Նրբապատ կոնստրուկցիաներ
Արտաքին տեսք
Նրբապատ կոնստրուկցիաներ շինարարական կոնստրուկցիաներ, որոնց չափերից մեկը (հաստությունը) շատ փոքր է մյուս երկուսի համեմատությամբ։ Նրբապատ կոնստրուկցիաներ են՝ թաղանթները, գմբեթ ները, թաղերը, ծալքավոր կառուցվածքները, հարթ և կողավոր սալերը։ Նրբապատ կոնստրուկցիաներ զուգակցում են թեթևությունն ու բարձրամրությունը, լայն տարածում են ստացել շինարարություն ում՝ առավելապես, արդյունաբերական և հասարակական շենքերի, ինչպես նաև ինժեներական կառույցների (բունկերներ, ռեզերվուարներ) ծածկերի տարածական կոնստրուկցիաների ձևով։ Նրբապատ կոնստրուկցիաների պատրաստման համար օգտագործվում են մետաղ, երկաթեբետոն, շերտավոր պլաստիկատ և այլ նյութեր։
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 400)։ |