Նունե Աբրահամյան (ազատամարտիկ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Նունե Աբրահամյան
հուլիսի 30, 1966(1966-07-30) - հունվարի 31, 1994(1994-01-31) (27 տարեկանում)
ԾննդավայրՀայաստան Երևան Հայաստան
Մահվան վայրԼՂՀ Քարվաճառ
ԳերեզմանԵռաբլուր
Ծառայության տարիներ1990 -1994
Մարտեր/
պատերազմներ
Արցախյան ազատամարտ
ՊարգևներԱրիության մեդալ

Նունե Վլադիմիրի Աբրահամյան (հուլիսի 30, 1966(1966-07-30), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - հունվարի 31, 1994(1994-01-31), Քարվաճառ), նետաձգության Հայաստանի բազմակի չեմպիոնուհի, արցախյան պատերազմի մասնակից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նունե Աբրահամյանը ծնվել է 1966 թվականին Երևան քաղաքում։ 1990 թվականին ավարտել է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի նետաձգության բաժինը։ Եղել է Հայաստանի բազմակի չեմպիոն, ռեկորդակիր, հավաքականի անդամ։ 1988 թվականին անդամագրվել է Կարմիր խաչին և օգնել երկրաշարժից տուժածներին։ Հետագայում ընդգրկվել է «Արծիվ-24» գումարտակի կազմում և մասնակցել Առաջաձորի, Դրմբոնի, Հաթերք, Սարսանգի ջրամբարի, Աղդամի, Ֆիզուլիի (Հորադիզ), Կուբաթլուի, Զանգելանի, Քելբաջարի պաշտպանական և ազատագրման մարտական գործողություններին։

Զոհվել է Յանշակ գյուղի մոտակայքում, 1994 թվականի հունվարի 31-ին՝ մարտական գործողությունների ընթացքում վիրավոր ազատամարտիկներին բուժօգնություն ցույց տալու ժամանակ։ Թաղված է Եռաբլուր պանթեոնում[1]։

Հետմահու արժանացել է Արիության մեդալի[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]