Նրբակիրթ Հնդկաստան
Արտաքին տեսք
Նրբակիրթ Հնդկաստան ֆր.՝ Les Indes galantes | |
---|---|
Տեսակ | դրամատիկ-երաժշտական ստեղծագործություն և choreographic work? |
Ժանր | օպերա-բալետ |
Կոմպոզիտոր | Ժան Ֆիլիպ Ռամո |
Լիբրետտոյի հեղինակ | Լուի Ֆյուզելյե |
Լիբրետտոյի լեզու | ֆրանսերեն |
Առաջնախաղի տարեթիվ | օգոստոսի 23, 1735 |
Առաջնախաղի վայր | Փարիզ |
Կատալոգի համար | RCT 44 |
Հրատարակման տարեթիվ | 18-րդ դար |
Les Indes galantes Վիքիպահեստում |
«Նրբակիրթ Հնդկաստան»[1], կամ «Նրբակիրթ Հնդկաստաններ»[2] (ֆր.՝ Les Indes galantes), բարոկկոյի դարաշրջանի ֆրանսիացի երգահան Ժան Ֆիլիպ Ռամոյիի օպերա-բալետ։ Լիբրետտոն գրվել է Ռամոյի ժամանակակից ֆրանսիացի դրամատուրգ Լուի Ֆյուզելյեի (Louis Fuzelier) կողմից։ Օպերա-բալետը բաղկացած է նախերգանքից և 4 պատկերներից։
«Նրբակիրթ Հնդկաստանը» Ռամոյի վեց մեծ օպերա-բալետներից առաջինն է և իր ժամանակի ամենահայտնի բեմական գործերից մեկը[3][4]։ Առաջին հրատարակության առաջնախաղը տեղի է ունեցել Փարիզի ազգային օպերայում 1735 թ. օգոստոսի 23-ին Շերոնի (ֆր.՝ Chéron) դիրիժորությամբ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Музыкальная энциклопедия. Т.4. М., 1978, стлб.534; Музыкальный энциклопедический словарь. М., 1990, с.451.
- ↑ Музыкальный словарь Гроува. М., 2007, с.718; Большая российская энциклопедия. Энциклопедический словарь. М., 2011, с.1043. Inde բառը կիրառվում է ոչ թե «Հնդկաստան» տեղային իմաստով (պետություն Հարավային Ասիայում), այլ որպես էկզոտիկ «վայրի» երկրի նշանակությամբ։ Ռամոյի օպերա-բալետի գործողությունները տեղի են ունենում ոչ թե մեկ, այլ չորս այդպիսի էկզոտիկ երկրներում, այդ իսկ պատճառով «Հնդկաստաններ» (Indes) բառը վերնագրում կիրառված է հոգնակի թվով։
- ↑ «Les Indes galantes» Deutsche Harmonia Mundi, D-7800, Freiburg, 1988, p.4.
- ↑ Ливанова Т., История западноевропейской музыки. Том 2, Москва 1983г., стр.193-194
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նրբակիրթ Հնդկաստան» հոդվածին։ |
|