Նոր Նախիջևանի բարբառ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Նոր Նախիջևանի բարբառ (նաև՝ Ղրիմի բարբառ), հայերենի բարբառների կը ճյուղին պատկանող բարբառ։

Խոսվում է Նոր Նախիջևան քաղաքի (շրջակա գյուղերով) և Դոնի Ռոստովի հայ բնակչության կողմից, որոնք գաղթել են Ղրիմից (1779 թ.)։

Բաղաձայնական համակարգը երկաստիճան խլազուրկ է (բ, փ, գ, ք)։ Ունի ա, է, ի, ը, ու, ö, ü ձայնավորները։ Քերականությամբ նման է Պոլսի բարբառին։ Տարբերակիչ հիմնական հատկանիշներն են՝ անձի և իրի առումները (ինչպես ում ճյուղում), դասական թվականները կազմվում են ում մասնիկով (էրկուսում, ժեքում «երկրորդ», «երրորդ»), բայերի խոնարհման մեջ շարունակական ձև գոյություն չունի[1]:

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հրաչյա Աճառյան, Քննություն Նոր-Նախիջևանի բարբառի, Երևան, 1925։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հ. Զ. Պետրոսյան, Ս. Ա. Գալստյան, Թ. Ա. Ղարագյուլյան (1975)։ Լեզվաբանական բառարան։ Երևան: ՀՍՍՀ ԳԱ հրատարակչություն։ էջ էջ 236