Նրբագեղ օձաչք մողես

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Նրբագեղ օձաչք մողես
Benny Trapp Ophisops elegans.jpg
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Դաս Սողուններ
Կարգ Թեփուկավորներ
Ենթակարգ Մողեսներ
Լատիներեն անվանում
Ophisops elegans

Wikispecies-logo.svg
Դասակարգումը
Վիքիցեղերում

Commons-logo.svg
Պատկերներ
Վիքիպահեստում




Նրբագեղ օձաչք մողես, (լատ.՝ Ophisops elegans), վայելչակազմ օձագլուխ մողես, իսկական մողեսների ընտանիքի օձաչք մողեսների ցեղի մողես։

Տարածվածոթյուն[խմբագրել | խմբագրել կոդը]

ՀՀ-ում տարածված է Շիրակի, Արմավիրի, Արագածոտնի, Կոտայքի, Արարատի, Վայոց ձորի, Սյունիքի և Տավուշի մարզերում։

Բնակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակվում է թփուտային և նոսրանտառային բուսականությամբ, համաեմատաբար չոր, քարքարոտ վայրերում։ Թաքնվում է քարերի արանքներում և փորող կենդանիների բներում։ Ունի բնորոշ տեղաշարժման ձև. վտանգի դեպքում երկար վազում է՝ ցատկելով քարերի վրայով, և չի շտապում թաքնվել։ Ձմեռում է աշնան վերջից գարնան սկիզբը։

Արտաքին տեսք[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարմնի երկարությունը մինչև 6,2 սմ է, պոչը կրկնակի երկար է։ Երիտասարդ առանձնյակների մեջքային մակերեսով ձգվում են սպիտակ, 4 երկայնաձիգ շերտագծեր, դրանց միջև՝ ողնաշարի երկայնքով՝ գորշ շականակագույն շերտագիծ։ Իրանի կողքերը սև են, կուրծքը՝ գորշակապտավուն։ Հասուն անհատների մեջքային սպիտակ գծերը միաձուլվում են ընդհանուր գունավորմանը սևերը վերածվում են բծերի ու կետերի, իսկ ազդրերի ստորին մակերեսին հայտնվում են սպիտակ, խոշոր ակնաձև բծեր։ Փորիկը սպիտակ է։

Սննդառություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սնվում է մանր անողնաշարավորներով։

Բազմացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Զուգավորվում է մարտից հունիսի վերջը։ 1-ին ձվադրումը՝ մայիսի վերջին, 2-րդը՝ հունիսի կեսին։ Հնարավոր է նաև 3-րդ ձվադրումը։ Դնում է 3-5 ձու։ Ձվադրումից կախված՝ երիտասարդ մողեսները ծնվում են հուլիսի կեսին և օգոստոսի վերջից սեպտեմբերի սկիզբը։ Սեռահասուն են դառնում 2 տարեկանում։ Օգտակար է. ոչնչացնում է վնասատու միջատներին։

Ophisops elegans.jpg

Տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]