Նռնաքարե ապարանջան (ֆիլմ)
Նռնաքարե ապարանջան ռուս.՝ Гранатовый браслет | |
---|---|
Երկիր | ![]() |
Ժանր | ադապտացիա |
Հիմք | Նռնաքարե ապարանջան |
Թվական | 1964 |
Լեզու | ռուսերեն |
Ռեժիսոր | Աբրամ Ռում |
Դերակատարներ | Իգոր Օզերով |
Կինոընկերություն | Մոսֆիլմ |
Տևողություն | 91 րոպե |
«Նռնաքարե ապարանջան» (ռուս.՝ «Гранатовый браслет»), խորհրդային գեղարվեստական ֆիլմ[1], որը նկարահանել է ռեժիսոր Աբրամ Ռոոմն[2][3][4] Ալեքսանդր Իվանովիչ Կուպրինի համանուն վիպակի հիման վրա։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Իր ծննդյան օրը իշխանուհի Վերա Նիկոլաևնա Շեինան իր վաղեմի անանուն երկրպագուից նվեր է ստացել հազվագյուտ կանաչ նռնաքարով զարդարված ապարանջան։ Լինելով ամուսնացած կին ՝ նա իրեն իրավունք չի վերապահում որևէ նվեր ստանալ կողմնակի տղամարդկանցից։
Նրա եղբայրը՝ Նիկոլայ Նիկոլաևիչը, որը դատախազի ընկերն է, իշխան Վասիլի Լվովիչի հետ միասին գտնում է նվերն ուղարկողին, որը համեստ չինովնիկ Գեորգի Ժելտկովն է։ Տարիներ առաջ նա կրկեսային ներկայացման ժամանակ պատահաբար օթյակում տեսել է իշխանուհի Վերային ու սիրահարվել նրան մաքուր ու անպատասխան սիրով։ Տարին մի քանի անգամ նա մեծ տոներին իրեն թույլ է տվել նրան նամակներ գրել։
Իշխանի հետ խոսելուց հետո նա ամաչում է իր նախկին արարքների համար, որոնք կարող էին վարկաբեկել անմեղ կնոջը։ Սակայն իշխանուհու հանդեպ նրա սերն այնքան խորն է ու անշահախնդիր, որ նա չի կարող պատկերացնել հարկադիր բաժանում, ինչի մասին պնդում էին իշխանուհու ամուսինն ու եղբայրը։
Նրանց հեռանալուց հետո Գեորգի Ժելտկովը հրաժեշտի նամակ է գրում Վերա Նիկոլաևնային, տան տիրուհուն է տալիս իրեն վերադարձված ապարանջանը և խնդրում այն տանել կոստյոլ, իսկ ինքը փակվում է իր սենյակում և ինքնասպան լինում՝ անիմաստ համարելով իր հետագա կյանքը։
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Արիադնա Շենգելայա — իշխանուհի Վերա Նիկոլաևնա Շեինա
- Իգոր Օզերով — Գեորգի Ստեպանովիչ Ժելտկով
- Օլեգ Բասիլաշվիլի — իշխան Վասիլի Լվովիչ Շեին
- Վլադիսլավ Ստրժելչիկ — Նիկոլայ Նիկոլաևիչ Միրզա-Բուլատ-Տուգանովսկի
- Նատալյա Մալյավինա — Աննա Նիկոլաևնա Ֆրիեսսե, Վերայի քույրը
- Յուրի Ավերին — Գուստավ Իվանովիչ ֆոն Ֆրիեսսե
- Օլգա Ժիզնևա — պանի Զարժիցկայա
- Լեոնիդ Գալլիս — գեներալ Անոսով[5]
- Ժաննա Տերտերյան — Ժեննի Ռեյտեր
- Գրիգորի Գայ — Ալեքսանդր Կուպրին
- Էպիզոդներում
- Ստանիսլավ Նեյգաուզ — դաշնակահար
- Նաում Լատինսկի — ջութակահար
- Դավիդ Աշկենազի — կոնցերտմեյստեր
- Սերգեյ Կառնովիչ-Վալուա — թարգմանիչ
- Զոյա Վասիլկովա — Լյուդմիլա Վասիլևնա Դուրասովա
- Թամարա Լոգինովա — Դաշա
- Ալեքսանդր Բարուշնոյ
- Պավել Մասսալսկի — Նորին գերազանցություն, Ժելտկովի պետը
- Վիկտոր Լազարև — ծառա պանդոկում
- Պավել Շպրինգֆելդ — բոցման
- Բալենտին Կուլիկ — Բախտինսկի
- Վլադիմիր Ռաուտբարտ — Ալբերտո Պրաստերդի, իլյուզիոնիստ
- Կլավդիա Խաբարովա
- Օլգա Լապիադո — իլյուզիոնիստի օգնական
Նկարահանող խումբ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սցենարի հեղինակներ՝ Անատոլի Գրանբերգ, Աբրամ Ռոոմ
- Բեմադրող ռեժիսոր՝ Աբրամ Ռոոմ
- Բեմադրող օպերատոր՝ Լեոնիդ Կրայնենկով
- Նկարիչներ՝ Օրեստ Ալիկին, Աբրամ Ֆրեյդին, Իրինա Շետեր
- Կոստյումների նկարիչ՝ Լյուդմիլա Կուսակովա
- Հնչյունային ռեժիսոր՝ Օլգա Ուպեյնիկ
- Խմբագիր՝ Մ․ Պապավա
- Ռեժիսորներ՝ Ն․ Արխանգելսկի, Ե․ Զիլբերշտեյն
- Մոնտաժող՝ Մ․ Ռենկովա
- Գրիմարարներ՝ Կ․ Երմոլյուկ, Պ․ Կուզմինա, Ե․ Պրոկոֆևա
- Ֆիլմի տնօրեն՝ Վ․ Սլոնիմսկի
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Նռնաքարե ապարանջան» ֆիլմը kinopoisk.ru կայքում
- ↑ «Жителям Лосиноостровского района покажут фильмы Абрама Роома». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունիսի 24-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 23-ին.
- ↑ «Вечерний кинозал в Кракове помогает студентам знакомиться с русской культурой». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունիսի 24-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 23-ին.
- ↑ «Лучшие фильмы, которые нужно бы показать российским детям (список)». Արխիվացված է օրիգինալից 2021-04-17-ին. Վերցված է 2021-06-23-ին.
- ↑ Гранатовый браслет (1965) Full Cast & Crew
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Рассказова Л. В. Смысловая и композиционная роль сонаты Бетховена в рассказе А. И. Куприна «Гранатовый браслет» // Литература в школе. — 2007, № 7. — С. 8—12.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Նռնաքարե ապարանջան» ֆիլմը «Энциклопедия отечественного кино» կայքում
- «Նռնաքարե ապարանջան»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- «Նռնաքարե ապարանջանի» թեման Լյուդվիգ վան Բեթհովենի № 2 սոնատ – Ալեքսանդր Կուպրին, «Նռնաքարե ապարանջան» – Լուսանկարներ ֆիլմից
|