Նույչևի եկամտաբեր տուն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նույչևի եկամտաբեր տուն
Տեսակտեսարժան վայր և շենք
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունՍամարա
Ճարտարապետական ոճմոդեռն
ՃարտարապետQ56308226?
Ժառանգության կարգավիճակՌուսաստանի մարզային նշանակության մշակութային ժառանգության օբյեկտ
Քարտեզ
Քարտեզ

Ա. Ֆ. Նույչևի եկամտաբեր տուն (ռուս.՝ Доходный дом Нуйчева), ճարտարապետական հուշարձան Սամարայում։ Կառուցվել է 1902-1904 թվականներին ճարտարապետ Մ. Ֆ. Կվյատկովսկու նախագծով։ Տունը գտնվում է Սամարյան փողոցի 149 հասցեում՝ Բանվորական փողոցի անկյունում։ Տեղական նշանակության մշակութային ժառանգության օբյեկտ է[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սամարյան և Փոստային փողոցների անկյունում կառուցված կապալառու Ալեքսեյ Նույչևի տունը համարվում է ճարտարապետ Միխայիլ Կվյատկովսկու կառուցած առաջին տունը Սամարայում[2]։ Շենքը 1904 թվականին վարձակալում են Սանկտ-Պետերբուրգից եկած Խարիտոնով քույրերը, որպես գիմնազիա, այն այդպես էլ շարունակել է մնալ որպես կրթական օբյեկտ, հեղափոխությունից հետո այնտեղ տեղակայվում է № 25 դպրոցը, ավելի ուշ՝ Մանկական նախադպրոցական կոմբինատը, իսկ ներկայումս Սամարայի տեխնիկական լիցեյը[2][3]։

Ճարտարապետական առանձնահատկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նույչևի տունը համարվում է վաղ շրջանի մոդեռն կառույց։ Այն զարդարված է բազմապիսի ծեփակերտ արվեստի նմուշներով, որոնցից հատկապես առանձնանում են թիթեռնիկների և փղերի կրկնվող պատկերները։ Թիթեռնիկները պորտաքարերի նման զարդարում են առաջին հարկի պատուհանները, իսկ փղերի գլուխները տեղակայված են պատուհանների միջև ընկած որմնախորշերում։ Բացի այդ շենքի գեղազարդման նպատակով օգտագործվել են ծաղիկներ, դիվային դիմակներ, ծաղկամաններ, ատլանտներ[4]։ Գեղազարդման որոշ տարրեր անհետացան 1980 թվականին նախաձեռնած վերակառուցման ընթացքում, որոշ դետալներ էլ հանվեցին ճակատային մասից և հետագայում կորան[3]։ 2017-2018 թվականներին իրականացվեց տան վերակառուցում, որի ժամանակ վերականգնվեցին նաև գեղազարդման տարրերը[5]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Дом Нуйчева». Объекты культурноо наследия. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 1-ին.
  2. 2,0 2,1 «20 лучших зданий самарского модерна». СамКульт. 2015 թ․ դեկտեմբերի 19. Վերցված է 2018 թ․ մարտի 23-ին.
  3. 3,0 3,1 «Проклятый старый дом». Другой город. 2014 թ․ ապրիլի 9. Վերցված է 2018 թ․ ապրիլի 1-ին.
  4. «Самарские дома с лепниной: Что означают изображения богов, животных и демонов?». Progorodsamara.ru. 2016 թ․ հունվարի 1. Վերցված է 2018 թ․ ապրիլի 1-ին.
  5. «Как выглядит дом Нуйчевой (школа №25) после первого этапа реставрации. Спойлер: неплохо!». samara.ru. 2018 թ․ հունվարի 22. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 1-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]