Նուրուօսմանիե
| Նուրուօսմանիե թուրքերեն՝ Nuruosmaniye Camii | |
|---|---|
| Տեսակ | մզկիթ և պատմական շենք |
| Երկիր | |
| Վարչատարածք | Ֆաթիհ[2] |
| Աշխարհագրական տեղադրաում | Մարմարածովյան տարածաշրջան |
| Հիմնվել է | 1755[2] |
| Կառուցման սկիզբ | 1748 |
| Կառուցման ավարտ | 1755 |
| Պատվիրող | Մահմուդ I[2], Օսման III և Deli Husrev Pasha?[3] |
| Անվանված է | Օսման III |
| Ճարտարապետություն | |
| Ճարտարապետ | Simeon Kalfa?[2] |
| Ոճ | օսմանյան |
| Արտաքին գմբեթի բարձրություն | 26 մետր |
| Մինարեթներ | 2 |
| 41°00′37″N 28°58′13″E / 41.010277777778°N 28.970277777778°E | |
![]() | |
![]() | |
Նուրուօսմանիե մզկիթ (թուրքերեն՝ Nuruosmaniye Camii), 18-րդ դարի մզկիթ, որը գտնվում է Ստամբուլի Չեմբերլիթաշ հրապարակում։

Մզկիթի կառուցումը սկսվել է 1748 թվականին (այլ տվյալներով 1749 թվականին) սուլթան Մահմուդ I-ի հրամանով և ավարտվել 1755 թվականին՝ Օսման սուլթանի կառավարման ժամանակ։ Մզկիթը կառուցվել է բարոկկո ոճով։ Մզկիթը կառուցվել է մեկ այլ մզկիթի վայրում (Ֆաթմը հանըմի մզկիթ), որը ավերվել էր հրդեհի ժամանակ։ Ըստ ավանդույթի, մզկիթը անվանում են կառուցողի անունով, բայց քանի որ Մահմուդ I-ը մահացավ, նրա հաջորդը՝ Օսման III-ը այն անվանեց Նուրուօսմանիե (թուրքերեն՝ Nur-u Osmani — Օսմանի սուրբ լույս)։ Անվանումը նաև կապում են Ալ Նուրի սուրահից բերված տողի հետ՝ «Ալլահ, երկնքին և երկրին տուր լույս» (թուրքերեն՝ Allah, göklerin ve yerin nurudur)։ Մեջբերումը առկա է նաև մզկիթի գմբեթին[4]։
Ավանդույթից մյուս շեղումը համարվում է մզկիթի արտաքին պատերի զարդարանքները, որոնք ձևավորում են մինարեթների գագաթները։ Մզկիթի ամենամեծ գմբեթը տեղակայված է չորս կամարների վրա, որոնք, ընդհանուր առմամբ, ունեն 32 պատուհաններ[5]։ Մզկիթը ունի 174 պատուհան, որոնք շարված են 5 շարքով։ Լուսամուտները նույնպես զարդարված են բարոկկո ոճով[6]։ Միհրաբը նույնպես տարբերվում է իր դասական տիպից և ծածկված է կիսագմբեթով։ Միակ տարրը, որը համահունչ է մզկիթների դասական տարբերակին, մզկիթի գմբեթի ներքին տեսքն, որի վրա առկա են Ղուրանից մեջբերումներ[7]։
Համալիրը բաղկացած է մզկիթից, մեդրեսեից, իմարեթից (ճաշարան), Օսման III սուլթանի մոր վալիդե սուլթան Շեհսուվար Սուլթանի թյուրբեից, օսմանյան ձեռագրերի գրադարանից, որոնք գրված են օսմաներեն, արաբերեն և պարսկերեն, ինչպես նաև շատրվանից, որը գտնվում է Գրանդ բազարի մուտքի մոտ[7]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://islamansiklopedisi.org.tr/nuruosmaniye-kulliyesi
- 1 2 3 4 https://whc.unesco.org/en/tentativelists/6122/
- ↑ https://islamansiklopedisi.org.tr/husreviyye-camii
- ↑ «Uğur Yüzereroğlu, Batılılaşma Dönemi Erken Örneklerinde Bezeme Programlarının İrdelenmesi ve Koruma Sorunları: Nuruosmaniye Camii Örneği, Yıldız Teknik Üniversitesi Fen Bilimleri Enstitüsü Yüksek Lisans Tezi, İstanbul, 2006». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 28-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 30-ին.
- ↑ «İstanbul Belediyesi web sitesi, Erişim tarihi:23.06.2011». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ նոյեմբերի 29-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 30-ին.
- ↑ 3dmekanlar.com sitesi, Erişim tarihi:23.06.2011
- 1 2 «Мечеть Нуруосмание». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 7-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 30-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նուրուօսմանիե» հոդվածին։ |
| ||||||

