Շաբլայի փարոս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Շաբլայի փարոս
Տեսակփարոս
Վարչական միավորShabla?
Գտնվում է ափինՍև ծով
Երկիր Բուլղարիա
Կառուցվել է1857
Լույսի բարձրություն36 մետր[1]
Լույսի հեռավորություն31 484 մետր[1]
Լույսի առանձնահատկությունFl(3) W 20s[1]
ARLHSBUL017
List of lights49477
Քարտեզ
Քարտեզ
 Shabla Cape lighthouse Վիքիպահեստում

Շաբլայի փարոս (բուլղար․՝ Шабленски фар), Բուլղարիայի Դոբրիչ մարզի Շաբլա քաղաքից արևելյան ուղղությամբ հինգ կիլոմետր հեռավորության վրա, Սև ծովի ափին գտնվող փարոս։ Կառուցվել է օսմայան տիրապետության ժամանակաշրջանում՝ 1856 թվականին և ամենահինն ու ամենաբարձրն է Բուլղարիայում[2]։ Փարոսը փաստորեն բարձրացվել է այնտեղ, ուր ներկայումս Բուլղարիայի ծայր արևելյան կետն է[3]։ Այն հանձնվել է Բուլղարիայի ռազմածովային ուժերին՝ ի տնօրինություն։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Շաբլա հրվանդանում առաջին փարոսի կառուցումը վերագրվում է XVIII դարի կեսերին:Հնուց ի վեր այստեղով է անցնում սևծովյան ամենակարևոր նավուղիներից մեկը, որը Դանուբի գետաբերանը կապում է Բոսֆորի հետ (Շաբլա հրվանդանը ընկած է այդ ճանապարհի գրեթե մեջտեղում)։ Փարոսի լույսը զգուշացնում էր ծովագնացներին հրվանդանի և ափամերձ Տյուլենովո գյուղի միջև ընկած վտանգավոր ծանծաղուտի մասին, այդ պատճառով էլ անվանվել է նաև «Ավազային լապտեր» կամ «Ավազային փարոս» (բուլղար․՝ Пясъчният фенер, пясъчният фар). փարոսի հարևանությամբ՝ մոտավորապես երկու կիլոմետր տարածության վրա, ստորջրյա խութեր կան։

Մի շարք պատմաբաններ ենթադրում են, որ այս վայրում նավագնացային շինություն եղել է դեռևս Հռոմեական կամ առնվազն Բյուզանդական կայսրության տիրապետության ժամանակներում, իսկ հելլենիստական դարաշրջանում «կրակի պահակներ» են պահել։ Վկայություններ կան, որ փարոս գոյություն է ունեցել դեռևս 1786 թվականին։ Այդ մասին հիշատակված է նաև իտալական լոցիայի 1844 թվականի արձանագրություններում։

Փարոսի ներկայիս շենքի շինարարությունը իրականացվել է ֆրանսիացի Բլեզ Ժան Մարիուս Միշելի ղեկավարությամբ, ավարտվել 1856 թվականին։ Փարոսը պաշտոնապես շարք է մտել 1857 թվականի հուլիսի 27-ին։

Ղրիմի պատերազմի ժամանակ փարոսը վնասվել է, բայց նորոգումը չեն ուշացրել։ 1901 թվականին տեղի ունեցած Կալիակրայի՝ 7,2 մագնիտուդ ուժգնությամբ (ըստ Ռիխտերի սանդղակի) երկրաշարժի հետևանքով փարոսի մերձակա կառույցները գրեթե ամբողջությամբ ավերվել են, բայց փարոսը չի վնասվել։

Փարոսի շենքը իրենից ներկայացնում է Ալեքսանդրիայի նշանավոր փարոսի փոքրացված կրկնօրինակը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 NGA List of Lights, Radio Aids and Fog SignalsNational Geospatial-Intelligence Agency.
  2. «Photograph». Flickr. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 26-ին.
  3. «Lighthouses Of Bulgaria». UNC. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 27-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 26-ին.