Նոր փոփ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Նոր փոփ, բրիտանական կենտրոնական փոփ երաժշտության շարժում, կազմված փառասեր, անկախ մտածող արտիստներից, ովքեր 1980֊ականների սկզբին՝ ըստ MTV-ի նման աղբյուրների, հասել են առևտրային հաջողության[1]։ Առաջացած 1970-ականների վերջին հետփանկային շարժումից, այս շարժումն ընդգրկում էր մի շարք ոճեր և արտիստներ, ներառելով խմբեր ինչպիսիք են The Human League և ABC[1]: «Նոր Երաժշտությունը» մոտավորապես համարժեք է ընդհանրացնող տերմինին, որը 1980-ականներին օգտագործվում էր երաժշտական արդյունաբերության և ամերիկացի երաժշտական լրագրողների կողմից բնութագրելու Նոր փոփի և Նոր ռոմանտիզմի նման «նոր» շարժումները։ Նոր երաժշտությունը՝ փոփ երաժշտություն և մշակութային երևույթ էր ԱՄՆ֊ում, կապված բրիտանական երկրորդ ներխուժման հետ[2][3]։

Բնութագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նոր փոփի շատ արտիստներ ստեղծել են երաժշտություն, որը նոր շունչ հաղորդեց ավելի քիչ առևտրային և էքսպերեմենտալ փոփ երաժշտական ժանրին[1]։ Էնտրիզմը դարձավ հայտնի հասկացություն այդ ժամանակվա խմբերի համար[1]։ Նոր երաժշտության գործողությունները ունեին երկսեռ տեսք, ընդգծում էին սինթեզատորը և հարվածային գործիքները, և գրված էին ռոմանսի ավելի գաղտնի կողմերի մասին։ Նրանք վերակենդանացրին ռոքաբիլին, սկան, ռեգգին և խառնեցին այն աֆրիկյան ռիթմերի հետ՝ ներկայացնելու նկարագրվածը, որպես «բեղուն, ոճական խաչաձև փոշոտում»[2]։ Հեղինակ Սայմոն Ռեյնոլդսը նշել է, որ Նոր փոփ շարժումը ներգրավեց մի գիտակցական և խիզախ փորձ՝ վերացնելու «պրոգրեսիվ» և զանգվածային փոփի միջև բաժանումը, մի բաժանում, որը գոյություն է ունեցել սկսած 1967 թվականից՝ հիմնականում տղաների և աղջիկների, միջին դասի և բանվոր դասակարգի միջև։

Նոր երաժշտություն կամ Նոր փոփ տերմինը լայնորեն օգտագործվում էր նկարագրելու սինթիփոփ խմբեր ինչպես The Human League, ABC, Էլվիս Քոստելո և The Pretenders, Orange Juice-ի նման ջանգլ փոփ խմբեր[1], և Մայքլ Ջեքսոնի նման MTV-ի ամերիկյան աստղեր[3]։ Ստեֆան Հոլդենն այդ ժամանակ գրեց , որ Նոր երաժշտությունն ավելի շատ աչքի էր ընկնում իր կիրառմամբ, քան՝ հնչյուններով։ Նոր երաժշտությունը խթան հանդիսացավ դեռահասների համար, ովքեր հոգնել էին ավանդական կիթառից։ Նոր երաժշտությունը միակ կողմորոշված երևույթն էր, որ անդրադարձավ 1970-ականների ռոք երաժշտային ալբոմի կողմնորոշմանը։

Ծագումնաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1970-ականների վերջին Նոր երաժշտությունը կիրառվել էր հստակ հետփանկային խմբերի համար։ «Հետփանկային» տերմինը համարժեք կիրառվում էր «նոր ալիք»-ի հետ[4]։ «Նոր ալիքը» նկարագրվում էր որպես մի «գրեթե անիմաստ» տերմին։ 1980-ականների սկզբին բրիտանացի լրագրողները հրաժարվել էին «նոր ալիք» տերմինից ի պաշտպանություն այլ տերմինների, ինչպես օրինակ սինթփոփը, և 1983 թվականին ԱՄՆ-ի երաժշտական արդյունաբերությունը ընտրեց «նոր երաժշտություն» տերմինը[5]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պրոդյուսեր և New Musical Express-ի գրող Պաուլ Մորլի (ձախից),կարևոր անհատ Նոր փոփում

1970-ականների վերջին փանկռոքի բուռն աճի արդյունքում փորձարարության և ստեղծագործականության պահանջից հայտնվեցին նոր ալիք և հետփանկային ժանրերը։ Երաժշտական լրագրող Փոլ Մորլին ազդեցիկ ձայն էր Նոր փոփի զարգացման մեջ, ով՝ 1970-ականների վերջին՝ բրիտանական երաժշտական ամսագիր The NME-ում արված գրությամբ, պաշտպանեց փոստփանկի շարժումը։ Pitchfork-ից Ջես Հարվելն ասում է․ «Եթե նոր փոփն ունեցել է ճարտարապետ, ապա դա Փոլ Մորլին էր»[1]։

1980-ականների սկզբին բազմաթիվ երաժիշտներ ուզում էին ընդարձակել այս շարժումները հասնելու ավելի ազդեցիկ ունկնդիրերի։ 1980 թվականին , the New Music Seminar-ը կատարեց իր դեբյուտը (առաջին ելույթը)։ Այն նախատեսել էր օգնել երիտասարդ արտիստներին ստանալու մուտք դեպի ամերիկյան երաժշտական արդյունաբերություն։ Այդ իրադարձությունն արագորեն դառնում էր հանրաճանաչ և աջակցեց ԱՄՆ-ում նոր ալիքը՝ Նոր երաժշտությամբ փոխարինելուն[6] ։ Նման փոփոխություն կատարվեց Մեծ Բրիտանիայում, որտեղ «նոր ալիքը» փոխարինվեց «Նոր ռոմանտիկ» և «Նոր փոփ» տերմիններով[7]։ Ի տարբերություն Մեծ Բրիտանիայի, մինչև 1982 թվականը՝ նոր ալիքը և երաժշտական տեսահոլովակն ամերիկյան լսարան բերելու փորձերը, առաջացրին բազմազան արդյունքներ։ 1982 թվականին Նոր երաժշտության գործերը սկսեցին հայտնվել ԱՄՆ-ի չարտերում[2]։

Ի պատասխան Նոր երաժշտության, ռոքային ռադիոկայանները կրկնապատկեցին իրենց նոր գործերի քանակը և առաջացավ «Hot hits» ձևաչափը[2]։ 1983 թվականին, երբ նոր արվեստագետների կեսը դուրս եկավ Նոր երաժշտությունից[8], Duran Duran, Culture Club և Men at Work գործողությունները գերիշխում էին չարտերը և ստեղծում մի հերթական երաժշտություն ու մշակութային ուղղություն[2]։ Նոր երաժշտության հետ ամենաշատ կապված 2 մարդիկ Էնի Լենոքսը և Բոյ Ջորջն էին[3]։

Քննադատություն և անկում[խմբագրել | խմբագրել կոդը]

Նոր փոփի քննադատությունն առաջացավ և՛ ավանդական ռոքի հետևորդներից, և՛ ավելի նոր փորձնական ռոքի հետևորդներից։ Այս քննադատները դիտում էին Նոր փոփը, որպես կոռումպացված ընկերություն՝ ռոք երաժշտության հակաավտորիտար ավանդույթի գնով։

Քննադատները հավատում էին, որ Նոր փոփի տեսահոլովակների ընդունումը շատ դեպքերում տաղանդի պակասի ծածկման ձև էր։ Ամսագիր Hit Parader-ը կանոնավոր օգտագործում էր հոմոֆոբիկ "faggot" տերմինը նկարագրելու Նոր փրաժշտության երաժիշտներին։ 1985-ին Dire StraitsMoney for Nothing” երգը պարունակում էր «Ականջողով և շպարով փոքրիկ ֆագոտ» տողը և օգտագործեց «ֆագոտ» տերմինը բազմաթիվ անգամ ևս։ Երգի բառերը բառ առ բառ վերցված էին կենցաղային խանութի աշխատողի լեզվից, ում առաջնորդ երգիչ Մարկ Նոպֆլերը դիտում էր MTV: Դոցենտ/երաժիշտի օգնական Տեո Կատեֆոռիսը պնդում էր, որ այս հոմոֆոբիայի օրինակներն օգտագործվել են նոր երաժշտության դեմ «իսկական ռոքի» պաշտպանությունում[9][10]։

Սկավառակի սիրահար Ռիչարդ Բլեյդը Լոս Անջելեսի ռադիոկայան KROQ-FM-ում 1980-ականների վերջին մասին ասել է «Դու զգում ես, որ այնտեղ երաժշտության փաթեթավորում կար։ Թոմաս Դոլբիի ալբոմը ռմբակոծեց, Duran-ը անցավ մի շարք խախտումների միջով, The Smiths դադարեց, Spandau Ballet-ը հեռացավ, և մարդիկ միայն ցնված ասում էին «Ինչ է պատահել այս նոր երաժշտության հետ»[11]։ Թեո Քաթեֆորիսը առարկեց, որ Նոր երաժշտությունը դարձել է ժամանակակից ռոք, որը մինչդեռ տարբերվում է պահված Նոր երաժշտության տեմպից և դեռ գալիս է ռոք դիսկոտեկի/ակումբի բեմից[12]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Harvel, Jess. "Now That's What I Call New Pop!". Արխիվացված 2016-03-05 Wayback Machine Pitchfork Media. 12 September 2005.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Triumph of the New Newsweek on Campus reprinted by the Michigan Daily March 2, 1984
  3. 3,0 3,1 3,2 Tarnished gold: the record industry revisited" Von R. Serge Denisoff, William L. Schurk, p. 441
  4. Jackson, Josh (2016 թ․ սեպտեմբերի 8). «The 50 Best New Wave Albums». Paste.
  5. Cateforis 2011, էջ. 56
  6. Cateforis pp. 43-44
  7. The Death of New Wave Theo Canteforis Syracuse University 2009
  8. Cateforis p. 57
  9. CANADIAN BROADCAST STANDARDS COUNCIL,ad hoc NATIONAL PANEL,Review of the Atlantic Regional Panel decision in CHOZ-FM re the song "Money for Nothing" by Dire Straits Արխիվացված 2014-08-10 Wayback Machine
  10. Cateforis p. 233 reference number 28
  11. KROQ: An Oral History
  12. Cateforis pp. 65-67