Նևե Ցադիկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Նևե Ցադիկ
ԵրկիրԻսրայել Իսրայել
Հիմնադրված է1887 թ.
Մակերես913 metric dunam
Բնակչություն3870 մարդ (2012)[1]
Նևե Ցադիկ (Իսրայել)##
Նևե Ցադիկ (Իսրայել)

Նևե Ցադիկ (եբրայերեն՝ נְווֵה-צֶדֶק‎), Թել Ավիվ-Յաֆֆա քաղաքի առաջին հրեական շրջանը, որը հիմնադրվել է 19-րդ դարում՝ քաղաքի պարիսպներից դուրս։ 20-րդ դարի սկզբին եղել է զարգացող Թել Ավիվի մշակութային կենտրոնը։ Իսրայել պետության կազմավորումից հետո՝ 1950-ական թվականներին, դարձել է նոր հայրենադարձների վերաբնակեցման կենտրոններից մեկը։ 1970-ական թվականներին հաղթահարելով ամայացման տարիները՝ վերականգնվում է և 1990-ական թվականներին դառնում միաժամանակ առավել բոհեմային և արդիական։ Զբոսաշրջիկներին գրավում է XIX-XX դարաշրջանի ոգով, պատմական շինություններով, արհեստավարժ վարպետներով, փոքր խանութներով և սրճարաններով։

Անվանում[խմբագրել | խմբագրել կոդը]

«Նևե Ցադիկ» անվանումը եբրայերենից բառացի թարգմանությամբ նշանակում է «արդարության մենաստան»։ Արտահայտությունը վերցված է Թանախից, Երեմիա մարգարեի գրքից, որտեղ «արդարության մենաստան» է կոչվում Ամենաբարձրյալը[2]։ Սինոդային թարգմանությամբ գործածվել է «ճշմարտության կացարան» արտահայտությունը։ Խոսքն ամբողջությամբ հնչում է այսպես. «Այսպես է ասում հրեաների Սավաոֆ աստվածը. այսուհետ, երբ Ես կվերադարձնեմ նրանց գերին, Հուդայի երկրի վրա և քաղաքներում տարածելու են նրա այս խոսքը. օրհնի քեզ Աստված, ճշմարտության կացարան, սուրբ լեռ»։

Նախապատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

XIX դարավերջին Յաֆֆան բնակչության արագ աճ ունեցող կարևոր նավահանգստային քաղաք էր։ Եթե 1806 թվականին Յաֆֆայում բնակվում էր ընդամենը 2500 բնակիչ, ապա 1860 թվականին նրանց թիվը հասավ մոտավորապես մինչև 5000-6000-ի, իսկ 1886 թվականին՝ մինչև 17000 մարդու[3]։ Հրեական ներկայությունը քաղաքում վերականգնվեց 1817 թվականին և 1880 թվականին Յաֆֆայի հրեական համայնքը կազմում էր մոտավորապես 1000 մարդ։ Քանի որ 1882 թվականից հենց Յաֆֆան դարձավ Առաջին ալիայի ընդլայնման կենտրոններից մեկը, համայնքն սկսեց սրընթաց զարգանալ և 1889 թվականին հաշվվում էր արդեն 3000 մարդ[4]։ Քաղաքի վեց ու կես անգամ աճած բնակչությունը հիմնականում շարունակում էր ապրել ամրոցի պատերի սահմաններում, չնայած՝ 1878 թվականից դրանք սկսել էին աստիճանաբար քանդվել։ 1888 թվականին ամրոցի պատերը վերջնականապես քանդվեցին[5]։

Առաջին փորձը. անհաջողություն Նևե-Շալի հետ[խմբագրել | խմբագրել կոդը]

Յաֆֆայի պատերի ներսում բնակչության աճի խտությամբ և դրան զուգահեռ բնակիչների կենսամակարդակի վատացումով պայմանավորված՝ սկսեցին քաղաքի պատերից դուրս նոր բնակավայրեր ստեղծելու փորձեր անել։ 1886 թվականին «Էզրաթ Իսրայել» (Օգնություն Իսրայելին) բարեգործական կազմակերպության նախաձեռնությամբ արվեցին առաջին փորձերը։ Կազմակերպությունը ղեկավարում էր Երուսաղեմից անվանի Էլազար Ռոկախ ընտանիքի սերունդը, որն այդ պահին ապրում էր Եվրոպայում։ Հավաքված նվիրաբերության գումարով «Էզրաթ Իսրայելը» ձեռք բերեց նարնջի դաշտեր, որոնք գտնվում էին արաբական Մանշիա Маншия[en]շրջանից ոչ հեռու՝ Յաֆֆայից արևելք և դեպի Երուսաղեմ տանող ճանապարհի կողքին։ Ապագա շրջանն ստացավ «Նևե Շալոն» անվանումը, սակայն պարզվեց, որ տարածքում ջրհոր[2] չկա։ Մոտակա ակունքին հասնելու համար հավելյալ հողեր գնելու անհրաժեշտություն էր լինելու, ինչի համար գումար չէր մնացել։ Շինարարությունը կասեցվեց, և, չնայած այդ շրջանը կառուցվեց, որը տեղի ունեցավ միայն տարիներ անց՝ 1890 թվականին[2]։

Նևե Ցադիկի հիմնադրման երկրորդ փորձ[խմբագրել | խմբագրել կոդը]

1887 թվականին Յաֆֆայի հրեական համայնքի երիտասարդ ղեկավարը՝ Շիմոն Ռոկախը՝ Էլազար Ռոկախի փոքր եղբայրը, նախաձեռնեց երկրորդ փորձը։ Մինչև 21 տարեկանը Շիմոն Ռոկախն ապրել էր Երուսաղեմում և ականատես էր եղել քաղաքի պարիսպների ներսում գտնվող վաղ հրեական թաղամասերի կառուցմանը։ Նմանատիպ նախագիծ նա փորձում էր իրականացնել և այդ նոր տեղում։ «Էզրաթ Իսրայելի անունից» նա դիմեց ազդեցիկ գործարար Ահարոն Շլուշին, որը Յաֆֆայից[6] հյուսիս հողատարածքներ ուներ։ Շլուշին էր պատկանում նաև հին քաղաքի պատերից ներս գտնվող առաջին հրեական տներից մեկը՝ արաբական Մանշիա թաղամասում։ Կա վարկած, որ Ահարոն Շլուշն առաջարկել է բնակեցման համար ձրի տարածքներ տալ, սակայն «Էզրաթ Իսրայելը» չի համաձայնել ընդունել այդ նվերը[7], «որպեսզի բնակիչներին չընտելացնեն բարեգործության», և հողերը վաճառվեցին իրենց արժեքի մեկ երրորդի գնով[7], ընդ որում՝ տրամադրված ողջ գումարը Ահարոն Շլուշը նվիրաբերեց սինագոգի[8] կառուցմանը։ 20000 կանգուն (1,15 հա) հողամասի համար տերը ստացավ 2000 ֆրանկ[8]։ Միևնույն ժամանակ վաճառողն առաջնորդվում էր ինչպես սիոնիստական մղումներով, այնպես էլ Յաֆֆայի պատերից ներս գտնվող իր հողատարածքների գները բարձրացնելու ցանկությամբ։ Բացի այդ, գոյություն ուներ ամայացող հրեական հողերի զինված զավթման խնդիրը, և Ահարոն Շլուշը հույս ուներ այս ձևով ապահովել սեփական ունեցվածքը[9]։ Նաև տարաժամկետ վճարման հնարավորություն ընձեռվեց՝ անհապաղ շինարարություն սկսելու պայմանով։ Հողատարածքը գտնվում էր Շխեմ տանող ճանապարհից հյուսիս՝ ոչ հեռու այն հողերից, որտեղ չէր հաջողվել կառուցել Նևե-Շալոմ քաղաքը։ Օսմանյան կայսրության օրենքը արգելում էր ոչ քաղաքացիներին՝ հողերի սեփականատեր լինել։ Որպեսզի օրենքը շրջանցվեր, Նևե Ցադիկի կառուցման համար Ահարոն Շլուշի կողմից վաճառված հողերը փաստացի շարունակում էին պատկանել նրան։ Սակայն իր կտակում նա կարգադրել էր հողատարածքները փոխանցել օգտագործողներին՝ առանց վարձավճարի կամ այլ ծախսերի[10]։ 1887 թվականի ապրիլի 14-ին հիմնադրվեց[11] Նևե Ցադիկը։ Շրջանը բաժանված էր 48 մասի՝ յուրաքանչյուրը 300 կանգուն տարածքով (172,5մ²), մնացած 5600 կանգուն հողերը օգտագործվեցին ճանապարհների և այլ հասարակական կարիքների համար։ Յուրաքանչյուր հողակտորում տուն կառուցվեց։ Ընդ որում, ամեն շաբաթ 48 բաժնետերերից յուրաքանչյուրը վճարում էր 2⅙ ֆրանկ, ինչը թույլ էր տալիս տարվա մեջ կառուցել 8[8] կամ 10 տուն[2]։ Կառուցված տները խաղարկվում էին ձեռնարկության[8][2] անդամների միջև, ընդ որում, հաղթողները միաժամանակ պետք է խոշոր գումար վճարեին[8][11]։ Բոլոր տները կառուցվում էին կցապատերով։ Դա լրջորեն ապահովում էր գողությունից, ինչպես նաև օգնում էր արտակարգ պատահարի դեպքում հարևանների պատը[2] թակելով՝ արագ տեղեկացնել նրանց։ Յուրաքանչյուր տուն երկու սենյակ ուներ, խոհանոց և զուգարան[2][7][11], երկու պատշգամբ[7], իսկ տան առջև՝ փոքրիկ խաղահրապարակ[2][7][11]՝ պաշտպանված բետոնե պատով[2]։ Տները կառուցվել են ավազաքարից։ Տանիքներն ի սկզբանե եղել են փայտից՝ ծածկված խճաքարի և ավազի խառնուրդով, սակայն մեծաթիվ արտահոսքերը հանգեցրին նրան, որ բոլոր տանիքները շուտով ծածկվեցին կղմինդրով։ Միաժամանակ չկար կանաչապատ տարածքներին վերաբերող ծրագիր. չնայած սկզբից ևեթ նախատեսված էր մեծ թվով ծառերի ծառատունկ՝ արդյունքում տնկվեցին միայն եզակիները[2]։ Այնուամենայնիվ, չնայած որոշ թերություններին՝ շրջանը հին Յաֆֆայից նշանակալիորեն տարբերվում էր բնակարանային պայմաններով, ինչպես նաև գեղագիտական տեսքով։ Այն ժամանակվա թերթերը Նևե Ցադիկն անվանում էին «Փարիզյան թաղամաս»[11]։

Նախագծին մասնակցեց 48 ընտանիք՝ ներառյալ Շլուշ և Ռոկախ ընտանիքները։ Թեպետ, իրականում, խոսքը Նևե-Շալոնի վերահիմնադրման փորձի մասին էր. թաղամասի ճակատագրի համար սնահավատ մտավախություն ունենալով՝ այն ստացավ նոր անուն՝ Նևե-Ցադիկ։

20-րդ դարի սկիզբ[խմբագրել | խմբագրել կոդը]

1907 թվականին Նևե Ցադիկին միացավ մոտակա Շաարեյ-Ախվա շրջանի մի մասը։ Ավելի ուշ կլանվեցին Նևե-Շալոմը և Ախվա[12] շրջանի մնացած մասը։ Լինելով առաջին քաղաքը Յաֆֆայի պատերից ներս և 1909 թվականին երևան եկած Թել Ավիվ քաղաքի նախակարապետը՝ Նևե Ցադիկը դարասկզբին շարունակում էր գլխավոր դեր խաղալ քաղաքի կյանքում։ Այնտեղ դեռևս ապրում էին շատ ազդեցիկ մարդիկ, օրինակ՝ Մոշե Շլուշը, որը 1936 թ. ընտրվել է Թել Ավիվի քաղաքապետ, սակայն հեռացվեց պաշտոնից 10 օր անց[7][13]։ Թաղամասի տներից մեկում հինգ տարի ապրել է սկսնակ գրող, ապագա Նոբելյան մրցանակի դափնեկիր Շայ Ագնոնը[14]։ 1909 թվականին Նևե Ցադիկում կառուցվեցին առաջին ուսումնական հաստատությունները՝ Յաֆֆայի պատերից ներս. Հրեաների համաշխարհային միության դպրոցը տղաների և աղջիկների համար էր[15]։ Նևե Ցադիկի Հրեաների համաշխարհային միության դպրոցում տղաների ուսուցումը ֆրանսերեն էր։ Ուստի շատ ծնողներ, ովքեր ցանկություն ունեին, որ իրենց որդիները տիրապետեն եբրայերենին, նրանց տանում էին աղջիկների դպրոց։ Այդ դպրոցում է սովորել ապագայում հայտնի դարձած նկարիչ և գրող Նախում Գուտմանը (որի հայրը՝ Սիմխա Բեն-Ցիոն, դասավանդում էր այդ դպրոցում), ինչպես նաև Իսրայելի երկրորդ վարչապետ Մոշե Շարեթը[10]։ Մինչև Առաջին համաշխարհային պատերազմը որպես գրականագետների հավաքատեղի՝ ծառայում էր այսպես կոչված «Գրողների տունը»[16]։ Երբ 1914 թվականին Նևե Ցադիկում բացվեց Թել Ավիվի առաջին կինոթատրոնը, քաղաքը երկար ժամանակ պահպանեց մշակութային կենտրոններից մեկի համարումը[17]։ Միաժամանակ, երբ 1909 թվականին հիմնադրվում էր Թել Ավիվը, Նևե Ցադիկը «փոքր եղբոր» դեր էր խաղում։ 1912 թվականին կրկին հիմնադրվող քաղաքը ջրամատակարարման պայմանագիր ստորագրեց՝ փոխարենը պահանջելով, որպեսզի Նևե Ցադիկն ինքնուրույն հոգա մաքրության և ճանապարհների բարեկարգության մասին։ 1923 թվականին Նևե Ցադիկը ղեկավարող հանձնաժողովը սպառնում է «միասնականության» կազմալուծմամբ, ի նշան բողոքի՝ ընդդեմ Թել Ավիվի քաղաքապետարանում շրջանի ներկայացուցչական քվոտայի վերացման։ Դրա արդյունքը եղավ Նևի Ցադեկի և Թել Ավիվի արագ միավորումը՝ որպես շարքային շրջանի՝ առանց հատուկ իրավունքների[18]։ Մինչ այդ՝ անմիջապես Առաջին համաշխարհային պատերազմից հետո, դեռևս անկախ շրջանի շատ երևելի բնակիչներ սկսեցին տեղափոխվել ավելի բարեկարգ Թել Ավիվ[11]։

20-րդ դարի երկրորդ կես[խմբագրել | խմբագրել կոդը]

Արաբա-իսրայելական պատերազմի ժամանակ՝ 1948 թվականի ապրիլ-մայիս ամիսներին, Յաֆֆայում և նրա շրջակայքում ծանր մարտեր ծավալվեցին։ Ճակատային գիծը ձգվում էր հրեական թաղամաս Նևե Ցադիկի և արաբական Մանշիայի միջև։ Նևե Ցադիկում տեղակայված էին հրեական զորքերի մի քանի շտաբային բաժիններ և հենակետեր։ Մարտերի արդյունքում շրջանը խիստ տուժեց, շատ շինություններ վերանորոգման կարիք ունեին։

1950-ական թվականների մուսուլմանական երկրների զանգվածային ալիան հաստատվելու համար տեղ էր պահանջում։ Նևե Ցադիկի և Մանշիայի[7] կիսավեր տները տրամադրվեցին ոչ քմահաճ հայրենադարձներին։ Շրջանը գնալով անկում էր ապրում։ 1960-ական թվականներին օրակարգում դրված էր հին տների քանդման և շրջանի նոր ոճով վերակառուցման խնդիրը։ Իշխանությունները նախատեսում էին այստեղ կառուցել Թել Ավիվի ֆինանսական կենտրոնը՝ Նյու-Յորքի[7] Մանհեթթենի նմանությամբ։ Համընդհանուր քննարկումների և էնտուզիաստների ջանքերի արդյունքում՝ 1977 թվականին որոշում ընդունվեց վերականգնել քաղաքը՝ որպես պատմական հուշարձան[7][19]։

Նևե Ցադիկը 19-րդ դարի սկզբին[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքի վերականգնումը շարունակվում էր։ Շինությունների մի մասը հայտարարվեցին որպես մշակութային հուշարձաններ։ Թույլատրվեց մնացած շինությունները քանդել այն պայմանով, որ դրանք երկրորդ անգամ կկառուցվեն՝ պահպանելով շենքի նախնական ոճը և կհամապատասխանեն շրջանի արտաքին տեսքին[11]։
Նևե Ցադիկը և նրան հարակից շրջանները սկսում են էլ ավելի հռչակվել՝ որպես բարձր հասարակության բնակավայր։ Ընդ որում, այստեղ բնակարանների գները 2000-ականներից մինչև 2015 թվականը աճել են հարյուրավոր տոկոսներով[20]։

XXI դարի սկզբին Նևե Ցադիկը հանդիսանում է հայտնի զբոսավայր զբոսաշրջիկների համար։ Նրա փոքր տարածքում (այն ավելի քան երեք անգամ փոքր է Մոսկովյան Կրեմլի տարածքից) տեղակայված են մեծաթիվ հանգստավայրեր՝ հյուրանոցներ, սրճարաններ և ռեստորաններ, հագուստի և ոսկյա իրերի փոքր խանութներ, ինչպես նաև արհեստավորական խանութներ, արվեստի պատկերասրահներ և դիզայներական արվեստանոցներ։ Նևե Ցադիկում գտնվում են երկու փոքր հյուրանոցներ՝ Դը Քազա Վաքանզե Լյուքշրի Սյուիթը «The Casa Vacanze Luxury Suite» և Նինա Սյուիթս Հոթել էնդ Քաֆեն «Nina Suites Hotel and Cafe»: 2011-ից 2015 թվականներին այստեղ գտնվում էր Վարսանո հյուրանոցը, սակայն 2015 թվականի ապրիլին ռուս միլիարդատեր Ռոման Աբրամովիչը գնեց շենքը և փակեց հյուրանոցը[20]։ Անմիջապես Նևե Ցադիկում է գտնվում վեց սրճարանների և ռեստորանների շարքը, և էլի տասնյակ ռեստորաններ՝ շրջանի սահմանից ընդամենը հաշվված մետրեր հեռավորության վրա։ Այստեղ են գտնվում նաև մոտ տասը ժամանակակից ոսկերչական խանութներ (և այդքան էլ կան հարևանությամբ)[21][22]։

Սահմաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Շրջանի սահմանները հստակեցված չեն։ Նևե Ցադիկին պատկանող տարածքն, անկասկած, հանդիսանում է Շաբազի փողոցի միջև ընկած հողատարածքը հյուսիս-արևմուտքում, Պինես փողոցը՝ հյուսիս-արևելքում, Վադի փողոցը՝ հարավ-արևելքում (այստեղով նախկինում անցել է դեպի Երուսաղեմ տանող երկաթուղին) և Մանշիայի ավտոկայանը՝ հարավ-արևմուտքում։ Այս սահմաններում՝ արևմուտքից արևելք, տեղակայված են Նևե Շալոմի թաղամասերը, Ախվան և, ըստ էության, նախկին Նևե Ցադիկը, որը հետագայում ձուլվել է նրան, որը հիմա կրում է վերջինիս անվանումը[23]։ Նևե Ցադիկի հյուսիսով և հյուսիս-արևելքով անցնում է Շաբազի շրջանը, որը միաժամանակ կազմված է մի քանի շրջաններից։ Ուստի, Օալ-Մոշե սահմանային շրջանը կարող է պատկանել երկու շրջաններից ցանկացածին։ Իսրայելի կենտրոնական վիճակագրական բյուրոն միավորում է Շաբազին և Նևե Ցադիկը մեկ ընդհանուր՝ Թել Ավիվ-533 «վիճակագրական տարածքի» մեջ։ Այդ տարածքն այդպես էլ կոչվում է՝ Շաբազի-Նևե Ցադիկ[24]։ Թել Ավիվի քաղաքապետարանը երեք վիճակագրական տարածքները միավորում է մեկ շրջանի մեջ՝ այն ուղղակի անվանելով Նևե Ցադիկ։ Այդ սահմաններում շրջանի տարածքը կազմում է 91,3 հա։ Դա մոտավորապես տասն անգամ մեծ էր մինչ այդ միավորված սահմանային երեք շրջաններից, որոնց մասին նշվում է նյութի սկզբում[25]։

Տեսարժան վայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

«էդեն» կինոթատրոն 1914 թվականին Նևե Ցադիկում իտալական «Պոմպեյի վերջին օրը» (կինոնկար, 1913) կինոնկարի ցուցադրությամբ բացվեց Թել Ավիվի առաջին կինոթատրոնը։ «Էդենը» դարձավ քաղաքի XX դարի 20—30-ական թվականների մշակութային կենտրոններից մեկը։ Այնտեղ ներկայացվում էին ոչ միայն կինոսեանսներ, այլև՝ օպերային և թատերական ներկայացումներ, համերգներ, դասախոսություններ և նույնիսկ՝ աղոթքներ։ Հաշվի առնելով մերձծովյան քաղաքի կլիման՝ 1921 թվականին բացվեց ամառային դահլիճը՝ մեծ հաջողություն ունենալով հանդիսատեսների մոտ։ 1930 թվականի մայիսին այստեղ կայացավ Թել Ավիվում առաջին հնչյունային ֆիլմի՝ Սոննի Բոյ ամերիկյան կինոնկարի պրեմիերան, իսկ 1932 թվականին՝ եբրայերենով նկարահանված առաջին լիամետրաժ խաղարկային ֆիլմի պրեմիերան՝ նկարահանված Պաղեստինում։ «Թափառական Օդեդը»[26])Իր գոյության վերջին տասնամյակներում կինոթատրոնը մասնագիտանում էր հնդկական և թուրքական կինոնկարների վարձույթի մեջ։ «Էդենը» որպես կինոթատրոն՝ գոյատևեց մինչև 1974 թվականը, ինչից հետո շենքն իբրև մշակութային հուշարձան վերականգնելու և պահպանելու նպատակով՝ գնվեց հրեական բանկերից մեկի կողմից, սակայն նախագիծն այդպես էլ չիրականացավ։ 2013 թվականին շենքը լքված վիճակում էր[17]։
Աբուլաֆիա ընտանիքի տուն (Ագնոնի ձեղնահարկ) «Շլուշ 35» հասցեում գտնվող տունը, (Ռոկախ փողոցի անկյուն) համարվում է այն տունը, որի ձեղնահարկում է ապրել Շայ Ագնոնը, և որը նա նկարագրում է որպես գրող Խեմդաթի բնակավայր՝ «Շատ վաղուց[he]»[27]:
Սյուզան Դալալի անվան բալետի և թատերական արվեստի կենտրոն Բալետային արվեստի կենտրոնը տեղավորված էր 1908 թվականին կառուցված երկու շենքում։ [28]։ Նրանցից առաջինում ի սկզբանե գտնվում էր դպրոցը Հրեական համաշխարհային միություն տղաների համար, երկրորդում՝ «Հովեվեյ Ցիոն» շարժման դպրոցն աղջիկների համար։ Ժամանակի ընթացքում շինությունները դատարկվեցին և ամայացան։ 1989 թվականին շինությունը հարակից տարածքի հետ միասին վերակառուցվեց լանդշաֆտային ճարտարապետի կողմից։ Արոնսոն Շլոմո (ճարտարապետ)[he] Դրանից հետո այնտեղ տեղավորվեցին երկու բալետային խմբեր «Բաթ Շևա» և «Ինբալ»։ Այսօր Կենտրոնում տեղավորված է նաև Օրնի Պորատ մանկապատանեկան թատրոնը։ Այստեղ անց են կացվում բազմաթիվ բալետային մրցույթներ և փառատոներ։ [29]։
Շլուշի կամուրջ Թել Ավիվի առաջին ժամանակակից կամուրջը։ Հավանաբար 1905 թվականի (կամ ավելի վաղ) կառույց։ Նևե Ցադիկից դեպի Յաֆֆա տանող երկաթուղային ճանապարհը անցնում էր կիրճի վրայով։ 1892 թվականի վերջում կիրճում անց է կացվել Յաֆֆա-Երուսաղեմ երկաթուղին[29]։

Կամուրջի շինարարությունն ունի այսպիսին պատմություն. Նևե Ցադիկի հիմնադիրներից մեկը՝ Ահարոն Շլուշը, որն ապրում էր այդ շրջանում, ամեն օր պետք է գնար Յաֆֆա՝ աշխատանքի։ Ուղևորություններից մեկի ժամանակ սայլակառքը չկարողացավ դուրս գալ կիրճից և շրջվեց։ Ահարոն Շլուշը վնասվածք ստացավ։ Այդ պատահարի մասին իմանալով՝ Յաֆֆայի կայմակամը հրամայեց կամուրջ կառուցել, ինչն էլ արեցին[30]։

1918 թվականին կամուրջը վերակառուցվեց, որպեսզի բրիտանական գնացքների նոր, ավելի բարձր վագոնները կարողանան անցնել նրա տակով[30][31]։

'Նախում Գուտմանի արվեստի թանգարան '«Գրողների տուն» Քաղաքի հին՝ 1887 շինություններից մեկը, որում XX դարի սկզբին ապրել են մեծաթիվ գրողներ, մասնավորապես Ջոզեֆ Խայիմ Բրեները և Բարոն Դվորան։ Շենքում է գտնվել նաև «Խա պոել-Խա-Ցաիր» թերթի խմբագրությունը[32]։

1998 թվականի մայիսից վերականգնված շենքում տեղավորվում է հայտնի հրեա նկարիչ, քանդակագործ, մանկագիր և նկարազարդող Նախում Գուտմանը[32]։

Գուտմանի թանգարանը Նևի Ցադիկում
Գուտմանի թանգարանը Նևի Ցադիկում

Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Կլիման միջերկրածովյան։ Ձմեռը տաք է և անձրևոտ (հունվարին՝ ամենացուրտ ամսին, միջին ջերմաստիճանը +13 աստիճան է )։ Ձյուն հազվադեպ է տեղում. վերջին ձյունը դիտվել է 1950 թվականի փետրվարին։ Ամառը երկարատև և տաք է։ Ամենատաք ամիսը օգոստոսն է, նրա միջին ջերմաստիճանը +27 աստիճան է։ Տեղումներ լինում են սեպտեմբերից մայիսն ընկած ժամանակահատվածում։

 Ջերմաստիճանի և տեղումների տարեկան միջին ցուցանիշները Նևե Ցադիկ
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ տարին
բացարձակ առավելագույնը (°C) 26 30 32 36 40 43 43 41 35 39 35 26 43
միջին առավելագույնը (°C) 14,8 17,5 21,2 25,4 30,4 34,9 34,9 33,4 30,9 25,9 19,6 14,3 25,3
միջին ջերմաստիճանը (°C) 3,6 2,8 2,2 1,9 2,4 3,6 8,3 9,4 5,9 4,8 3,1 3,7 51,7
միջին նվազագույնը (°C) −1,6 0,4 3,4 7,2 12,1 16,9 20,0 19,3 15,5 8,6 2,1 −1,6 8,5
բացարձակ նվազագույնը (°C) −23 −21 −13 −7 −3 2 6 7 −1 −7 −20 −17 −23
տեղումների քանակը (մմ) 18 18 19 23 2 0 0 0 1 26 72 126 530

Նևե Ցադիկը մշակույթի մեջ[խմբագրել | խմբագրել կոդը]

Շայ Ագնոնը՝ Նոբելյան մրցանակի գրականության դափնեկիրը, նկարագրում է Նևե Ցադիկը XX դարի սկզբում՝ «Տմոլ-Շիլշոմ» ինքնակենսագրական վեպում։ (եբրայերեն՝ תמול-שלשום‎, «Շատ վաղուց»)[33]. Ձեղնահարկի պատուհանից նկարագրելով տեսարանը, որտեղ ապրում էր, Ագնոնն անտեսում է Ահարոն Շլուշի[34]՝ դեմ դիմաց գտնվող տունը։ Շլուշի տունը սկզբում ունեցել է միայն մեկ հարկ, և, հավանաբար, Ագնոնն իսկապես կարող էր իր ձեղնահարկից տեսնել ծովը։ Ավելի ուշ կառուցվեց երկրորդ հարկը[35]։

Մյուս գիրքը, որի գործողությունները տեղի են ունենում Նևե Ցադիկում, Նախում Գուտմանի «Ավազների և երկնքի կապույտի միջև» (եբրայերեն՝ בין חולות וכחול שמיים‎) ինքնակենսագրական գիրքն է, որը գրվել է նրա խոսքերով՝ Էխուդ Բեր Էզերի կողմից, և նկարազարդվել է անձամբ Գուտմանի կողմից։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://www.tel-aviv.gov.il/Transparency/DocLib4/%D7%A0%D7%95%D7%94%20%D7%A6%D7%93%D7%A7.docx
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 «Даты в истории города». Сайт города Тель-Авив (եբրայերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 27-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 11-ին.
  3. ««Тель-Авив — Яффо»». Challenge Tourism (եբրայերեն). Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 7-ին. {{cite web}}: Unknown parameter |aceessdate= ignored (օգնություն)
  4. Земля Израиля (Эрец-Исраэль). Исторический очерк. Период османского владычества (1517–1917)՝ հոդվածը Հրեական էլեկտրոնային հանրագիտարանում
  5. «Яффо». Энциклопедия Ynet (եբրայերեն). Վերցված է 2019 թ․ մարտի 14-ին.
  6. Shechter-Fiel, 2005, էջ 178
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 7,6 7,7 7,8 Томер Шлуш. ««Экскурсия по Неве-Цедеку»». Блог Томера Шлуша (եբրայերեն). Վերցված է 2019 թ․ մարտի 14-ին.
  8. 8,0 8,1 8,2 8,3 8,4 Shlush, 1931, էջ 50
  9. Йозеф Элияху Шлуш[en] История моей жизни: 1870 — 1930 (иврит). — Тель-Авив, 1931.
  10. 10,0 10,1 Пинхас Бен-Шахар Еврейские кварталы до появления города // Дома Яффо-Тель-Авива рассказывают: история первого ивритского города (иврит). — Тель-Авив: Издательство Министерства обороны Израиля, 1990.
  11. 11,0 11,1 11,2 11,3 11,4 11,5 11,6 Айелет Эйлон (2008 թ․ ապրիլի 17). «Неве-Цедек: кварталы новых начинаний». Ynet (եբրայերեն). Վերցված է 2019 թ․ մարտի 14-ին.
  12. Shechter-Fiel, 2005, էջ 180
  13. «Мэр Тель-Авива Моше Шлуш». Сайт города Тель-Авив (եբրայերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունվարի 28-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 14-ին.
  14. «Дом Абулафия и Шая Агнона». Map to Name (եբրայերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 3-ին.
  15. «Suzanne Dellal Center». Map to Name (եբրայերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 3-ին.
  16. «О музее». Музей искусств Нахума Гутмана (եբրայերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 23-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 14-ին.
  17. 17,0 17,1 Яков Алехми (2007 թ․ հուլիսի 26). «Древности Эдема: избранные места из истории первого кинотеатра в Тель-Авиве». Дом израильского кино (եբրայերեն). Վերցված է 2019 թ․ մարտի 14-ին.
  18. Району Неве-Цедек — 80 лет. «Мать Тель-Авива» на содержании у выросшей дочери(եբրայերեն) // Маарив. — 1967.
  19. «Общественный центр Неве-Цедек». Общественный сайт южных районов Тель-Авива (եբրայերեն). Վերցված է 2019 թ․ մարտի 14-ին.
  20. 20,0 20,1 Раз Смольский (2015 թ․ ապրիլի 13). «Роман Абрамович приобрёл отель «Варсано» в Неве-Цедеке примерно за 100 миллионов шекелей». TheMarker[en] (եբրայերեն). Վերցված է 2019 թ․ մարտի 14-ին.
  21. «Неве-Цедек: Индекс». Map to Name (եբրայերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 3-ին.
  22. «Индекс фирм». Гид по Неве-Цедеку (եբրայերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 21-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 14-ին.
  23. Schechter-Fiel, 2008, էջ 180
  24. «Основные улицы и кварталы по «статистическим территориям»» (xls). Сайт Центрального статистического бюро Израиля (եբրայերեն). 2008. Վերցված է 2019 թ․ մարտի 14-ին.
  25. Отдел стратегического планирования мэрии Тель-Авива. «Буклет кварталов и районов 2014: Неве-Цедек» (docx). Мэрия Тель-Авива (եբրայերեն). Վերցված է 2019 թ․ մարտի 14-ին.(չաշխատող հղում)
  26. Аксельрод Натан՝ հոդվածը Հրեական էլեկտրոնային հանրագիտարանում
  27. Shechter-Fiel, 2005, էջ 184—185
  28. Shechter-Fiel, 2005, էջ 182
  29. 29,0 29,1 Shechter-Fiel, 2005, էջ 184
  30. 30,0 30,1 Լեոն Լևիտաս (2014 թ․ փետրվարի 13). «կամուրջ մեկ մարդու համար». ИСРАГЕО. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 14-ին.
  31. «Թել Ավիվ։ Նևե Ցադիկ։ Ահարոն Շլուշի փողոց». www.teleor.net. Վերցված է 2019 թ․ մարտի 14-ին.
  32. 32,0 32,1 Shechter-Fiel, 2005, էջ 192
  33. Shechter-Fiel, 2005, էջ 176
  34. «Неве-Цедек — богемный культурный центр Яффы». Business Times (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 11-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 14-ին.
  35. Shechter-Fiel, 2005, էջ 190

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Шехтер-Фил, Идит Ṭiyulim be-ʻiḳvot sofrim. — Tel Aviv: Yediʻot aḥaronot, 2005. — 274 p. — ISBN 9655117480
  • Baum, Inbad; Shari Giddens Helmer; Mike Rogoff; Shira Rubin Fodor's essential Israel. — 1st ed. — United States, 2017. — 522 p. — ISBN 9780147546777, 014754677X
  • Шлуш, Йозеф Элияху {{{заглавие}}}. — Тель-Авив, 1931.
  • Яари, Авраам Расширение Яффо и основание района Неве-Цедек (Фейвл Каанов) // Воспоминания о Земле Израильской (сборник) (иврит). — Отдел по делам молодёжи Всемирной сионистской организации, 1947. — Т. 2. — 1301 с.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]