Նոր հորիզոններ (ավտոմատ միջմոլորակային կայան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
"Նոր հորիզոններ" արբանյակը

«Նոր հորիզոններ»-ը ՆԱՍԱ-ի միջմոլորակային տիեզերական կայան է, որը Տիեզերք է արձակվել «Նոր սահմաններ» (New Frontiers) ծրագրի շրջանակներում և նախատեսված է Պլուտոնի և նրա արբանյակ Քարոնի ուսումնասիրման համար։ Հրթիռն արձակվել է 2006թ-ի հունվարի 19-ին, 2007թ-ին այն անցել է Յուպիտերի ձգողականության դաշտով՝ կատարելով գրավիտացիոն մանևրեր, իսկ 2015թ-ին կատարել է Պլուտոնի ուսումնասիրման ծրագիրը։ 2019թ-ի սկզբին պլանավորված է Կոյպերի գոտու օբյեկտների ուսումնասիրությունը։ «Նոր հորիզոններ» արբանյակի համար նախատեսված է 15-17 տարվա ծրագիր։«Նոր հորիզոններ»-ը Երկրից արձակված ամենաարագ արբանյակն է։ Շարժիչների անջատման պահին դրա արագությունը կազմում էր 16,26 կմ/վ(Երկրի նկատմամբ)։ Հելիոցենտրիկ արագությունը կազմել է 45կմ/վ, ինրը նրան հնարավորություն էր տալիս լքել Արեգակնային համակարգն առանց գրավիտացիոն մանևրերի։ Թեև այն կատարել է գրավիտացիոն մանևրեր Յուպիտերի շուրջը, 2015թ-ին նրա հելիոցենտրիկ արագությունը կազմում էր ընդամենը 14,5կմ/վ, նչն ավելի քիչ էր, քան Վոյաջեր 1 և Վոյաջեր 2 արբանյակներինը, վերջիններից հաջող կատարված հավելյալ մանևրերի շնորհիվ[1]։

Կատեգորիա:Տիեզերական կայանի հիմնական նպատակները[խմբագրել | խմբագրել կոդը]

"Նոր հորիզոններ" արբանյակի արագության գրաֆիկը

Ծրագրի հիմնական նպատակները Արեգակնային համակարգի ձևավորման, Պլուտոնի, Քարոնի և Կոյպերի գոտու առաջացման ուսումնասիրություններն են։ Կայանի առաջնային նպատակներից էին նաև Պլատոնի և Քարոնի մակերևույթների ուսումնասիրությունը, դրանց հնարավոր մթնոլորտների գոյության հայտնաբերումը, իսկ ընդլայնված ծրագրի շրջանակներում նաև Կոյպերի գոտու որոշ օբյեկտների ուսումնասիրությունը։ Կայանի հիմնական նպատակները․

  • Պլուտոնի և Քարոնի մակերևույթների քարտեզագրում
  • Պլուտոնի և Քարոնի մորֆոլոգիայի և գեոլոգիայի ուսումնասիրությունը
  • Պլուտոնի մթնոլորտի, և դրա սահմանների ուսումնասիրությունը
  • Քարոնի մթնոլորտի գոյության հասատումը կամ հերքումը
  • Պլուտոնի և Քարոնի մակերևույթների ջերմաստիճանային քարտեզագրումը
  • Պլուտոնի մոտ օղակների կամ այլ արբանյակների հայտնաբերումը
  • Կոյպերի գոտու ուսումնասիրությունը։

Սարքի նկարագրությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Սարքը կշռում է 478կգ, որից 77կգ-ը վառելիքն է։ Չափսերը՝ 2,2×2,7×3,2 մետր։ Արձակման համար օգտագործվել է ամերիկյան Atlas V հրթիռակիրը՝ ռուսական РД-180 շարժիչով սարքի համար անհրաժեշտ արագացումը ստաանալու համար։Էներգաապահովման համակարգը Որպես էներգիայի աղբյուր ընտրվե է ռադիոիզոտոպային թերմոէլոկտրական գեներատոր(RTG- radioisotope thermoelectric generator)։ Արձակման պահին սարքի էլեկտրական հզորությունը կազմել է 250Վտ, և ըստ նախնական հաշվարկների այն 4 տարին մեկ կպակասի 5%-ով, 2015-ին՝ Պլուտոնի և Քարոնի ուսումնասիրման ժամանակ ապահովելով 200Վտ հզորություն։ Այս ցուցանիշը զգալի զիջում է Վոյաջերներին՝ 470Վտ արձակմաան պահին, 290Վտ 2006թ-ին, դրանով է պայմանավորված «Նոր սահմաններ» ծրագրի համեմատաբար կարճաժամկետությունը, որը նախատեսված է մինչև 2020-ականնները, երբ սարքը կանցնի 50-55 ա․մ․[2]։

Գիտահետազոտական սարքավորումները[խմբագրել | խմբագրել կոդը]

Կայանի վրա տեղադրված են հետևյալ սարքերը՝

  • ուլտրամանուշակագույն սպեկտրոմետր Alice, որը պետք է ուսումնասիրի Պլուտոնի մթնոլորտի կառուցվածքը, նրա մակերևույթի կառուցվածքը,
  • 6 սմ տրամագծով Ralph աստղադիտակը, որն աշխատում է ինչպես տեսանելի, այնպես էլ ինֆրակարմիր տիրույթյում,
  • Long-Range Reconnaissance Imager (LORRI) տեսախցիկ՝ 5 միկրոռադան(μrad) ունակությամբ՝ 1024×1024 փիքսել, յուրաքանչյուրը 12 բայթ,
  • արեգակնային քամու մասնիկների պարամետրերը չափող սարք՝ SWAP (Solar Wind Analyzer for Pluto)։ Նրա միջոցով նախատեսված է որոշել արդյոք Պլուտոնն ունի մագնիտոսֆերա, ինչպես նաև հաշվարկել նրա մթնոլորտի արտահոսքը,
  • էներգետիկ մասնիկների սպեկտրոգրաֆ ՝PEPSSI (Pluto Energetic Particle Spectrometer Science Investigation), Պլուտոնի մ,թնոլորտը լքած չեզոք մասնիկների հայտնաբերման համար, որոնք լիցքվորվում են արեգակնային քամու հետ փոխազդելիս։
  • փոշու դետեկտոր VB-SDC (Venetia Burney Student Dust Counter) Կոյպերի գոտում փոշու կոնցենտրացիայի որոշմանհամար։ Այն հովհարանման սարք է՝ 42սմ շառավղով և 3 մմ հաստությամբ, կազմված բջջային ալյումինից՝ ծածկված բարակ շերտով, և միացված էլեկտրոբլոկին,
  • ռադիոսպեկտրոմետր REX (англ. Radio EXperiment), որը միացված է արբանյակի գլխավոր ալեհավաքին, և որի միջոցով ցանկանում են պարզել Պլուտոնի մթնոլորտի կառուցվածքը, դրա մակերևույթի ջորմաստիճանը և չափել Պլուտոնի և Քարոնի, ինչպես նաև Կոյպերի գոտու ընտրված օբյեկտների, զանգվածները։

Սարքի արձակումը բազմիցս հետաձգվել է պլուտոնային թերմոէլեկտրական գեներատորի համար անհրաժեշտ ֆինանսների բացակայության պատճառով։ 2006թ-ին ծրագիրը գնահատվում էր 650մլն դոլար։

Կարևոր իրադարձությունները[3][խմբագրել | խմբագրել կոդը]

  • 19 հունվար 2006թ․ — «Նոր հորիզոններ» արբանյակը բարեհաջող արձակվեց Կանավերալից։
  • հունվար 2006 թ․ — հետագծի պլանային ուղղում՝ Յուպիտերի շուրջը մանևրելու համար։ Հունվարի 28 և 30 երկու շարժիչների կարճաժամկետ միացում, ինչի արդյունքում արբանյակի արագությունը ընդհանու առմամբ աճեց 18 մ/վ-ով։
  • 7 ապրիլ 2006 թ․ — սարքը յատեց Մարսի ուղեծիրը(Արեգակից հեռավորությունը 243 մլն կմ, սարքի արագությունը 21 կմ/վ)։
  • 28 փետրվար 2007 թ․ — գրավիտացիոն մանևր Յուպիտերի գրավիտացիոն դաշտում։ 05:43:40 (UTC) սարքի և Յուպիտերի հեռավորությունը 2,305 մլն կմ, ստացվել են մոլորակի և նրա արբանյակների նկարները՝ բարձր որակով։
  • 8 հունիս 2008 թ․ — սարքը հատեց Սատուրնի ուղեծիրը։
  • 29 դեկտեմբեր 2009 թ․ — սարքը հատեց Երկիր-Պլուտոն հեռավորության կեսը։
  • 30 հուլիս 2010 թ․ — «Նոր հորիզոններ»-ը Նեպտունի և նրա մոլորակների վրա հաջողությամբ կիրառեց LORRI տեսախցիկը՝ Նեպտունից մոտ 23,2 ա․մ․ հեռավորության վրա։
  • 18 մարտ 2011 թ․ — Սարքը հատեց Ուրանի ուղեծիրը։
  • 1 և 3 հուլիս 2013 թ․ LORRI տեսախցիկը 880 մլն կմ հեռավորությունից նկարեց Պլուտոնը և նրա ամենախոշոր արբանյակը՝ Քարոնը։ Ջեյմս Քրստիի կողմից հայտնաբերոլուց 35 տարի հետո հաստատվեց դրա դիրքը։
  • հոկտեմբեր 2013 թ․ — սարքը գտնվում է Պլուտոնից 5 ա․մ․ հեռավորության վրա։
  • 14 հուլիս 2014 թ․ — 2010թ-ից հետո առաջին անգամ(իսկ արձակումից հետո՝ 6րդ) իրականացվեց ուղեծրի ուղղում։ Սարքի շարժիչները միացվեցին 87,52վ, ինչի արդյուքում նրա արագություն աճեց 1,08 մ/վ-ով, ծախսվեց 250գ վառելիք(53կգ-ից), ինչի արդյունքում արբանյակը Պլուտոնին կմոտենար 36 րոպե ավելի շուտ։
  • 25 օգոստոս 2014 թ․ — սարքը հատեց Նեպտունի ուղեծիրը։
  • 12 մարտ 2015 թ․— սարքի հեռավորությունը Պլուտոնից 1 ա․մ․։ 2 օր դրանից առաջ կատարվել է հերթական ուղեծրի շտկումը՝ տիեզերագնացութայն պատմության մեջ Արեգակից ամենահեռացված օբյեկտի ուղեծրի շտկումը՝ մոտ 4,77 մլրդ կմ։
  • 5 մայիս 2015 թ․ — «Նոր հորիզոններ»-ից ստացված լուսանկարի որակը մի քանի անգամ գերազանցում էր «Հաբլ»-ի լավագույն լուսանկարների որակը։
  • 30 հունիս 2015 — «Նոր հորիզոններ»-ի Ralph-ի միջոցով հաստատվում է Պլուտոնի վրա մեթանի սառույցի առկայությունը(որը հայտնաբերվել էր դեռևս 1976թ-ին Կիտ-Պիկ աստղադիտարանում)։
  • 4 հուլիս 2015 — արբանյակում համակարգչային խնդիր ծագեց, որը լուծվեց 2 օրում(խնդրի լուծումը դժվարացնում էր այն փաստը, որ Երկրց արբանյակ ազդանշանները հասնում էին 4 ժամ 30րոպեում)։
  • 14 հուլիս 2015 թ․, 11:50 UTC — արբանյակը Պլուտոնի մակերևույթից հեռու էր ընդամենը 12,5հզ կմ։ Ընդհանուր առմամբ արբանյակը ուսումնասիրես Պլուտոնը 9 օրում, ինչի արդյունքում հավաքվեց ավելի քան 50Գբ ինֆորմացիա, ինչն ամբողջությամբ փոխանվել է Երկիր մինչև 2017թ-ի սկիզբը։
  • 20 հուլիս 2015 թ․ — Պլուտոնի առաջին պատկերի ստացում։
  • 22 հոկտեմբեր 2015 թ․ — Պլուտոնի ուսումնասիրությունից հետո ուղեծրի առաջին շտկումը՝ 2 փոքր շարժիչների կիրառմամբ, որոնք աշխատելով 16 րոպե մեծացրել են կայանի արագությունը 10մ/վ-ով։
  • 25 հոկտեմբեր 2015 թ․ —կայանի ուղեծրի 2րդ շտկումը։
  • 28 հոկտեմբեր 2015 թ․ — կայանի ուղեծրի 3րդ շտկումը։
  • 4 նոյեմբեր 2015 թ․ — կայանի ուղեծրի 4րդ շտկումը։
  • 25 հոկտեմբեր 2016 թ․ — 2015թ-ի հուլիսին կատարված Պլուտոնի ուսումնասիրությունների բոլոր արդյունքների փոխանցման ավարտ։
  • 9 դեկտեմբեր 2017 թ․ — շարժիչների գործարկում՝ ուղեծրին ուղղելու և արագությունը 1,51մ/վ-ով մեծացնելու համար։
  • Սպասվելիք իրադարձություններ
  • 2019-2026- Կոյպերի գոտու որոշ օբյեկտների ուսումնասիրություն
  • 1 հունվար 2019թ,— 2014 MU69-ի ուսումնասիրություն, հեռավորությունը Արեգակից՝ 43,4 ա․մ․
  • մարտ 2019 թ, —2014 PN70 օբյեկտի դիտարկում 0,1-0,2 ա․մ․ հեռավորությունից
  • 2026 թ․ — ծրագրի ավարտ՝ իզոտոպային հումքի վերջանալու պատճառով։
  • 2038 թ․ — Սարքի հեռավորությունը Արեգակից՝ 100ա․մ․։

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Բացի գիտական սարքավորումներից կայանում կա տարա Պլուտոնը հայտնաբերած աստղագետ Քլայդ Թոմբոյի մասունքներով, հիշող սարք՝ ՆԱՍԱ-ի «Ուղարկիր անունդ Պլուտոն»( Send Your Name to Pluto) ծրագրին մասնակցած 434735 մարդկանց անուններով, 2 մանրադրամ, 2 ԱՄՆ դրոշ, հատված 1ին բնակեցված տիեզերական կայանից, CDսարքի, դրա ստեղծողների նկարներով և 1990թ-ի ամերիկյան նամականիշ՝ «Pluto: Not Yet Explored»։
  • Տվյալների փոխանցումը 4,5մլրդ կմ-ից կազմում էր մոտ 2000բայթ/վրկ(օրինակ Վոյաջեր-2-ից 15մլրդ կմ-ից տվյալները փոխանցվում են 160բայթ/վրկ արագությամբ)։
  • Պլուտոնը և Քարոնը ուսումնասիրելուց հետո կայանն անցել է անմիջապես նրան ուղեծրերով, ինչը նրան հնարավորություն է տվել պարզել նույնիսկ թույլ մթնոլորտի առկայությունը։
  • Երկրից Լուսին թռիչքը տևել է 8ժամ 35 րոպե, և ընթացել է 58հզ կմ/ժ արագությամբ, ինչը համարվում է ռեկորդային արագություն դեպի Լուսին ընթացող սարքի համար։ Սակայն պետք է հաշվի առնել, որ սարքի արագությունը (ի տարբերություն Լուսին, կամ մերձլուսնյա ուղեծիր ուղարկվող սարքերի) չի իջեցվել Լուսնին մոտ ուղեծիր մտնելու համար։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Новые горизонты» (ռուսերեն). 2018 թ․ հունիսի 4. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  2. «Новые горизонты - фото, новости, экспедиция Новые горизонты». hi-news.ru. Վերցված է 2018 թ․ հունիսի 6-ին.
  3. «11 невероятных фактов о миссии «Новых горизонтов» к Плутону». Վերցված է 2018 թ․ հունիսի 6-ին.

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]