Jump to content

Նունավուտի դրոշ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նունավուտի դրոշ
Տեսակերկրի շրջանի դրոշ
Իրավասության տարածքՆունավութ
Նշան🏴󠁣󠁡󠁮󠁵󠁿
Ընդունված էապրիլի 1, 1999
Գույներդեղին, սպիտակ, կարմիր, սև և կապույտ
Պատկերված էԻնուկսուկ, Բևեռային աստղ, դաշտ և հնգաթև աստղ
ՆախագծողAndrew Qappik?
Պատին փակցված Նունավուտի դրոշներ

Նունավուտի դրոշ (ֆրանսերեն՝ drapeau du Nunavut), հռչակվել է 1999 թվականի ապրիլի 1-ին՝ Կանադայի կազմում Նունավուտ տարածքի հիմնադրման հետ միաժամանակ։ Դրոշի վրա պատկերված է կարմիր ինուկսուկ և կապույտ աստղ, որը խորհրդանշում է Niqirtsuituq-ը (կամ «Niqirtsituk»՝ Բևեռային աստղը), ինչպես նաև համայնքի երեցների առաջնորդությունը։ Կապույտ և ոսկեգույն գույները խորհրդանշում են ցամաքի, ծովի և երկնքի հարստությունները։ Այն ընդունվել է մի գործընթացի արդյունքում, որի ընթացքում հաշվի են առնվել տեղական համայնքների կարծիքները և հայտեր են հավաքագրվել կանադական հանրությունից։

Խորհրդանիշներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կանադայի Նունավուտ տարածքի դրոշը կազմված է ոսկեգույն և սպիտակ դաշտերից, որոնք ուղղահայաց բաժանված են կարմիր ինուկսուկով, իսկ դրոշի աջ վերին անկյունում (ազատ եզրի վերնամասում) պատկերված է կապույտ աստղ։ Կապույտ և ոսկեգույն գույներն ընտրվել են «ցամաքի, ծովի և երկնքի հարստությունները» խորհրդանշելու համար, իսկ կարմիրն օգտագործվում է Կանադան ամբողջությամբ ներկայացնելու համար։ Ինուկսուկը, որը կիսում է դրոշը, ավանդական քարե հուշարձան է, որն օգտագործվում է ճանապարհորդներին ուղղորդելու և սրբավայրերը նշելու համար։ Աջ վերին անկյունում գտնվող կապույտ աստղը ներկայացնում է Բևեռային աստղը, որը կարևոր օբյեկտ է՝ որպես կողմնորոշման փարոս ունեցած իր առանցքային դերի, ինչպես նաև համայնքի երեցների իմաստությունն ու առաջնորդությունը խորհրդանշելու պատճառով[1]։

Գունային գամմա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նունավուտի դրոշն ունի հետևյալ չորս հիմնական գույները[2], իսկ ինուկսուկի եզրագծերի համար օգտագործված է սև գույնը․

Գունային գամմա

Ոսկեգույն Կարմիր Սպիտակ Կապույտ Սև
CMYK 0-15-99-1 0-82-95-16 0-0-0-0 100-47-0-26 0-0-0-100
HEX #FDD602 #D6270B #FFFFFF #0164BC #000000
RGB 253-214-2 214-39-11 255-255-255 0-100-188 0-0-0

Նունավուտի համար դրոշ ստեղծելու գործընթացն սկսվել է դեռևս մինչև 1999 թվականի դրա որպես տարածք ձևավորվելը։ Սա մեծ ոգևորություն է առաջացրել վեքսիլոգրաֆիական համայնքում, քանի որ դա Կանադայի քարտեզի առաջին փոփոխությունն է եղել այն բանից հետո, երբ Նյուֆաունդլենդը 1949 թվականին դարձել է գավառ, և Նունավուտը ստեղծվել է մի տարածաշրջանում, որը գրեթե չի ունեցել դրոշների պատմություն[3]։ Հարգանք տածելով Նունավուտի ինուիտների համայնքների երեցների հանդեպ՝ թե՛ Նունավուտի դրոշի, թե՛ զինանշանի մշակումն իրականացվել է նրանց խորհուրդների հիման վրա։ Գործընթացի նպատակն էր հանրությանը հնարավորություն տալ իր ներդրումն ունենալ դրոշի գույների ու խորհրդանիշների ընտրության հարցում, ինչպես նաև տեղի արվեստագետներին մասնակցության հնարավորություն ընձեռել։ Կանադայի գլխավոր հերոլդի գլխավորությամբ՝ դրոշի մշակմամբ զբաղվող խումբն այցելել է մի շարք համայնքներ՝ կարծիքներ հավաքելու և ինուիտների մշակույթին ծանոթանալու համար, այդ թվում՝ Ռանկին Ինլետ, Բեյքեր Լեյք, Կիննգաիտ, Իկալուիտ և Պանգնիրտունգ[1]։

Այնուհետև խումբը հայտերի հրավեր է ուղարկել ողջ Կանադայով մեկ և ստացել է ավելի քան 800 առաջարկ։ Այս առաջարկները վերանայվել են և զտվել արվեստագետներից ու տեղի երեցներից կազմված հանձնաժողովի կողմից, որն ընտրել է տասը եզրափակիչ տարբերակ։ Այս տասը եզրափակիչ տարբերակների խորհրդանիշներից և գույներից մշակվել են դրոշի հինգ նախագծեր։ Դրանց նախագծման հարցում աջակցել է տեղացի ինուիտ արվեստագետ Էնդրյու Քապպիկը։ Դրոշի վերջնական տարբերակը վերանայվել և ընդունվել է դրա որդեգրման համար պատասխանատու հանձնաժողովի, ինչպես նաև Կանադայի գլխավոր նահանգապետի և թագուհի Եղիսաբեթ II-ի կողմից[1]։ Այն պաշտոնապես ներկայացվել է 1999 թվականի ապրիլի 1-ին՝ այն օրը, երբ թե՛ Նունավուտի տարածքը, թե՛ կառավարությունը պաշտոնական կարգավիճակ են ստացել[4]։

Դրոշի դասավորությունն ու գունավորումը որոշակի չնչին քննադատության են արժանացել, որոնք, այդուհանդերձ, ընդունել են դիզայնի մեջ ներառված արժեքավոր մշակութային խորհրդանիշները[3]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 3 «Creation of the coat of arms and flag of Nunavut». Heraldry. Governor General of Canada. 2009-04-30. Վերցված է 2016-11-29-ին.
  2. «Nunavut Flag Colors Hex, RGB & CMYK Codes». Վերցված է 2025 թ․ հունվարի 9-ին.
  3. 1 2 Orenski, Peter J. «THE NUNAVUT FLAG – A Vexillographer's Perspective». Արխիվացված է օրիգինալից 2016-03-05-ին. Վերցված է 2009-06-27-ին.
  4. Dahl, Jens; Hicks, Jack; Jull, Peter (2000). Nunavut: Inuit regain control of their land and their lives. International Work Group for Indigenous Affairs. էջ 96. ISBN 978-87-90730-34-5.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]