Նոր Զելանդիայի զինանշան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Նոր Զելանդիայի
Coat of arms of New Zealand.svg
Մանրամասնություններ
Հաստատված1956
ԹագԻմպերալական թագ
ԿարգախոսՆոր Զելանդիա
Վաղ տարբերակներCoat of arms of New Zealand (1911–1956).svg
Օգտագործում1911 - 1956

Նոր Զելանդիաի զինանշան, Նոր Զելանդիայի պետական խորհրդանիշն է: Ի սկզբանե զինանշանը ներկայացրեց Գեորգ V թագավորի 1911 թվականի օգոստոսի 26-ին, իսկ ժամանակակից տարբերակը ներկայացվեց 1956 թվականին, Եղիսաբեթ II թագուհու կողմից:

Մինչև 1911 թվականը Նոր Զելանդիան օգտագործում էր Մեծ Բրիտանիայի զինանշանը: Բայց արդեն 1907 թվականին, երբ Նոր Զելանդիան ստացավ դոմինիոնի կարգավիճակ, որոշեց ստեղծել նոր զինանշան: Այս նպատակով անցկացվեց մրցույթ: Պետությումը հիմն ունեցավ 1911 թվականին, իսկ 1956 թվականին նրա վրա կատարվեց ոչ էական փոփոխություններ:

Զիանշանի կենտրոնական վահանը չի փոխվել 1911 թվականից, վերևի ձախ անկյունում պատկերված է Հարավային խաչ համաստեղությունը, (այս համաստեղությունը պատերված է նաև դրոշի վրա, սակայն ոչ նույն համաչափությամբ), աջ մասում նկարված է ոսկե գեղմ, որը խորհրդանշում է տավարաբուծություն, ներքևի ձախ անկյունում նկարված է ցորենի հասկ, որը խորհրդանշում է գյուղատնտեսություն, իսկ աջ մասում պատկերված է երկու մուրճ, որոնք ցույց են տալիս, որ Նոր Զելանդիան զբաղվում է արդյունաբերությամբ: Երկու կողային մասերի միջև տեղակայված է ուղղահայաց երիզ, որի վրա պատկերված է 3 նավ, ինչը խորհրդանշում է Նոր Զելանդիայի ծովային առևտրով զբաղվելու հնարավորությունը:

1956 թվականին զինանշանի վրա կատարվեց անկարևոր փոփոխություններ, զինանշանից անհետավ բրիտանական դրոշը ձեռքին պահած առյուծը, և «Onward» նշանաբանը:

Ներկայիս զինանշանի վահանը պահողները նույնպես տարբերվում են 1911 թվականինից տարբերակից: Պահող կինը նախկինում շիկահեր էր, և կանգնած էր կողքի, այլ ոչ թե դեմքով դեպի վահանը: 1956 թվականի տարբերակի վրա պատկերված է Պակեա Pākehā, եվրոպական ծագումով շիկահեր, ով իր ձեռքում է պահում Նոր Զելանդիաի դրոշը և մաորիական ռազմիկ, ով իր ձեռքին պահում է ծիսական նիզակ: Վահանը պսակված է Սուրբ Էդուարդի թագով, իսկ նրա տակ երկու պտերի արծաթազօծ տերևներ և «New Zealand» մակագրությունը:

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]