Նուևա Պալմիրա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Նուևա Պալմիրա
ԵրկիրՈւրուգվայ Ուրուգվայ
Հիմնադրված էհոկտեմբերի 26, 1831 թ.
ԲԾՄ15 մետր
Բնակչություն9857 մարդ (2011)
Փոստային դասիչ70700
Նուևա Պալմիրա (Ուրուգվայ)##
Նուևա Պալմիրա (Ուրուգվայ)

Նուևա Պալմիրա (իսպ.՝ Nueva Palmira), քաղաք Ուրուգվայի հարավարևմտյան մասում՝ Կոլոնիա դեպարտամենտում։ Ընկած է դեպարտամենտի վարչական կենտրոնից՝ Կոլոնիա դել Սակրամենտո քաղաքից մոտավորապես 90 կիլոմետր դեպի հյուսիս-արևմուտք, Ուրուգվայ գետի արևելյան ափին։ Նուևո Պալմիրայի նավահանգիստն իր առևտրային նշանակությամբ երկրորդ տեղն է զբաղեցնում Ուրուգվայում՝ զիջելով միայն մայրաքաղաք Մոնտեվիդեոյի նավահանգստին[1]</ref>[2]: Ընդ որում՝ այնտեղ համապատասխան հարմարություններ են ստեղծված նաև առագաստանավերի ու զբոսանավերի սպասարկման համար։ Բացի այդ, գետի ափերի երկարությամբ ձգվումեն մի շարք լողափեր (Playa Higuerita, Playa Eolo, Playa Corbacho, Playa Los Vascos), իսկ քաղաքի հյուսիսային մասում, դարձյալ՝ գետափին, գտնվում է Balneario Brisas del Uruguay առողջարանը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակավայրը, Pueblo-ի (գյուղի) կարգավիճակով և Իգերիտաս (Higueritas) անվանումով, հիմնադրվել է 1831 թվականի հոկտեմբերի 26-ին, Ֆելիպե Սանտյագո Տոռես Լեյվայի նախաձեռնությամբ։ 1920 թվականի օգոստոսի 17-ին ստացել է Villa-ի (փոքր քաղաքի), 1953 թվականի հուլիսի 1-ին՝ Ciudad-ի (քաղաքի) կարգավիճակ[3]։ Իր նոր անվանումը բնակավայրն ստացել է Սիրիայում գտնվող Պալմիրա պատմական, հնագույն քաղաքի աննունից, որը արամեերենից թարգմանած՝ նշանակում է «արմավենիների քաղաք»[4]։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թվականի մարդահամարի տվյալներով Նուևա Պալմիրայում ապրում էր 9.857 մարդ[5]։

Տարին Բնակչությունը
1908 4,191
1963 6,307
1975 7,146
1985 7,151
1996 8,339
2004 9,230
2011 9,857

Աղբյուրը՝ Instituto Nacional de Estadística de Uruguay[3]

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://aplicaciones.uruguayxxi.gub.uy/innovaportal/file/693/1/exportaciones_via_zona_franca_nueva_palmira_final.pdf%7Ctítulo=(չաշխատող հղում) El Puerto de Nueva Palmira|fechaacceso= 25 de mayo de 2012|apellido= Uruguay XXI, Promoción de inversiones y exportaciones|fecha= 2010|formato= pdf}}
  2. Puerto: en Montevideo subió la actividad y en Nueva Palmira bajó - El País, 27 de febrero de 2017
  3. 3,0 3,1 «Statistics of urban localities (1908–2004)» (PDF). INE. 2012. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2012 թ․ նոյեմբերի 5-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 3-ին.
  4. «La importancia de Nueva Palmira». El Pais. 2007 թ․ հունվարի 31. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մարտի 14-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 3-ին.
  5. «Censos 2011 Cuadros Colonia». INE. 2012. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 10-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 25-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նուևա Պալմիրա» հոդվածին։