Նոր քաղաք (Էդինբուրգ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Քաղաք
Նոր քաղաք (Էդինբուրգ)
անգլ.՝ Edinburgh New Town
Դրոշ Զինանշան
Flag of Edinburgh.svg Arms of Edinburgh.png

Edinburgh New Town.jpg
ԵրկիրՄեծ Բրիտանիա Մեծ Բրիտանիա
ԵրկրամասՇոտլանդիա
ՄարզԷդինբուրգ
Մակերես259 կմ²
Բնակչություն468 070 մարդ (2007)
Ժամային գոտիUTC+0, ամառը UTC+1
Հեռախոսային կոդ0131
Փոստային ինդեքսներEH1-EH13, EH14, EH15-EH17
##Նոր քաղաք (Էդինբուրգ) (Միացյալ Թագավորություն)
Red pog.png
##Նոր քաղաք (Էդինբուրգ) (Շոտլանդիա)
Red pog.png

Նոր քաղաք (Էդինբուրգ), Շոտլանդիայի մայրաքաղաք Էդինբուրգի կենտրոնական տարածքներից մեկը: Հին քաղաքի և Վեստ Էնդի մի մասի հետ միասին 1995 թվականին ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում: Չնայած անվանմանը, Նոր քաղաքի շենքերի մեծ մասը թվագրվում են 18-19-րդ դարերին և կառուցվել են նեոդասականության ոճով:

Նախապատրաստական աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Էդինբուրգում Նոր քաղաք ստեղծելու մտադրությունը սկսվել է Ջեյմս VII թագավորի օրոք (17-րդ դարի վերջ): 17-րդ դարում միջնադարյան Հին քաղաք Էդինբուրգը գերբնակեցված էր՝ հասնելով կրիտիկական կետի: Որպեսզի քաղաքային էլիտան չտեղափոխվի Լոնդոն քաղաքային իշխանությունը որոշեց ընդլայնել քաղաքի սահմանները[1]: Էդինբուրգում Լուսավորության դարաշրջանում՝ հնացած քաղաքային ենթակառուցվածքն այլևս չէր բավարարում քաղաքում հաստատված երիտասարդ առաջադեմ հասարակությանը:

Էդինբուրգի աշխարհագրական դիրքի պատճառով քաղաքի սահմանների ընդլայնումը հեշտ գործ չէր: Այդ նպատակով որոշվել է ցամաքեցնել Նոր-Լոխ լիճը, որն աչքի էր ընկնում կեղտաջրերով խիստ աղտոտվածությամբ և գարշահոտությամբ: Լճի ցամաքեցումն ավարտվել է 19-րդ դարում: Հովտի մեծ մասը, որտեղ նախկինում գտնվում էր լիճը, զբաղեցնում էր Փրինսես սթրիթ զբոսայգին (Princes Street Park), և քաղաքի գլխավոր առևտրային փողոցներից մեկը՝ Փրինսեսի սթրիթը: Մաունդ արհեստական ​​բլրի (The Mound) վրա, որը շահագործվել է 1830 թվականին, կառուցվել են Շոտլանդիայի ազգային պատկերասրահը, Շոտլանդական թագավորական ակադեմիան, Շոտլանդիայի Բանկի գլխավոր մասնաշենքը և այլ շենքեր:

Այսպիսով, չորացված Նոր Լոխի հովիտը բաժանեց Հին և Նոր քաղաքները: Քաղաքի երկու մասերն իրար կապելու համար կառուցվել են Հյուսիսային և Վիվերլի կամուրջները: 19-րդ դարի կեսին հովտում հիմնադրվել են երկաթուղային ընկերություններ, որոնք հիմք են դրել Էդինբուրգի Վիվերլի կայարանի ստեղծմանը:

Աստիճանաբար հարուստ քաղաքացիները սկսեցին տեղափոխվել դեպի Նոր քաղաք՝ Հին քաղաքը թողնելով աղքատ բնակչությանը:

Առաջին տարին[խմբագրել | խմբագրել կոդը]

Նոր քաղաքի հատակագիծը

1766 թվականի հունվարին նոր թաղամասի հատակագծի նախագծերի մրցույթ անցկացվեց: Հաղթողը 26-ամյա Ջեյմս Քրեյգն էր, ով առաջարկել է Նոր քաղաքի պարզ, հստակ կառուցվածքային հատակագիծ: Հատակագիծը որոշ չափով վերանայվել և ներկայացվել է 1767 թվականին Ջորջ III արքայի դատին: Վերանայված նախագիծը հիմնված էր երեք զուգահեռ փողոցների վրա (Փրինսես սթրիթ, Ջորջ սթրիթ և Քուինս սթրիթ), որոնք գտնվում էին Սենթ Էնդրյուի և Շառլոտի հրապարակների միջև: Այդ փողոցներին ուղղահայաց երեք փողոցներ լրացնում են քաղաքի ճանապարհային ցանցը:

Քրեյգի սկզբնական նախագիծը պարունակում էր նաև անկյունագծով միացող փողոցներ, ուստի ճանապարհային ցանցը նման էր Մեծ Բրիտանիայի դրոշին: Ծրագիրը պարզեցնելու համար որոշվել էր հրաժարվել դրանից, իսկ բրիտանական հայրենասիրության ոգին փոխանցվել էր փողոցների և հրապարակների անվանումների միջոցով[1]:

Փողոցների անվանումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Փրինսես փողոցը 1858 թվականին, Էդինբուրգ

Նոր թաղամասի կենտրոնական փողոցը Ջորջ սթրիթն էր (George Street), որն անվանվել էր ի պատիվ այն ժամանակ իշխող Ջորջ III թագավորի: Ջորջ սթրիթից հյուսիս գտնվում է Քուինս սթրիթը (Queen Street), Ջորջ սթրիթից հարավ գտնվող փողոցն ի սկզբանե կոչվում էր Սենթ Ջեյլս սթրիթ (St. Giles Street)` ի պատիվ քաղաքի հովանավոր սրբի: Սանտ Էնդրյուի ու Սանտ Ջորջի հրապարակներն անվանվել են համապատասխանաբար Շոտլանդիայի և Անգլիայի հովանավոր սրբերի անուններով, որոնք խորհրդանշում էին Անգլիայի և Շոտլանդիայի միությունը: Թիսթլ սթրիթը (Thistle Street) և Ռոզ սթրիթը (Rose Street) լրացնում են պատկերը, հանդիսանալով համապատասխանաբար Շոտլանդիայի և Անգլիայի խորհրդանիշները:

Քանի որ Սենթ Ջեյլսը նաև բորոտների հովանավորն էր և թագավորի կողմից ասոցացվում էր Լոնդոնի հետնախորշերի հետ, Սենթ Ջեյլսի փողոցը վերանվանվեց Փրինսես սթրիթի՝ ի պատիվ արքայի որդիների: Հին քաղաքի հարավում Ջորջի հրապարակի հետ շփոթումից խուսափելու համար Սանտ Ջորջի հրապարակը վերանվանվեց Շարլոտ հրապարակ (իսկ փողոցը՝ Շարլոտ սթրիթ Charlotte Street)՝ ի պատիվ թագուհի Շարլոտի: Թիսթլ սթրիթի արևմտյան մասը վերանվանվել է Հիլլ Սթրիթի և Յանգ Սթրիթի, ուստի Թիսթլ սթրիթը Ռոզ սթրիթից կարճացել է երկու անգամ: Մայրաքաղաքի ուղղահայաց երեք փողոցներից մեկից երևում է Էդինբուրգյան դղյակը, այն կոչվում է Քասլ սթրիթ (Castle Street): Երկրորդ փողոցն անվանվել է Ֆրեդերիկ սթրիթ՝ ի պատիվ թագավորի հոր, իսկ երրորդը՝ Հանովեր (Hanover Street) սթրիթ՝ ի պատիվ Հանովեր տոհմի:

Կառուցում[խմբագրել | խմբագրել կոդը]

Նոր քաղաքի կառուցումը սկսվեց Սենթ Ջեյլսի հրապարակով: Քրեյգը նպատակ ուներ մեծ տաճարներ կառուցել երկու կենտրոնական հրապարակներում: Սակայն, Սենթ Ջեյլս հրապարակը պատկանել է Սըր Լոուրենս Դունդասին, ով ցանկանում էր կառուցել սեփական առանձնատուն Վիլյամ Չեմբերսի նախագծով: Փալադյան ոճով կառուցված առանձնատան շինարարությունն ավարտվել է 1774 թվականին: Այժմ ծառայում է որպես Շոտլանդիայի Թագավորական բանկի շտաբ-բնակարան: Սանտ Էգիդիուսի եկեղեցին պետք է տեղակայված լիներ առանձնատան մոտ՝ Ջորջ սթրիթի կողմից, սակայն, ճարտարապետական ​​անհամատեղելիության պատճառով, դրա տեղում կառուցվել է Հենրի Դունդայի հուշարձանը:

Նոր քաղաքի առաջին կառուցապատումն ավարտվել է 1800 թվականին՝ Շառլոտի հրապարակի կառուցմամբ: Հրապարակը նախագծել է Ռոբերտ Ադամը: Նա նաև նախագծել է Սենթ Ջորջի եկեղեցին, սակայն գերադասվել է Ռոբերտ Ռիդի նախագիծը: Շառլոտի հրապարակի հյուսիսային մասը:

Վերանախագծում[խմբագրել | խմբագրել կոդը]

Նոր քաղաքը նախագծված էր որպես բնակելի թաղամաս: Կենտրոնական փողոցների երկայնքով շարասյան տեսքով մեկը մյուսին կցված էին վարձով տրվող բազմաբնակարան թաունհաուսները: Թաղամասի ներքին մասի բնակարանները նախատեսվել էր սպասարկման ոլորտի աշխատակիցների համար` պարի ուսուցիչներ, վարսավիրներ և այլն: Շուտով բացահայտվել է հարուստ թաղամասի առևտրային ներուժը, և մեկը մյուսի հետևից սկսել են բացվել խանութներ: 19-րդ դարում Պրինս սթրիթում գտնվող շենքների մեծ մասը վերածվել են առևտրային շինությունների: Նոր քաղաքի վերափոխումը շարունակվում է մինչ օրս, սակայն շատ շենքեր մնացել են իրենց սկզբնական տեսքով:

Զարգացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Նոր քաղաքը նշված է բաց շագանակագույնով

1800 թվականից հետո որոշվել է շարունակել Նոր քաղաքի կառուցապատումը: Առաջարկվել է չորս նոր նախագիծ:

Հյուսիսային Նոր քաղաքը նպատակ ուներ ընդլայնել քաղաքի սահմանները Քվին Սթրիթ Գարդենսի (Queen Street Gardens) հյուսիսային հատվածից մինչև Վոթը ոֆ Լիտ (Water of Leith) գետը[2]: Աշխատանքներն իրականացվել է 1800-1830-ական թվականներին հիմք ընդունելով Քրեյգի նախագիծը, ըստ որի փողոցներն ուղիղ էին՝ շարքով դասավորված շինություններով: Պիկարդիի հրապարակի շրջակայքի կառուցապատումն ավարտվել է 1809 թվականին:

Regent Terrace

Նոր քաղաքը դեպի արևելք ընդլայնելու համար Սըր Ջոն Մարջրիբենքսը 1819 թվականին կառուցել է Ռիջենտի կամուրջը (Regent Bridge), ինչը հեշտացրել է Պրինսես սթրիթից առանց դժվարության Քալթոն Հիլ (Calton Hill) հասնել[3]: Արևելյան Նոր քաղաքի նախագիծ մշակելու համար կազմակերպված մրցույթը հաջողությամբ չի պսակվել: Ի վերջո, օգտագործվել է Ուիլյամ Հենրի Փլեյֆերի նախագիծը: Կառուցվել են Ռիջենտ Թերասը (Regent Terrace), Քալթոն Թերասը (Calton Terrace) և Ռոյալ Թերասը (Royal Terrace), բայց Լոնդոն Ռոուդի (London Road) հյուսիսային մասի կառուցումը չի ավարտվել: Քալթոն Հիլլի հարավային լանջին տեղադրվել են մի քանի հուշարձաններ, կառուցվել է նաև Թագավորական ավագ դպրոցը՝ նեոհունական ոճով:

19-րդ դարում Նոր Քաղաքի տակ փորվել էր երկաթուղային գետնուղի, որը միացնում էր Շոտլանդ սթրիթն (Scotland Street) ու Քենալ սթրիթը (Canal Street), որոնք հետագայում դարձան Վիվերլի կայարանի (Waverley Station) մաս: Փակվելուց հետո թունելն օգտագործվում էր սնկերի աճեցման համար, իսկ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին` որպես ապաստարան:

Տեսարժան վայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Նոր քաղաքում՝ Մոունդ (The Mound) արհեստական ​​բլրի վրա, գտնվում են Շոտլանդիայի ազգային պատկերասրահը և Շոտլանդական թագավորական ակադեմիան: Քուին սթրիթում (Queen Street) գտնվում է Շոտլանդիայի ազգային դիմանկարների պատկերասրահը (Scottish National Portrait Gallery): Այլ տեսարժան վայրեր են «Բալմորալ» հյուրանոցը (Balmoral Hotel նախկինում ՝ Հյուսիսային Բրիտանիայի հյուրանոց North British Hotel), ինչպես նաև Վալտեր Սքոթի հուշարձանը:

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Առևտրի կենտրոններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Էդինբուրգի հիմնական առևտրային փողոցը Փրինսես սթրիթն է՝ շոտլանդական և միջազգային ֆիրմաների բազմաթիվ առևտրի կենտրոններով: Ջորջ սթրիթը նախկինում հանդիսացել է մայրաքաղաքի ֆինանսական կենտրոն, այժմ փողոցում գործում են ժամանակակից բարեր, որոնք հաճախ կառուցվել են բանկերին պատկանող հին շենքերում: Սենթ Ջայլսի հրապարակում տեղակայված են դիզայներական բուտիկներ: Վիվերլի կայանում է գտնվում Փրինսես սթրիթ մոլ (Princes Street Mall) առևտրի կենտրոնը:

Հայտնի բնակիչներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ջեյմս Մեթյու Բարրի շոտլանդացի արձակագիր, դրամատուրգ, լրագրող։ «Փիթր Փեն» հայտնի հեքիաթի հեղինակը։
  • Մերի Բրութոն շոտլանդացի վիպասան:
  • Թոմաս Դե Քուինսի անգլիացի էսսեիստ:
  • Արթուր Կոնան Դոյլ անգլիացի գրող (ծագումով՝ շոտլանդացի), որին համաշխարհային հռչակ են բերել Շերլոկ Հոլմսի և դոկտոր Վաթսոնի մասին դետեկտիվ պատմվածքները։
  • Դեյվիդ Հյում անգլիացի փիլիսոփա, սուբյեկտիվ իդեալիստ, դասական էմպիրիզմի ներկայացուցիչ, պատմաբան, տնտեսագետ և հոգեբան։
  • Էլսի Ինգլիս շոտլանդացի բժիշկ, ուսուցիչ, Առաջին կինը, ով ստացել է Սերբական Թագավորության Սպիտակ արծվի շքանշան:
  • Լյուդովիգ Քենեդի շոտլանդացի լրագրող, հաղորդավար, հումանիստ:
  • Ջեյմս Մաքսվել 19-րդ դարի բրիտանացի (ծագումով՝ շոտլանդացի) ֆիզիկոս, մաթեմատիկոս։
  • Ան Կատարին Միտչել կրիպտոանալիտիկ, հոգեբան:
  • Վալտեր Սքոթ անգլիացի գրող, բանաստեղծ, ծագումով Շոտլանդիայից։
  • Կատերին Սինքլեր շոտլանդացի վիպասան, մանկագիր:
  • Մոյրա Շիրեր ճանաչված բրիտանական բալետի պարուհի, դերասանուհի:
  • Ռոբերտ Լուիս Սթիվենսոն շոտլանդացի արձակագիր և բանաստեղծ, աշխարհահռչակ արկածային վեպերի հեղինակ, անգլիական նեոռոմանտիզմի ներկայացուցիչ։
  • Մարի Սթոփս գրող, գիտնական (հնաբուսաբան), կանանց իրավունքների պաշտպան:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Glendinning and MacKechnie (2004)։ Scottish Architecture։ Thames and Hudson։ էջ 120։ ISBN 0-500-20374-1 ; citing pamphlet entitled 'Proposals for Carrying on Certain Public Works in the City of Edinburgh'
  2. The City of Edinburgh Council (2005)։ «New Town Conservation Area Character Appraisal»։ Վերցված է 2017-07-09 
  3. Marjoribanks,Roger (2014) "Edinburgh Portrait, Sir John Marjoribanks, Bart, MP (1763–1833)" The Book of the Edinburgh Club, Volume 10, Pp 151-156, 0-9517284-9-0

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

James Grant. Old and New Edinburgh. — Cassell & Co, 1880-е. — Т. III—IV.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]