոնի (Արմանդ Համմերի հիմնադրամ) փորձագետի, որը պետք է հաստատեր կամ հերքեր Ռոկոյի վարկածը։

Հետազոտողները կոդեքսի նկարազարդումների մի մասը վերագրել են Լեոնարդո դա Վինչիին։ Ռոկոյի կարծիքով՝ Պաչոլին խնդրել է Լեոնարդոյին օգնել իրեն տրակտատի ձևավորման գործում։ Փաստաթղթերից հայտնի է, որ Լեոնարդոն շախմատ է խաղացել։ Նա հորինել է «ռեբուսներ», ինչպես այն ժամանակ անվանել են շախմատային խնդիրները։ Ավստրիացի նկարիչ և քանդակագործ Ֆրանց ֆոն Մաչը նույնիսկ պատկերել է նրան իր «Լեոնարդո դա Վինչին շախմատ է խաղում իր մուսայի հետ» նկարում (1890, Ֆրանց ֆոն Մաչ, 1861-1942)[5][7][8]:

Ֆրանկո Ռոկոն պարզել է, որ նկարները ստեղծվել են երկու տարբեր նկարազարդողների կողմից (ենթադրաբար՝ Պաչոլիի և Լեոնարդոյի)։ Նա գտնում է, որ դիագրամների գրեթե կեսը կազմել է հենց Լեոնարդոն (ընդ որում՝ նկարները նա արել է ձախ ձեռքով)[2]։

Ձեռագիրը ներկայացվել է Իտալիայի հյուսիսում գտնվող Գորիցիա քաղաքի (Ֆրիուլի մարզ) կոմսի գրադարանում կազմակերպված ցուցահանդեսում։ Ձեռագրի սեփականատերն է իտալական շահույթ չհետապնդող Կորոնինի Կրոնբերգ հիմնադրամը (իտալ.՝ Fondazione Palazzo Coronini Cronberg Onlus), որը ստեղծվել է 1990 թվականին՝ կոմս Կորոնինիի մահից հետո։ 2016 թվականի սեպտեմբերի 30-ին Միլանում բացվել է նոր ցուցահանդես, որտեղ ներկայացվել է գիրքը։ Այնտեղ Ֆրանկո Ռոկան ներկայացրել է իր «Լեոնարդոն և Լուկա Պաչոլին։ Ապացույցներ» (իտալ.՝ Leonardo e Luca Pacioli. L’evidenza) գիրքը[9]

Ժողովածուն բաղկացած է 150×110 միլիմետր (ըստ այլ տվյալների՝ 16×11,5 սանտիմետր) չափսի թղթի 48 թերթից, այսինքն՝ մոտավորապես 150×220 միլիմետր չափսի՝ մեջտեղից ծալված թղթի քսանչորս թերթից, ինչը ընդհանուր առմամբ կազմում է 96 էջ։

Դրանում ներկայացված է 114 շախմատային դիագրամ՝ յուրաքանչյուրի համար որոշակի քանակությամբ քայլերի նկարագրությամբ, ինչպես նաև առանձին խաղերի զարգացման մի քանի տարբերակ (կախված առաջադրանքից՝ խաղի ինչպես հին, այնպես էլ ժամանակակից կանոնների կիրառմամբ): Յուրաքանչյուր խաղ ավարտվում է մատով: Ամեն խաղին կից ներկայացված է դիագրամ, որում ֆիգուրները ներկված են կարմիր և նախշազարդ/սև գույներով: Այդ ժամանակաշրջանի տրակտատներում դրանք սովորաբար նշվում էին լատինական այբուբենի տառերով[2]:

Նկարները կրում են հեղինակային անհատականության կնիքը, միևնույն ժամանակ դրանք ճշգրիտ են համամասնություններով և տարածական դիրքով: Խորհրդանիշները կատարված են Լեոնարդոյի նրբագեղ և ճանաչելի ոճով: Ըստ Ֆրանկո Ռոկոյի ֆիգուրների համամասնությունները հաշվարկվել են «ոսկե հատման» համապատասխան՝ մի խնդրի, որով տարված է եղել Լեոնարդոն: Նա նաև պնդում է, որ թագուհու պատկերումը նմանություն ունի Լեոնարդոյի «Ատլանտյան կոդեքսի» 212 և 293 թերթերում պահպանված պատկերների հետ: Այն շախմատային ֆիգուրների հավաքածուն, որից օգտվել է նկարիչը տրակտատի նկարազարդումները ստեղծելիս, վերականգնվել է[10][11][12]։

abcdefgh
8
a8 black king
d8 black rook
e8 black knight
f8 black bishop
h7 black bishop
g6 white rook
h6 black rook
e5 black queen
c4 white king
e4 white bishop
h4 white knight
g3 white rook
d2 black pawn
f2 black pawn
g2 white pawn
h2 white bishop
b1 white queen
d1 white knight
g1 black knight
8
77
66
55
44
33
22
11
abcdefgh
Քայլը սևերինն է, հաղթում են սպիտակները[13]

Հավաքածուում ներկայացված շախմատային խնդիրներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Շախմատային տեսաբանները վերլուծել են ժողովածուից առանձին պարտիաներ[14]: Նրանց թվում է The Times պարբերականի շախմատային բաժինը վարող գրոսմայստեր Ռեյմոնդ Դեննիս Քինը։ Ժողովածուի դիագրամներից մեկում սպիտակ զինվորը գտնվել է d1 դաշտում, ինչն անթույլատրելի է կանոններով։ Քինը ենթադրել է, որ խնդիրը պետք է լուծվի ժամանակակից կանոնների կիրառմամբ, իսկ զինվորը պետք է փոխարինել թագուհով։ Կինը ժողովածուի խնդիրները նկարագրել է որպես «անհավանական դժվար» և «իրենց ժամանակի համար առաջադեմ»։ Ըստ Քինի՝ հենց Լեոնարդոն, այլ ոչ թե Պաչոլին է ստեղծել ձեռագրի որոշ խնդիրներ, այդ թվում՝ իր հոդվածում ներկայացվածը։ Քինի ներկայացրած դիրքի վերականգնման հիման վրա շախմատիստ Ջիմի Հոֆան վերականգնել է նաև այս կոմբինացիան[15]․

«1. … Թ:e4+; 2. Թ:e4+ Աa7; 3. Նa3+ Փ:a3; 4. Թe3+ Նd4+; 5. Թ:d4+ Աb7; 6. Թd7+ Աa8; 7. Թ:e8+ Աb7; 8. Թb8#»

Վերականգնվել է նաև ժողովածուի մեկ այլ նկարազարդման դիրքն ու համակցությունը (մատ երեք քայլից)․

abcdefgh
8
h8 black queen
a7 white king
d6 white queen
a5 white pawn
h5 black rook
d4 white knight
e4 black king
h4 black bishop
b3 black pawn
h3 black knight
a2 black bishop
b2 white pawn
c2 white rook
f2 white rook
b1 white knight
d1 white bishop
f1 black rook
g1 black knight
8
77
66
55
44
33
22
11
abcdefgh
Մատ 3 քայլից[16]
«1Փf3+ Ձ:f3; 2. Նfe2+ Աd3; 3. Նc3# (1…Աd3 2. Նc3#; մյուս տարբերակը՝ 1. …Աe3; 2. Ձf5+ Ն:f5; 3. Թd2#)»

Հրատարակություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • De Ludo Scachorum (Circulating Stacks Edition). Commentary (Italian) by D’Elia, D.; Contin, D.; Bartoli Langeli, A.; Mattesini, E.; Sanvito, A.. — Aboca Museum, 2007. — ISBN 9788895642086
  • De Ludo Scachorum (Special Stacks Edition). Commentary (Italian) by D’Elia, D.; Contin, D.; Bartoli Langeli, A.; Mattesini, E.; Sanvito, A.. — Aboca Museum, 2007. — 999 экз. — ISBN 9788895642086[17]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. ↑ Fraser, Christian. «Chess pieces designed by a great master!» (անգլերեն). BBC News, Rome. Արխիվացված օրիգինալից 2017-12-25-ին. Վերցված է 2016-10-02-ին.
  2. 1 2 3 Разгадан ещё один ребус легендарного Леонардо да Винчи // Московский комсомолец : Газета. — 2008.
  3. ↑ Руссо, Максим (2015-02-25). «Всё сложно с Изабеллой д'Эсте». Полит.ру. Արխիվացված օրիգինալից 2016-10-06-ին. Վերցված է 2016-10-02-ին.
  4. ↑ «About De Ludo Scachorum». Leonardochess. Արխիվացված օրիգինալից 2016-10-15-ին. Վերցված է 2016-10-02-ին.
  5. 1 2 «Леонардо да Винчи — художник, учёный и шахматист». Мир шахмат. Казахстан. 2016-09-10. Արխիվացված օրիգինալից 2016-10-24-ին. Վերցված է 2016-10-02-ին. {{cite web}}: no-break space character in |title= at position 18 (օգնություն)
  6. ↑ «Leonardo da Vinci playing chess with his muse. 1890» (անգլերեն). BlouinArtinfo.Com. Արխիվացված է օրիգինալից 2016-10-24-ին. Վերցված է 2016-10-02-ին.
  7. ↑ «В Италии обнаружен сборник шахматных задач с иллюстрациями Леонардо да Винчи». NEWSru. 2008-02-26. Արխիվացված օրիգինալից 2016-10-24-ին. Վերցված է 2016-10-02-ին.
  8. ↑ Rocco, Franco Leonardo e Luca Pacioli L’Evidenza. — Amazon Media EU S.à r.l., 2016. — 160 с.
  9. ↑ Ambrosio, Daniela (2016-09-10). «Scaccomatto. La via geometrica. Da Scaccomatto agli scacchi di Leonardo da Vinci By Franco Rocco» (իտալերեն). Lampoon. Արխիվացված օրիգինալից 2016-10-23-ին. Վերցված է 2016-10-02-ին.
  10. ↑ Ambrosio, Daniela (2008-02-26). «Da Vinci link' to chess drawings» (անգլերեն). Lampoon. Արխիվացված օրիգինալից 2016-10-23-ին. Վերցված է 2016-10-02-ին.
  11. ↑ «Леонардо да Винчи нарисовал первые шахматные фигуры». Завтра. Украина. 2008-02-27. Արխիվացված է օրիգինալից 2016-10-21-ին. Վերցված է 2016-10-02-ին.
  12. ↑  Реконструкция комплекта шахматных фигур Леонардо да Винчи.
  13. ↑ O’Fee, James (2008-02-27). «The Da Vinci decode mystery» (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2016-10-24-ին. Վերցված է 2016-10-02-ին.
  14. ↑  Реконструкция позиций и комбинаций из сборника Леонардо да Винчи.
  15. ↑ Keene, Raymond Renaissance chess master and the Da Vinci decode mystery(անգլ.) // The Times : Газета. — 2012.
  16. ↑ «Leonardo Da Vinci's 1500 year old Chess Puzzle» (անգլերեն). Chess.com. Արխիվացված օրիգինալից 2017-09-10-ին. Վերցված է 2016-10-02-ին.
  17. ↑ «De Ludo Scachorum» (անգլերեն). Facsimile Finder srl Santarcangelo di Romagna. Արխիվացված օրիգինալից 2016-10-02-ին. Վերցված է 2016-10-02-ին. {{cite web}}: line feed character in |publisher= at position 21 (օգնություն)