Նոր սերունդ մշակութային միություն (Գլենդել)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նոր սերունդ մշակութային միություն
Տեսակհասարակական կազմակերպություն
Երկիր ԱՄՆ
Հիմնադրված1989
Նպատակներգրական-գեղարվեստական միջոցառումների կազմակերպում, հրատարակչական աշխատանք
Գլխադասային գրասենյակԳլենդեյլ, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ
ՂեկավարԳ. Մոլոյան, Կ. Սանկրյան, Բ. Տրամարյան, Գ. Ալպարյան
Վերադաս կազմակերպությունՆոր սերունդ մշակութային միություն
Ստորադաս 
կազմակերպություն(ներ)
միության ակումբները գործում են Գլենդելում, Փասադենայում, Նորթ Հոլիվուդում

Նոր սերունդ մշակութային միության ԱՄՆ-ի մասնաճյուղը գործում է 1989 թվականից Գլենդելում՝ ՍԳՀԿ հովանու ներքո։ Հիմնադիրներ՝ Գ. Մոլոյան, Կ. Սանկրյան, Բ. Տրամարյան, Գ. Ալպարյան։ Հայապահպան գործունեություն է ծավալում մշակույթի տարբեր բնագավառներում, կազմակերպում գրական-գեղարվեստական միջոցառումներ, ռադիո- և հեռուստա- ելույթներ, թատերական և երաժշտական ձեռնարկներ, հրատարակչական աշխատանք, նշում հայ մշակույթի նշանակալի տարեթվերը, գրողների հոբելյանները։ Ունի երգչախումբ՝ «Հայրեն»։ Միության ակումբները գործում են Գլենդելում, Փասադենայում, Նորթ Հոլիվուդում։