Շաբցիգեր (պանիր)
Շաբցիգեր գերմ.՝ Schabziger | |
---|---|
Տեսակ | շիճուկի պանիր և շվեյցարական պանիր |
Առաջացման երկիր | Շվեյցարիա |
Տարածաշրջան | Գլարուս կանտոն |
Կաթ | կովի կաթ, կաթի շիճուկ և T. caerulea? |
Պաստերիզացում | չկա |
Կազմվածք | կարծր |
Հասունացման ժամանակաշրջան | 2-ից 6 ամիս |
Սերտիֆիկացում | Since (1463) |
Հայտնի է | VIII դար |
Սպիտակուցներ | 33 գրամ/100 գրամ |
Ճարպեր | 1 գրամ/100 գրամ |
Ձև | կոնաձև |
Անունով | Sap Sago |
Schabziger cheese Վիքիպահեստում |
Շաբցիգեր, շվեյցարական պանիր, որը բացառապես պատրաստում են Շվեյցարիայի Գլարուս կանտոնում։ Այն համարվում է կանաչ պանիր. այդ գույնին պանրատեսակը պարտական է նրան, որ կաթի մեջ ավելացնում են հացհամեմի բողբոջներ։ Շաբցիգերը հիմնականում օգտագործում են քերած վիճակում՝ այլ կերակուրների հետ մեկտեղ (բուտերբրոդ, լապշա, ֆոնդյու)։
Պանրի արտադրությամբ զբաղվում է Geska (Gesellschaft Schweizer Kräuterkäse-Fabrikanten) ընկերությունը։ Համաշխարհային վաճառքում օգտագործվում է Շվեյցարական կանաչ պանիր բրենդը։ ԱՄՆ-ում և Կանադայում հայտնի է նաև Sap Sago անվանումով։
Պատրաստում
[խմբագրել | խմբագրել կոդը]Շաբցիգեր պանրատեսակը պատրաստվում է յուղազերծված կովի կաթից և երկնագույն հացհամեմի բողբոջներից։ Այդ խառնուրդը տաքացվում է մինչև 90 °C, որից հետո ավելացվում է կիտրոնաթթու և քացախաթթու։ Դրանից հետո ձևավորվում է Ziger անունով շիճուկը։ Հետո մակարդը տեղափոխում են կոնաձև կաղապարների մեջ և թողնում շուրջ մեկ շաբաթ։ Հետագայում կոները չորացնում են երկուսից վեց ամիսների ընթացքում։ Արդյունքում ստացվում է կարծր, կանաչավուն, բուրավետ պանիր՝ ուժեղ արտահայտված համով[1]։
100 գրամ պանիրը պարունակում է 33 գրամ սպիտակուցներ և գրեթե մեկ գրամ ճարպեր։ Այս պանրատեսակում իսպառ բացակայում են ածխաջրերը և լակտոզները։ Էներգետիկ արժեքը կազմում է շուրջ 137 կկալ։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Շաբցիգեր պանիրը համարվում է Շվեյցարիայի ամենահին բրենդային պանիրը, որը պաշտոնական գրանցում է ստացել Գլարուս կանտոնում 1772 թվականին[2]։
Առաջին անգամ այս տեսակի պանիրը պատրաստվել է գլարուսյան վանական-ճգնակյացների կողմից դեռևս VIII դարում։ Պանրի մանրամասն պատրաստման բաղադրատոմսը հրատարակվել է 1463 թվականին։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Շվեյցարական պանիրներ». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ մարտի 8-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 27-ին.
- ↑ Ցիգեր (Շաբցիգեր)(գերմ.)