Նոր Հաճն կամավորական ջոկատ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նոր Հաճն կամավորական ջոկատ
Ընդհանուր տեղեկություն
Տեսակռազմական կազմավորում
Երկիր Հայաստան և  Արցախ
Անվանված էՆոր Հաճն
Ստեղծվեց1989
ՃակատամարտերԱրցախյան ազատամարտ
Լուծարվեց1994
Հրամանատարներ
Հայտնի հրամանատարներՀ. Թաթիլյան

«Նոր Հաճն» կամավորական ջոկատ։ Կազմավորվել է 1989 թվականին Նոր Հաճնում (այժմ՝ ՀՀ Կոտայքի մարզում)։ 1989-1994 թվականներին ջոկատը կամ նրա առանձին խմբեր մասնակցել են ՀՀ Նոյեմբերյանի, Տավուշի (Ներքին Կարմիրաղբյուր, Այգեպար), Մեղրիի և Արցախի շրջան Մարտակերտի (Զագլիկ, Վաղուհաս, Խնգութալա, Գետավան, Զարդախաչ, Չափար, Հաթերք, Մաղավուզ), Շուշիի, Քաշաթաղի («Մարդասիրական միջանցք»), Աղդամի, Քարվաճառի (Օմարի լեռնանցք) շրջանների, Բերդաձորի ենթաշրջանի ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ Ընդհատակում կազմակերպել են զենքի արտադրություն («Հաճն» օպտիկական նշանառությամբ «Կարաբին»՝ Կ-11, Կ-8 հրացան և Ա-10 հրթիռ)։ Ջոկատի հրամանատարն է եղել Հ. Թաթիլյանը։ Ջոկատից զոհվել է 2 ազատամարտիկ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։