Սուրբ Աստվածածին եկեղեցի (Նոր Ջուղա)
Սուրբ Աստվածածին եկեղեցի | |
---|---|
Եկեղեցու տեսքը | |
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | եկեղեցի և մշակութային արժեք |
Երկիր | Իրան |
Տեղագրություն | Սպահանի նահանգ |
Դավանանք | Հայ Առաքելական Եկեղեցի[2] |
Թեմ | Սպահանի թեմ (Կիլիկիո Կաթողիկոսություն) |
Ներկա վիճակ | գործող |
Ժառանգության կարգավիճակ | Իրանի ազգային ժառանգություն[4][1] |
Անվանված | Մարիամ Աստվածածին[1][2][3] |
Ճարտարապետական տիպ | բազիլիկա |
Ճարտարապետական ոճ | սեֆյան ճարտարապետություն[1][2][3] |
Գմբեթ | 2 հատ |
Շինանյութ | adobe?[3], աղյուս[3] և plaster?[3] |
Saint Mary Church (Isfahan) Վիքիպահեստում |
Սուրբ Աստվածածին, հայ առաքելական եկեղեցի Իրանի Սպահանի նահանգում՝ Նոր Ջուղա քաղաքում։ Պատկանում է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության Սպահանի թեմին։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սուրբ Աստվածածնի հյուսիսային պատի մոտ կա մի փոքրիկ մատուռ՝ Սուրբ Հակոբ Մծբնեցի, որ կառուցվել է նախքան եկեղեցին՝ 1607 թվականին։ Եկեղեցին կառուցվել է 1613 թվականին և պատկերազարդվել 1666 թվականին[5]։ 1651-66 թվականներին պատերը ծածկվել են հախճապակով։ Սուրբ Աստվածածին եկեղեցին երկրորդ անգամ նորոգվել է 1841 թվականին։ 1848 թվականին Հնդկաստանից վերադարձած Տեր Բարսեղ Գալստանյանը բերեց զանգակներ, որոնք կախվեցին փոքրիկ զանգակատանը[6]։
Չորեքշաբթի օրերը, մանավանդ՝ սուրբ Զատկից հետո, Ջուղայի տարբեր թաղերից այստեղ ուխտի էին գալիս բազմաթիվ կանայք։
Ճարտարապետություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սուրբ Աստվածածինը կառուցվել է կամարակապ։ Առաստաղի վրա կան հին եկեղեցիների պատկերների նման նկարներ։ Հյուսիսային պատի նկարը ներկայացնում է Հերովդեսի պալատը և Հովհաննես Մկրտչի գլխատումը։ Ներքևում գտնվում է Գերաք Աղայի նկարը, որ վերանորոգել էր եկեղեցին առաջին անգամ և ֆինանսավորել էր որմնանկարները։ Պատկերում նա ձեռնամած աղոթում է և ձեռքերի միջև գրված է՝ «Գերաք»։ Հարավային պատի նկարը քառասնօրյա Մանկան Տաճար ընծայելն է ներկայացնում, որի ներքևում կան Աղա Գերաքի կնոջ և երկու որդիների նկարները։ Կարելի է տեսնել նաև այլ առևտրականների կողմից նվիրված որմնանկարներ՝ եկեղեցու ներսում[7]։
Եկեղեցու կամարների վրա մինչ օրս պահպանվել են արձանագրություններ՝ շինության կառուցման մասին։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 https://iranarchpedia.ir/entry/22896
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 https://iranicaonline.org/articles/julfa-i-safavid-period
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 https://www.paymanonline.com/معماری-کلیساهای-اصفهان/
- ↑ Wiki Loves Monuments monuments database — 2017.
- ↑ Newman, Andrew J. (2012). Safavid Iran: Rebirth of a Persian Empire. I.B.Tauris. p. 130. ISBN 978-0-85773-366-5.
- ↑ Սուրբ Աստվածածին եկեղեցի
- ↑ Yaghoubi, Hosseyn (2004). Arash, Beheshti, ed. Rāhnamā ye Safar be Ostān e Esfāhān [Travel Guide for the Province Isfahan] (in Persian). Rouzane. p. 129. ISBN 964-334-218-2.
Արտաքին հղումներ (պատկերներ)
[խմբագրել | խմբագրել կոդը]- [1] Արխիվացված 2013-12-02 Wayback Machine
- [2] Արխիվացված 2016-03-03 Wayback Machine
|