Նևենա Գեորգիևա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Նևենա Գեորգիևա
մակեդ.՝ Невена Георгиева
Невена Георгиева - Дуња.jpg
Ծնվել էօգոստոսի 25, 1925(1925-08-25)
ԾննդավայրՍկոպյե, Հարավսլավիայի Թագավորություն
Մահացել էդեկտեմբերի 16, 1942(1942-12-16) (17 տարեկանում)
Մահվան վայրNezhilovo, Čaška Municipality, Վարդարյան շրջան, Հյուսիսային Մակեդոնիա
ՔաղաքացիությունՀարավսլավիայի Թագավորություն
ՄասնագիտությունՊարտիզաններ
Nevena Georgieva - Dunja Վիքիպահեստում

Նևենա Նիկոլովա «Դունյա» Գեորգիևա (մակեդ.՝ Невена Николова Георгиева-Дуња, օգոստոսի 25, 1925(1925-08-25), Սկոպյե, Հարավսլավիայի Թագավորություն - դեկտեմբերի 16, 1942(1942-12-16), Nezhilovo, Čaška Municipality, Վարդարյան շրջան, Հյուսիսային Մակեդոնիա[1]), հարավսլավացի-մակեդոնացի հեղափոխական, երիտասարդական, արհմիութենական և բանվորական շարժման գործիչ Հյուսիսային Մակեդոնիայում: Հարավսլավիայի Ժողովրդական ազատագրական պատերազմի տարիներին եղել է Առաջին Սկոպիական պարտիզանական ջոկատի պարտիզանուհի (ջոկատ է ընդունվել 16 տարեկան հասակում) և առաջին կինը մակեդոնական պարտիզանական շարժման մեջ[2]:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1925 թվականի հուլիսի 25-ին Սկոպիեում: Հարավսլավական հակաֆաշիստական պարտիզանական շարժման մեջ է եղել 1941 թվականի օգոստոսի 22-ից, երբ ընդգրկվեց Սկոպիեի պարտիզանական ջոկատի կազմում: 1941 թվականի նոյեմբերին ջոկատի լուծարումից հետո տեղափոխվեց Վելես, այնտեղից էլ՝ Ստրումիցա: 1942 թվականի ամռանը նա օգնեց Ստրումիցայի պարտիզանական ջոկատի կազմավորման գործում: 1942 թվականի մայիսին հեռակա կարգով օկուպացիոն իշխանությունների կողմից հակապետական գործունեության համար դատապարտվեց 7 տարվա ազատազրկման: 1942 թվականի սեպտեմբերին դարձավ Վելեսի Դիմիտրի Վլախովի անվան պարտիզանական ջոկատի անդամ:

1942 թվականի դեկտեմբերի 16-ին բուլղարական ոստիկանությունը և բուլղարական հակաչետնիցկյան ջոկատները Նեժիլովո բնակավայրում բռնեցին մարտում ծանր վիրավորված Նևենա Գեորգիևային և գլխատեցին: Կտրված գլուխը տեղադրեցին ցցի վրա և շրջեցին գյուղերով՝ ժողովրդի մեջ ահ ու սարսափ տարածելու նպատակով, իսկ ավելի մեծ ազդեցություն գործելու համար այն տեղադրեցին Վելեսի կենտրոնում գտնվող շենքերից մեկի վրա[3][4]:

Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Նևենա Գեորգիևնան դարձավ մի շարք երգերի հերոսուհի, այդ թվում՝ «По поле одат аргати» և «Пуста останала таја контра чета»[5]:
  • Նևենա Գեորգիևնայի անունով են կոչվում Կիսելա-Վոդա և Նեժիլովո բնակավայրերի տարրական դպրոցները, ինչպես նաև Սկոպիեի հանրակացարանը:
  • Կանանց պուրակում տեղադրված է հուշատախտակ:
  • Նևենա Գեորգիևնայի կիսանդրին 1969 թվականին տեղադրվեց Կիսելա-Վոդայի դպրոցի բակում և 1978 թվականին Սկոպիեի հանրակացարանի մոտ[6]: 2014 թվականին անհայտ անձանց կողմից ջարդվեց Նևենայի հանրակացարանի մոտ գտնվող հուշարձանը[7][8], իսկ 2016 թվականին գողացան Կիսելա-Վոդայի ուսումնարանի բակում գտնվող հուշարձանը[9]:
  • 2013 թվականին Նեժիլովոյում բացվեց հուշատախտակ[10]:

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. „Македонска енциклопедија“, МАНУ, Скопје, 2009, 347-348 стр.
  2. „Велешки партизански одред 1942“, Скопје, 1999.
  3. „Велес и Велешко во НОВ 1941–1945“, Спомен книга, Т. Велес, 1985.
  4. Писма, Утрински весник, 29.07.2005 г.
  5. Лазо Каровски и Ѓорѓи М. Ѓорѓиев (ур.) „Македонски песни за народноослободителната борба“, Институт за фолклор „Марко Цепенков“, Скопје, 1980, 237-243 стр.
  6. Крсто Здравковски „Да не се заборави“ - Скопје, 1982, 145 стр.
  7. „И буквите од бистата на Дуња ги отстранија“, „Слободна Македонија“, 22 август 2016.
  8. „ФОТО: Положено цвеќе пред споменикот на Невена Георгиева - Дуња“, „CentarNews“, 16 декември 2013.
  9. „Украдени две бисти на народни херои во Скопје“, „Дневник“, 27.05.2016.
  10. „Откриена спомен-плоча на Невена Георгиева - Дуња“, Општина Чашка

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Стоилко Иваноски-Планински, „Невена Георгиева Дуња“, Скопје, 1998.