Նոր քաղաքապետարան (Մյունխեն)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Museum Silhouette.svg
Նոր քաղաքապետարան
Rathaus and Marienplatz from Peterskirche - August 2006.jpg
Տեսակքաղաքապետարան[1]
ԵրկիրFlag of Germany.svg Գերմանիա[1]
ՏեղագրությունMünchner Altstadt?
ՓողոցՄարիենպլաց
Ճարտարապետական ոճՆեոգոթիկա
ԲնակիչQ1145473? և list of mayors of Munich?
Կառուցման սկիզբ1867
Հիմնադրված է1909
ՃարտարապետGeorg von Hauberrisser?
Կառուցման ավարտ1908
ՆախորդOld Town Hall, Munich?
Իրադարձություններպատրաստման կամ շինարարության սկիզբ
Ժառանգության կարգավիճակԲավարիայի ճարտարապետության հուշարձան
Կոորդինատներ: 48°8′16.000000100794″ հս․ լ. 11°34′33.000000098799″ ավ. ե. / 48.13777777780577338° հս․. լ. 11.57583333336077835° ավ. ե. / 48.13777777780577338; 11.57583333336077835

Նոր քաղաքապետարան (գերմ.՝ Neues Rathaus) (իտալ.՝ Municipio Nuovo), գտնվում է Մյունխենի գլխավոր հրապարակի` Մարիենպլացի հյուսիսային կողմում: Նախատեսված է քաղաքային իշխանությունների՝ քաղաքապետի, Քաղաքային խորհրդի, քաղաքային կառավարման աշխատանքների համար:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Այն կառուցվել է 1867-1908 թվականների ընթացքում[2], Գեորգ ֆոն Հոբերիսերի գլխավորությամբ: Նեոգոթական ոճի կառույց է: 1874 թվականին Հին քաղաքապետարանից այս շինություն է տեղափոխվում Մյունխենի Քաղաքային խորհուրդը, որը մինչ օրս էլ այստեղ է ծավալում իր գործունեությունը:

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Շինությունն ունի ավելի քան 400 սենյակ և զբաղեցնում է մոտ 9000 մ² տարածք: Ճակատային հատվածը, որն ունի մոտ 100 մետր երկարություն, զարդարված է բավարացի դուքսերին և Վիտելսբախների դինաստիայի թագավորներին, լեգենդար մարդկանց ու սրբերին նվիրված պատկերներով:

Նոր քաղաքապետարանի 85 մետր բարձրությամբ աշտարակ կարելի է բարձրանալ վերելակի օգնությամբ[3]: Աշտարակի գլխավոր զարդը նորածին մի մանկան պատկերն է, որը ձախ ձեռքում պահում է Աստվածաշունչն, իսկ աջով օրհնում է քաղաքը:

Այժմ շինության հիմնային մասը ծառայում է որպես բացօթյա սրճարան, իսկ առաջին հարկի որոշ սենյակներ հատկացված են մանր բիզնեսի համար:

Ժամացույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գլխավոր աշտարակը զարդարում են հատուկ ժամացույցները, որոնք 15 րոպե տևողությամբ տիկնիկային ներկայացում են ցուցադրում: Ամեն օր ժամը 11-ին միաժամանակ ղողանջում են շինության 43 զանգերը, պատուհանները բացվում են, և մարդկային հասակ ունեցող 32 կերպար սկսում են քաղաքային կյանքի պատկերներ խաղալ:

Դուքս Վիլհելմ V -ն ու նրա կինը բացված են հայտարարում 1568 թվականի Մարիենպլացում իրենց հարսանեկան արարողության առթիվ կազմակերպված ասպետական մրցույթը: Սկսվում է իսկական արարողություն. հանդիսավոր շքերթով ներկայանում են հրացանակիրներն ու խիզախ ասպետներն իրենց ձիերով: Դուքսի նշանով ասպետները նետվում են միմյանց վրա և պայքարում հաղթողի կոչման համար: Հաղթողին ճանաչելուց հետո սկսվում է երգն ու պարը` ի նշան 1517 թվականի ժանտախտի հաղթահարման համընդհանուր ուրախությանը: Ամռանն այս ներկայացումը սկսվում է նաև ժամը 12-ին ու 17-ին:

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Oscar Doering: Zwei Münchener Baukünstler, Gabriel von Seidel, Georg von Hauberrisser, hrsg. von der Allgemeinen Vereinigung für christliche Kunst München, Nr. 51 u. 52, München 1924, S. 14–15.
  • Klaus Gallas (1979)։ München. Von der welfischen Gründung Heinrichs des Löwen bis zur Gegenwart: Kunst, Kultur, Geschichte։ Dölling u. Galitz։ ISBN 3-7701-1094-3 
  • Das Neue Rathaus in München. Georg von Hauberrisser (1841–1922) und sein Hauptwerk։ DuMont։ 2006։ ISBN 3-937904-24-7 

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 archINFORM — 1994.
  2. "Germania", Guida TCI, 1996, pag. 334
  3. Corinna Erhard: München in 50 Antworten, MünchenVerlag, München 2011, S.16: Das Münchner Kindl auf dem Rathaus – wer stand Modell? ISBN 978-3-937090-57-3.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]