Jump to content

Նորֆոլք կղզու դրոշ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նորֆոլք կղզու դրոշ
Տեսակերկրի շրջանի դրոշ և flag design?
Իրավասության տարածքՆորֆոլք
Նշան🇳🇫
Հարաբերություն2:1
Ընդունված էհունիսի 6, 1979
Գույներկանաչ և սպիտակ
Պատկերված էդաշտ, սյուն և A. heterophylla?
Նորֆոլք կղզու դրոշը Համագործակցության խաղերում, Բիրմինգհեմ, 2022

Նորֆոլք կղզու դրոշ, Նորֆոլք կղզու պաշտոնկան խորհրդանիշ, եռաշերտ՝ կանաչ, սպիտակ և կանաչ շերտերից կազմված դրոշ, որի կենտրոնում պատկերված է կանաչ նորֆոլքյան սոճի։ Այն ընդունվել է 1979 թվականին, երբ կղզիները ստացել են սահմանափակ ինքնավարություն, և նույն տարվա հունիսի 6-ից հանդիսանում է Նորֆոլք կղզու տարածքի դրոշը։ Նորֆոլկյան սոճին տարածքի էնդեմիկ բույս է և հանդիսանում է կղզու պաշտոնական խորհրդանիշը։

Նորֆոլք կղզին առաջին անգամ տեսել է Ջեյմս Կուկը 1774 թվականին՝ դեպի Խաղաղ օվկիանոսի հարավային մաս կատարած իր երկրորդ նավարկության ժամանակ։ Բնակիչները կղզի են տեղափոխվել 1788 թվականի մարտին, երբ այն հայտարարվել է Նոր Հարավային Ուելսի գաղութի տարածք։ Կուկը ենթադրել է, որ նորֆոլքյան սոճին (Araucaria heterophylla) կարող է օգտագործվել նավերի կայմերի համար, սակայն նրա կանխատեսումն ի վերջո իրականություն չի դարձել[1][2]։

Կղզին սկզբնապես օգտագործվել է որպես աքսորավայր մինչև 1814 թվականը, և կրկին՝ 1825-1855 թվականներին[1][2]։ Այնուհետև, 1856 թվականին, այն օգտագործվել է Փիթկերն կղզիներից մարդկանց վերաբնակեցնելու համար[1][2], որոնք գերբնակեցված են դարձել[3], և արդյունքում Նորֆոլք կղզին նույն տարվա հունիսի 24-ին հայտարարվել է Մայրցամաքային Ավստրալիայից «առանձին և անկախ բնակավայր»[1]։ Ավելի ուշ՝ 1897 թվականին, այն կորցրել է իր ինքնավարության կարգավիճակը, երբ բրիտանացիները տարածքը հանձնել են Նոր Հարավային Ուելսի նահանգապետի կառավարմանը[3]։ «Նորֆոլք կղզու մասին 1913 թվականի ակտով» կղզին միացել է արդեն անկախ Ավստրալիայի Միությանը։ Այնուամենայնիվ, միության մնացած մասի հետ նրա հստակ սահմանադրական հարաբերություններն այդ ժամանակ հստակեցված չեն եղել[1]։

1975 թվականին ստեղծվել է թագավորական հանձնաժողով՝ Նորֆոլք կղզու սահմանադրական կարգավիճակը որոշելու համար։ Չորս տարի անց տարածքին շնորհվել է իր սեփական օրենսդիր ժողովը, սակայն այն մնացել է առանց ներկայացուցչության Դաշնային խորհրդարանում։ 1979 թվականինընդունվել է «Նորֆոլք կղզու դրոշի և հանրային կնիքի մասին» ակտը, նույն տարում ներկայացվել է Ավստրալիայի խորհրդարան և 1980 թվականի հունվարի 17-ին արժանացել է թագավորական հավանություն։

Նկարագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նորֆոլք կղզու դրոշը մանրամասնորեն նկարագրված է «Նորֆոլք կղզու դրոշի և պետական կնիքի մասին» 1979 թվականի ակտում, որը դաշնային օրենսդրություն է և ուժի մեջ է մտել 1980 թվականի հունվարի 17-ից։ Այն սահմանում է, որ դրոշի կողմերի հարաբերակցությունը պետք է լինի 1:2: Ակտը հստակեցնում է Պանտոնե գույների համապատասխանեցման համակարգի (PANTONE) 356 գույներից դրոշի կանաչ գույնի համար՝ առանց սպիտակ գույնի վերաբերյալ որևէ հավելյալ մանրամասն ներկայացնելու[4]։

Նորֆոլք կղզու դրոշի գույնը
Գույն Պանտոն փոխակերպված է RGB-ի HTML գույներ
     Կանաչ 356[4][5] 0-120-51[6] #007833[6]
     Սպիտակ
Չի նշվում

Խորհրդանիշներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դրոշի գույներն ու խորհրդանիշները կրում են մշակութային, քաղաքական և տարածաշրջանային նշանակություն: Կանաչը խորհրդանշում է Նորֆոլք կղզու հարուստ բուսականությունը և բերրի հողը[7][8]: Նորֆոլքյան սոճին կղզիների էնդեմիկ ծառատեսակն է[8], և հանդիսանում է տարածքի պաշտոնական ծառը[7]:

Նմանություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նորֆոլք կղզու դրոշը նման է Նիգերիայի դրոշին, որը նույնանման ձևով օգտագործում է կանաչ և սպիտակ գույներով եռաշերտ պատկեր[8]։ Նորֆոլք կղզու դրոշը նման է նաև «Սոճու դրոշին» (Pine Tree Flag), որն օգտագործվել է Ամերիկյան հեղափոխության ժամանակ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 3 4 5 «Norfolk Island – History». Encyclopedia Britannica. Encyclopedia Britannica, Inc. 2021 թ․ մարտի 10. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 17-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 11-ին.
  2. 1 2 3 «Norfolk Island National Park – History». Parks Australia. Government of Australia. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ ապրիլի 26-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 11-ին.
  3. 1 2 Minahan, 2009, էջ 138
  4. 1 2 «Flag Of Norfolk Island - Visit Norfolk Island» (անգլերեն). Վերցված է 2026-07-06-ին.
  5. «Pantone 356 C». Pantone LLC. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 12-ին. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 12-ին.
  6. 1 2 «Converting Pantone to RGB». Name Badges International. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 12-ին. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 12-ին.
  7. 1 2 Minahan, 2009, էջ 136
  8. 1 2 3 «Norfolk Island – Details». The World Factbook. CIA. 2021 թ․ հունիսի 29. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հուլիսի 12-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 11-ին.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նորֆոլք կղզու դրոշ» հոդվածին։