Նոր Հեբրիդներ
Արտաքին տեսք

Նոր Հեբրիդներ, (անգլ․ New Hebrides, ֆրանս․ Nouvelles Hebrides), արշիպելագ Մելանեզիայում, Խաղաղ օվկիանոսի հարավ–արևմտյան մասում։ Բաղկացած է 80 կղզիներից, որոնցից 12-ը խոշոր են՝ Մաևո, Ամբրիմ, Լելեպա։
Տարածությունը 14,8 հզ․ կմ² է, բն․՝ ավելի քան 221 հզ․ (2006, հիմնականում բնիկներ)։ Բարձրությունը՝ մինչև 1810 մ, կա մոտ 60 հրաբուխ (որոնցից 10-ը՝ գործող)։
Մինչև 1980-ի հուլիսի 30-ը Նոր Հեբրիդները Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի համատեղ տիրույթն էին, այժմ Վանուատու պետության կազմի մեջ են։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 362)։ ![]() |