Նրա շուրթերից ներքև

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Նրա շուրթերից ներքև
անգլ.՝ Below Her Mouth
Նրա շուրթերից ներքև.jpg
ԵրկիրFlag of Canada.svg Կանադա
Ժանրդրամա և ԼԳԲՏ թեմայով ֆիլմ
Թվականսեպտեմբերի 10, 2016 և ապրիլի 13, 2017[1]
Լեզուանգլերեն
ՌեժիսորApril Mullen?
Սցենարի հեղինակStephanie Fabrizi?
ԴերակատարներՆաթալի Քրիլ, Էրիկա Լինդեր[2], Elise Bauman?[2], Mayko Nguyen?[2], Andrea Štefančíková?[2], Melanie Leishman?[2] և Jocelyn Hudon?[2]
Պատմվածքի վայրՏորոնտո
Տևողություն92 րոպե
Պաշտոնական կայքէջ

«Նրա շուրթերից ներքև» (անգլ.՝ Below Her Mouth), կանադական էրոտիկ ռոմանտիկ ֆիլմ, որը նկարահանվել է 2016 թվականին։ Ֆիլմի ռեժիսորն է Էյփրիլ Մալենը և սցենարիստը՝ Ստեֆանի Ֆաբրիզին։ Պրեմիերան կայացել է 2016 թվականի սեպտեմբերի 10-ին Տորոնտոյի 41-րդ կինոփառատոնի ժամանակ[3]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմի գործողությունը ծավալվում է երեք օրվա ընթացքում և պատմում է բոլորովին տարբեր երկու կանանց մասին, որոնք սիրահարվում են միմյանց։ Ժասմինը Տորոնտոյում իր փեսացուի հետ ապրող նորաձևության ամսագրի խմբագիր է։ Ուրբաթ երեկոյան Ժասմինը, իր լավագույն ընկերուհու՝ Քլերի հետ գտնվելով քաղաքում, հանդիպում է Դալասին, որը վերջերս է ընդհատել իր հարաբերությունները։ Ժասմինը սիրահարվում է խորհրդավոր կնոջ, որն աշխատում է թիմի հետ, Ժասմինի տան հարևանությամբ։ Պատահական հանդիպումը վերածվում է մեծ ցանկության, երբ Ժասմինը Դալասին ավելի լավ է ճանաչում, նրանք զբաղվում են սեքսով։ Անկախ նրանից, որ Ժասմինը պայքարում է իր զգացմունքների հետ մեկ այլ կնոջ հետ սեռական կապի պատճառով, նա վախենում է, որ Դալասի հետ իր հանդիպումը կարող է կործանել իր նշանադրությունը փեսացուի հետ, եթե դա երբևէ նրան հայտնի դառնա։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Էրիկա Լինդեր՝ Դալաս
  • Նատալի Կրիլ՝ Ժասմին
  • Թոմի Էմբեր Փիրի՝ Քուին
  • Էլիս Բաուման՝ Բրիջեթ[4]
  • Մեյքո Նգուեն՝ Ժոսլին
  • Մելանի Լեյշման՝ Քլեր
  • Սեբաստյան Պիժոտ՝ Ռայլի
  • Դանիելա Բարբոսա՝ Դեզիրե

Արտադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմը նկարահանվել է Տորոնտոյում 2015 թվականին երեք ու կես շաբաթվա ընթացքում՝ ամբողջությամբ կանանց նկարահանող խմբի հետ, իսկ պրեմիերան կայացել է Տորոնտոյի միջազգային կինոփառատոնում 2016 թվականին[5][6]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 ČSFD (չեխերեն) — 2001.
  3. «A few good women: All-female crew a natural fit for provocative indie drama that offers 'honest, simple' perspective of two Toronto women who fall in love»։ Toronto Star։ December 10, 2015 
  4. Tartaglione, Nancy. (2015-09-24) Serendipity Point To Produce ‘Below Her Mouth’ Starring Model Erika Linder. Deadline. Retrieved on 2017-05-15.
  5. "TIFF unveils its lineup of Canadian films: Toronto-shot love story Below Her Mouth used an all-female crew". Toronto Star, August 4, 2016.
  6. McNary Dave (March 9, 2017)։ «Lesbian Romance 'Below Her Mouth' Gets Release Date From Gunpowder & Sky (EXCLUSIVE)»։ Variety։ Վերցված է August 30, 2017 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]