Նուցի Ագոնց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Նուցի Ագոնց
Nutzi Acontz
Nutzi Acontz.jpg
Ծնվել է նոյեմբերի 16, 1894(1894-11-16)
Ծննդավայր Ֆոքշանի, Ռումինիա
Վախճանվել է դեկտեմբերի 19, 1957
Մահվան վայր Յասսի
Քաղաքացիություն Flag of Romania.svg Ռումինիա
Մասնագիտություն նկարչուհի
Ուշագրավ աշխատանքներ «Բնանկար Տուլչեայի մոտ»
«Լճափին»
«Քարհանք»
Ուսուցիչ Constantin Artachino

Նուցի Գեորգեի Ագոնց (ռում.՝ Nutzi Acontz, նոյեմբերի 19, 1894, Ֆոկշան - դեկտեմբերի 19, 1957, Յասսի), ծագումով հայ ռումինացի նկարչուհի։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1931 թվականին Բուխարեստում կազմակերպվել է Ագոնցի առաջին անհատական ցուցահանդեսը։ Մասնակցել է Հունաստանում, Ֆրանսիայում, Բուլղարիայում կազմակերպված ցուցահանդեսների։ 1947 թվականին Փարիզում կայացած կին նկարիչների և քանդակագործների 63-րդ ցուցահանդեսում Ագոնցի գործերը դրվատանքի են արժանացել։ Գործերից են «Բնանկար Տուլչեայի մոտ», «Լճափին», «Քարհանք» երփնագրերը։

1967 թվականին Յասսիի Արվեստի թանգարանը կազմակերպել է Ագոնցի հետմահու ցուցահանդեսը, որը 1968 թվականին կրկնվել է ՌՍՀ արվեստների թանգարանում (Բուխարեստ

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Anaýïs Nersesian - "Nutzi Acontz" în "Ararat" nr. 16/1991
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png