Նոր դար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

«Նոր դար», հասարակական-գրական թերթ։ Հրատարակվել է 1883-1916 թթ. (ընդհատումով), Թիֆլիսում։ Խմբագիր՝ Սպանդար Սպանդարյան։ 1893-1897 թթ. բազմաթիվ հոդվածներ է հրապարակել Արևմտյան Հայաստանի ծանր վիճակի, Հայկական հարցի և հայերի կոտորածների մասին։ Թերթը մտահոգություն է հայտնել հայերի պանդխտության և արտագաղթի վերաբերյալ։

1894-1895 թթ. լայնորեն լուսաբանել է Սասունի իրադարձությունները, հայկական կոտորածները Տրապիզոնում, Կոստանդնուպոլսում, Մարաշում, Ակնում, Խարբերդում և այլուր։ Հրապարակվել են հաղորդումներ Արևմտյան Հայաստանում բարենորոգումներ իրականացնելու ծրագրի, Հայկական հարցի նկատմամբ եվրոպական հասարակայնության ունեցած վերաբերմունքի մասին։ Թերթում արտատպվել են Է. Դիլոնի, Օ. Նովիկովայի հոդվածները, Սթիվենսոնի, Գլադստոնի և այլոց ճառերը։ Խոսելով Հայկական հարցում անգլիական կառավարության դիրքորոշման մասին՝ Սպանդար Սպանդարյանը նշել է, որ թե Ռոզբերին, թե Սոլսբերին, խառնվելով արևելյան գործերին, բացառապես մտահոգվել են «զուտ անգլիական և միմիայն անգլիական շահերով» (1896, թիվ 86)։

1894 թվականի դեկտեմբերից «Նոր դար»-ի մուտքը Թուրքիա արգելվել է։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png