Նուրի Հալեպլյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox med.png
Նուրի Հարությունի Հալեպլյան
Մահվան պատճառՀայոց ցեղասպանություն
Ազգությունհայ
Մասնագիտությունատամնաբույժ


Նուրի Հարությունի Հալեպլյան (նաև՝ Հալեպյան), հայ ատամնաբույժ։ Վիրաբույժ Լութֆի Լևոն Հալեպլյանի եղբայրն է։

Նուրի Հալեպլյանն ունեցել է ատամնաբուժական կրթություն և աշխատել է որպես ատամնաբույժ։ Տարագրության օրերին նահատակվել է Մելիտինեի շրջակայքում։ Եղել է շատ երիտասարդ և ամուրի։ Քույրը և փեսան՝ տեր և տիկին Լ. Լևոնյանները, տարագրության գողգոթայից վերապրելով, բնակություն են հաստատել ԱՄՆՄասաչուսեթսի Ուոթըրթաուն քաղաքում։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կարոյեան Գասպար, Մեծ Եղեռնի նահատակ հայ բժիշկները (անոնց պատգամները), Պոսթոն, 1957։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հարություն Մինասյան, Օսմանյան կայսրությունում և Թուրքիայի Հանրապետությունում բռնաճնշումների և ցեղասպանության ենթարկված հայ բժիշկներ, Երևան, «Լուսաբաց», 2014 — 520 էջ։