Դարիա Ստավրովիչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Նուկի (երգչուհի)ից)
Դարիա Ստավրովիչ
Ծնվել էփետրվարի 1, 1986(1986-02-01) (38 տարեկան)
Velsk, Արխանգելսկի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Երկիր Ռուսաստան
Ժանրերարտ ռոք, ալտերնատիվ ռոք և Նու մետալ
Մասնագիտությունհեղինակ-կատարող և կոմպոզիտոր
Երգչաձայնսոպրանո
Գործիքներվոկալ, դաշնամուր և կիթառ
 Daria Stavrovich Վիքիպահեստում

Դարյա Ստավրովիչ (ռուս.՝ Дария Ставрович, նաև հայտնի է որպես Նուկի), ռուս երգչուհի, երգահան, «Սլոտ» խմբի վոկալիստ։ Խմբի կազմի մեջ՝ իր վոկալով նա մասնակցել է յոթ ստուդիական ալբոմների ձայնագրությանը, այդ թվում նաև «2 войны» ալբոմի վերաթողարկմանը։ 2012 թվականից երգչուհին նաև աշխատել է «Նուկի» մենակատար պրոեկտի վրա, որի շրջանակներում թողարկել է 3 ստուդիական ալբոմ։ 2016 թվականին դարձել է «Ռուսաստանի ձայնը» նախագծի կիսաեզրափակչի մասնակից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1986 թվականի փետրվարի 1-ին Արխանգելսկի մարզի Վելսկ քաղաքում։ Նրա հայրը վիրաբույժ է, իսկ մայրն ունի երաժշտական մանկավարժական կրթություն[1]։ Արզամաս քաղաքում դպրոցն ավարտելուց հետո սովորել է Նիժնի Նովգորոդի երաժշտական դպրոցում։

Սլոտ խմբին միացել է Իգոր Լոբանովի և Մաքսիմ Սամոսվատի հետ ծանոթության շնորհիվ, որը եղել է Էպիդեմիա խմբի էքս-նախկին վոկալիստ։ Նա համատեղել է խմբի կազմում աշխատանքը և Ժամանակակից արվեստի համալսարանի ակադեմիկական և փոփ ջազ երգեցողության ֆակուլտետի կրթությունը։

Ստավրովիչի բառերին համաձայն՝ Նուկի մականունն իմաստ չի արտահայտում[2] (ամերիկյան անգլերենով «Nookie» նշանակում է «սեքս առանց պարտավորությունների»)։

2013 թվականից մասնակցում է Forces United միջազգային նախագծում, որի շրջանակներում ձայնագրել է 9 երգ[3]։ Forces United-ում մասնակցում են նաև այնպիսի երաժիշտներ ինչպիսիք են՝ Մաքսիմ Սամոսվատը, Կոնստանտին Սելեզնյովը, Պյոտր Ելֆիմովը, Եվգենի Եգորովը և Յարկկո Ախոլան[4]։

2014 թվականի մայիսի 26-ին ավարտվել են «Դպրոցական հրաձիգ» ֆիլմում Դարյա Ստավրովիչի հետ սերիաների նկարահանումները։ 2014 թվականին Իգոր Սանդլերի պրոդյուսերական կենտրոնի կողմից նա ստացել է «Ոսկե նոտա» մրցանակը՝ լավագույն ռոք վոկալի համար[5]։

NewsMuz պորտալի քվեարկության արդյունքում Դարյան գրավել է երկրորդ հորիզոնականը՝ «2014 թվականի լավագույն կատարող» անվանակարգում[6]։

2015 թվականին Ստավրովիչը մասնակցել է «ArcheAge» խաղում որպես գործող անձ, երգչուհի Արիայի ձայնագրման մեջ[7]։

2016 թվականի սեպտեմբերի 30-ին Առաջին ալիքի եթերով ցուցադրվել է «Ռուսաստանի ձայնը» շոուի հերթական թողարկումը, որի ընթացքում Ստավրովիչը երգել է իռլանդական The Cranberries խմբի «Zombie» երգը[8][9]։ Այդ նախագծում նա հասել է մինչև կիսաեզրափակիչ փուլ[10]։

Սոլո նախագիծ[խմբագրել | խմբագրել կոդը]

2012 թվականի վերջում իր գործունեությունն է սկսել նրա սոլո պրոյեկտը՝ н¥ки-ն, որին նույնպես մասնակցել են «Սլոտ» խմբի նրա գործընկերները։ 2013 թվականի ապրիլի 28-ին թողարկվել է նրա առաջին ալբոմը՝ «Живы» անվանումով[11]։ 2015 թվականի մայիսի 19-ին Նուկին թողարկել է «Пыльца лунной бабочки» երկրորդ սոլո ալբոմը։ «Иллюзия» և «Реальность» երգերի համար նկարահանվել են տեսահոլովակներ[12][13]։ 2016 թվականի մարտի 23-ին լույս է տեսել «Танцуй, клоун, танцуй» սինգլը, որն իր մեջ ներառել է նաև երկու երգեր առաջին ալբոմից՝ «Пепел» և «Живы» երգերի նոր տարբերակները (Amanita Version)[14]։

Մահափորձ[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականի ապրիլի 18-ին Սանկտ Պետերբուրգի Սադովայա փողոցի վրա «Ստոկեր» սրճարանի մոտ, որտեղ պետք է կայանար խմբի ինքնագրերի սեսիան, նրա վրա մահափորձ է կատարվել[15][16]։ 19 տարեկան Դմիտրի Կոստրյուկովը դեռ մինչև հանցագործությունը սպառնում էր երգչուհուն[17]։ Հարցաքննության ժամանակ հանցագործը հայտնել է, որ պատրաստվում էր հարձակման, ուսումասիրում էր երաժիշտների երթուղին և կատարումները։ Դմիտրին վերքեր է հասցրել երգչուհուն կոկորդի հատվածում։ Հարձակման պահին Կոստրյուկովը գոռում էր․«Նա դեռ չ՞ի մեռել։ Նա ոչ մեկին չի հասնի[18][19]»։

Ստավրովիչը տարբեր վնասվածքներով հոսպիտալացվել է Մարիինյան հիվանդանոցի վերակենդանացման բաժին[20]։ Այնտեղ նրան վիրահատություն են արել պարանոցի հատվածում[21]։ Ապրիլի 28-ին նա դուրս է գրվել հիվանդանոցից[22]։

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սլոտ խմբի կազմում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստուդիական ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2007՝ Две войны2 войны» ալբոմի վերաթողարկում)
  • 2007՝ Тринити
  • 2009՝ 4ever
  • 2011՝ F5
  • 2011՝ Break the Code
  • 2013՝ Шестой
  • 2016՝ Septima
  • 2018՝ 200 կվտ

Մենակատար պրոեկտ «Н¥КИ»[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստուդիական ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անվանում Մանրամասներ
Живы!
Пыльца лунной бабочки
  • Թողարկվել է՝ 2015 թվականի մայիսի 19
  • Լեյբլ՝ M2BA
  • Ձևաչափ՝ CD, թվային ներբեռնում
Исключения
  • Թողարկվել է՝ 2017 թվականի նոյեմբերի 24

Մինի ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անվանում Մանրամասներ
Ау
  • Թողարկվել է՝ 2017 թվականի ապրիլի 14
  • Լեյբլ՝ M2BA
  • Ձևաչափ՝ թվային ներբեռնում

Սինգլներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անվանում Ալբոմ Տարեթիվ
«Бойся» Живы! 2012
«Живы!» 2013
«Научи»
«Иллюзия» Пыльца лунной бабочки 2015
«Реальность» 2016
«Танцуй, клоун, танцуй» Исключения
«Мыпростоесть»
«Ау» 2017

Տեսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեսահոլովակ Ռեժիսոր Ալբոմ Տարեթիվ
«Бойся»
Միխաիլ Յեմելյանով
Живы!
2012
«Живы!»
2013
«Научи»
Աննա Գոգիչայշվիլի
«Иллюзия»
Իլյա Տուզ
Пыльца лунной бабочки
2015
«Мыпростоесть»
Կոնստանտին Կուկին
Исключения
2016
«Реальность»
Իլյա Տուզ
Пыльца лунной бабочки
2017

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. ««Я не по блату сюда вписалась!» Дария «Нуки» Ставрович без компромиссов. Голос-5. Специальный репортаж».
  2. правды», Егор АРЕФЬЕВ | Сайт «Комсомольской (2016 թ․ սեպտեմբերի 30). «Участница шоу «Голос» Нуки: «После пережитого покушения мой страх притупился»». KP.RU — сайт «Комсомольской правды». Վերցված է 2017 թ․ հունվարի 15-ին.
  3. Дария Ставрович в проекте Forces United на YouTube
  4. «Mastersland — FORCES UNITED (Самосват, Селезнев и др.) — If You're Happy».
  5. «Вручение призов «Золотая Нота» за выдающиеся достижения в отечественном шоу-бизнесе». Продюсерский Центр Игоря Сандлера. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 13-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 21-ին.
  6. «Премия Русский ТОП 2014». newsmuz.com. 2015.
  7. «Солистка «Слот» отдала свой голос иферийской певице из ArcheAge». InterMedia. 2015 թ․ դեկտեմբերի 9.
  8. Певица Нуки приняла участие в шоу «Голос»
  9. Нуки (СЛОТ) поёт в Голосе 5 за 30.09.2016 — «Zombie» (Зомби). Дария Ставрович
  10. ««Я бедокурила, как могла, и ничего мне за это не было!» Дария Ставрович. Интервью после Полуфинала. Голос-5» (ռուսերեն). Վերցված է 2017 թ․ հունվարի 4-ին.
  11. Денис Ступников — Рецензия (2013 թ․ հուլիսի 2). «Нуки — «Живы»». KM.RU.
  12. «Солистка группы «Слот» показала сольную «Иллюзию» (Видео)». InterMedia. 2015 թ․ հոկտեմբերի 13.
  13. «Нуки и её «Иллюзия»». Fuzz. 2015 թ․ հոկտեմբերի 20.
  14. «Нуки отправила клоуна танцевать». InterMedia. 2016 թ․ մարտի 28.
  15. Татьяна Востроилова (2014 թ․ ապրիլի 18). ««Телохранитель» петербургского разлива». Фонтанка.ру.
  16. Юрий Ильин (2014 թ․ ապրիլի 18). «Вокалистка «Слот» ранена». Звуки.ру.
  17. «В Петербурге невменяемый фанат ударил ножом солистку рок-группы «Слот» Дарию Ставрович». Газета.Ru. 2014 թ․ ապրիլի 19. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 13-ին.
  18. ««Не должна достаться никому»: фанат с ножом объяснил нападение на солистку «Слота»». НТВ. 2014 թ․ ապրիլի 18. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 13-ին.
  19. «Сумасшедший фанат нанес десяток ножевых ранений солистке группы «Слот»». Московский Комсомолец. 2014 թ․ ապրիլի 18. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 13-ին.
  20. Никита Зея (2014 թ․ ապրիլի 19). «Нападение на солистку рок-группы «Слот» Дарию Ставрович мог совершить невменяемый фанат». Газета.Ru.
  21. «Солистка группы «Слот» Дария Ставрович перенесла операцию на сосудах шеи и трахее». Росбалт. 2014 թ․ ապրիլի 23.
  22. «Солистку «Слота» выписали из больницы». InterMedia. 2014 թ․ ապրիլի 28.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]