Նևեն Սուբոտիչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆուտբոլ

Նևեն Սուբոտիչ
Neven Subotic 2013.jpeg
Անձնական տեղեկատվություն
Ամբողջ. անուն Նևեն Սուբոտիչ
Քաղաքացիությունը Flag of the United States.svg ԱՄՆ
Ծննդյան թիվ   դեկտեմբերի 10, 1988 (26 տարեկան)
Ծննդավայր   Բանյա-Լուկա, ՀՍՎՀ
Հասակ 193 սմ
Քաշ 88 կգ
Դիրք կենտրոնական պաշտպան
Ակումբային տեղեկատվություն
Ներկա ակումբ Գերմանիա Բորուսիա Դորտմունդ
Համար 4
Պատանեկան կարիերա
2006 - 2007 Գերմանիա Մայնց 05
2007 - 2008 Գերմանիա Մայնց 05 34 (4)
2008 - Գերմանիա Բորուսիա Դորտմունդ 158 (13)
Ազգային հավաքական
2005
2006
2009 -
Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ (մինչև 17)
Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ (մինչև 20)
Սերբիա Սերբիա
10 (0)
2 (0)
24 (1)


Նևեն Սուբոտիչ (սերբ.՝ Невен Суботић; դեկտեմբերի 10, 1988, Բանյա-Լուկայում), սերբ պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ է, ով ներկայումս խաղում է գերմանական Բորուսիա Դորտմունդ ակումբում, Սերբիայի ֆուտբոլի ազգային հավաքականի անդամ է։ 2014թ.-ի հուլիսի 10-ի դրությամբ տրանսֆերային արժեքը 20,000,000€ է։

Մանկություն[խմբագրել]

Նևենը ծնվել է սերբ ընտանիքում, Բոսնիյա և Հերցեգովինա ՍՀ-ում (Հարավսլավիայի Սոցիալիստական Ֆեդերատիվ Հանրապետություն)։ Երբ Նևենը դարձավ 5 տարեկան, նրա ընտանիքը տեղափոխվեց Շյոմբերգ։ Գերմանիայում Նևենը սկսեց իր ֆուտբոլային կարիերան։ 7 տարեկանում խաղում էր «Շվարցենբերգ» մանկապատանեկան ակումբի կազմուն։ 2001թ.-ին Նևենի ընտանիքը տեղափոխվում է Ամերիկա, որտեղ էլ Սուբոտիչը դառնում է ԱՄՆ-ի Մ17 հավաքականի անդամ և Ֆլորիդայի Հարավային Համալսարանի ֆուտբոլային ակումբի խաղացոց։ 2006թ.-ին պատանի սերբը գնում է «Մայնց 05»։

Ակումբային կարիերա[խմբագրել]

«Մայնց 05»[խմբագրել]

2006/07 մրցաշրջանում Սուբոտիչը նորամուտը նշեց «Մայնցում»՝ «Մյունխենի Բավարիայի» դեմ խաղում։ 2007/08թ.-ին Սուբոտիչը Բունդեսլիգա 2-ի լավագույն պաշտպաններից են։ «Մայնցի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը դարձավ «Դորտմունդի Բորուսիայի» գլխավոր մարզիչը, և Նևենը նրան հետևելով գնաց դեղնա-սևերի ակումբ։

«Բորուսիա Դորտմունդ»[խմբագրել]

2008թ.-ի հունիսի 4-ին Նևենը «Բորուսիայի» հետ հնգամյա պայմանագիր կնքեց։ Սուբոտիչը նորամուտը նշեց Գերմանիայի սուպերգավաթի համար ոչ պաշտոնական խաղում, որտեղ դորտմունդցիների մրցակիցը «Մյունխենի Բավարիան» էր։ «Բորուսիան» հաղթեց 2։1 հաշվով։ Նևեն Սուբոտիչը «Բորուսիայում» իրեն շատ լավ էր դրսևորում։ 2009թ.-ի հունիսին Նևենը երկարաձգեց պայմանագիրը գերմանական ակումբի հետ։ Պայամանագիրը վերջանում է 2014 թվականին։ 2012թ.-ին նրա ծառայություններով հետաքրքրված էր իսպանական «Բարսելոնան։ 2012թ.-ի դեկտեմբերին Նևենը «Բորուսիայի» հետ երկարաձգեց մինչև 2016թ

Ազգային թիմ[խմբագրել]

ԱՄՆ[խմբագրել]

2005թ.-ի սեպտեմբերի 17-ին Նևենը նորամուտը նշեց ԱՄՆ-ի պատանեկան հավաքականում պատանեկան աշխարհի առաջնությանը, Հյուսիսային Կորեայի պատանեկան հավաքականի դեմ խաղում՝ դուրս գալով փոխարինման։ Առաջին ամբողջական հանդիպումը նա անցկացրել է սեպտեմբերի 26-ին՝ Հոլանդիայի պատանեկան հավաքականի դեմ խաղում։

Սերբիա[խմբագրել]

2008թ.-ին Նևենը դուրս մնաց ԱՄՆ-ի և Բոսնիա-Հերցեգովինայի ֆուտբոլի հավաքականի հայտացուցակներից՝ նա դարձավ Սերբիայի հավաքականի խաղացող։ 2014թ.-ին նրան երկրորդ անգամ առաջարկեցին վերադառնալ Սերբիայի հավաքական, բայց նա մերժեց։

Ձեռքբերումներ[խմբագրել]

Թմային

Գերմանիա «Բորուսիա Դորտմունդ»

Արտաքին հղումներ[խմբագրել]